Վահագն Խաչատուրյանը, Ալեն Սիմոնյանը և բարձաստիճան այլ պաշտոնյաներ այցելել են «Հաղթանակ» զբոսայգի
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի եւ բարձաստիճան այլ պաշտոնյաների հետ Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ այցելել է «Հաղթանակ» զբոսայգի: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից։
Նրանք ծաղկեպսակներ են դրել Անհայտ զինվորի հուշակոթողի մոտ, ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ, հարգանքի տուրք մատուցել ֆաշիզմի դեմ մղված պայքարում, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության պետականության, անկախության եւ ինքնիշխանության համար իրենց կյանքը զոհաբերած նահատակների հիշատակին:
comment.count (0)