Սահմանադրության փոփոխության օրակարգի հարցը մեր կողմից առաջ քաշելու հարցը կապ չունի սահմանագծման գործընթացի հետ․ Փաշինյան
17:07 - 07 մայիսի, 2024

Սահմանադրության փոփոխության օրակարգի հարցը մեր կողմից առաջ քաշելու հարցը կապ չունի սահմանագծման գործընթացի հետ․ Փաշինյան

Սահմանադրության փոփոխության օրակարգի հարցը մեր կողմից առաջ քաշելու հարցը կապ չունի սահմանագծման գործընթացի հետ։ Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասաց մամուլի ասուլիսում։ 

«Հայաստանում հաստատված իրավակարգը մեր ժողովրդին օտար է, օրենքը, օրինականությունը, ժողովուրդը ընկալում է որպես մի օտար բան, որովհետեւ ժողովուրդը չունի զգացողություն, որ ՀՀ-ում ապրելու կանոններն ինքն ա իր համար որոշել, ինքն ունի զգացողություն, որ ուրիշներն են իր համար որոշել»,- ասաց Փաշինյանը։ 

Փաշինյանի խոսքով՝ երկար է մտածել, թե ինչն է սրա պատճառը, եւ եկել է եզրակացության, որ ժողովրդի խոր ընկալմամբ ՀՀ սահմանադրության հետ կապված բոլոր հանրաքվեները կեղծվել են, ինքն օրգանական կապ չունի էդ սահմանադրության հետ։

Նիկոլ Փաշինյանը նշեց՝ Սահմանադրության օրակարգը կապ ունի այն սահիկների հետ, որը ցույց է տվել այսօրվա ասուլիսում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել