shantnews.am: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Վլադիմիր Զելենսկիի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը երեքշաբթի օրը Վաշինգտոնում կայացած հանդիպման ժամանակ քննարկել են Կիևին տրամադրվող ռազմական օգնությունը, ինչպես նաև Ուկրաինայի վերաբերյալ ապագա կոնֆերանսներ անցկացնելը։ Այս մասին ասված է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերի գրավոր հայտարարության մեջ։
«Նրանք քննարկել են ռազմական և տնտեսական օգնությունը և շարունակական դիվանագիտական ջանքերը՝ աջակցելու Ուկրաինայի առաջիկա դիվանագիտական իրադարձություններին, ներառյալ՝ կոնֆերանսները՝ ի պաշտպանություն ուկրաինական «խաղաղության բանաձևի»,-ասված է հաղորդագրության մեջ:
comment.count (0)