«Տելեգրամ»-ով թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը վերաբերող քրեական վարույթում ներգրավված է 250 անձ
 |aysor.am|
16:04 - 29 մայիսի, 2023

«Տելեգրամ»-ով թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը վերաբերող քրեական վարույթում ներգրավված է 250 անձ |aysor.am|

aysor.am: «Տելեգրամ» ալիքների միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառության հարցով Քննչական կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում լուրջ աշխատանքներ են իրականացվել, մոտ ժամանակներս այդ մասին հրապարակային կհայտարարվի, ԱԺ-ում ասաց Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը։

«Ունենք կատարած լուրջ աշխատանքներ: Մոտ ժամանակներս դրա մասին կլսեք: Այդ գործընթացի մեջ ներգրավված է մոտ 250 անձ»,- նշեց նա։

2021 թվականին Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում բացվել էր Համացանցի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի բաժին:

Նախարարի գնահատմամբ՝ կան բավականին դրական արդյունքներ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել