Ուկրաինա

Ուկրաինան  գտնվում է Արևելյան Եվրոպայում։ Այն հյուսիսից և հյուսիս-արևելքից սահմանակից է Ռուսաստանին, հյուսիս արևմուտքից՝ Բելառուսին, արևմուտքից՝ Լեհաստանին, Սլովակիային և Հունգարիային, հարավ արևմուտքից՝ Մոլդովային, հարավից և հարավ-արևելքից համապատասխանաբար Սև ծովին և Ազովի ծովին։

Այն 603,628 կմ² ցուցանիշով Եվրոպային հարակից երկրների մեջ Ռուսաստանի Դաշնությունից հետո երկրորդն է իր տարածքով։ Գործող նախագահը Վլադիմիր Զելենսկին է։

Ուկրաինան պատրաստ է 30-օրյա հրադադարի հենց այս պահից սկսած. Զելենսկին՝ Թրամփին |armenpress.am|

Ուկրաինան պատրաստ է 30-օրյա հրադադարի հենց այս պահից սկսած. Զելենսկին՝ Թրամփին |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում կողմերը քննարկել են մարտի դաշտում ստեղծված իրավիճակը և Ուկրաինայի՝ հրադադարի վերաբերյալ առաջարկը։ Այս մասին Ուկրաինայի նախագահը հայտնել է «Տելեգրամ»-ի իր ալիքում։ Զելենսկու խոսքով՝ Ուկրաինան պատրաստ է 30-օրյա հրադադարի, սկսած հենց այս պահից։ «Մենք սպասում ենք Ռուսաստանի համաձայնությանը։ Մենք նաև պատրաստ ենք բանակցությունների ցանկացած ձևաչափով, սակայն դա հնարավոր է միայն այն դեպքում, երբ Ռուսաստանը դրսևորի իր խաղաղ մտադրությունների լրջությունը՝ սկսելով լիակատար և անվերապահ հրադադարից»,- ասել է Զելենսկին։ Զելենսկին հավելել է, որ ինքը և Թրամփը հեռախոսազրույցի ընթացքում շնորհավորանքներ են փոխանակել նացիզմի դեմ տարած հաղթանակի օրվա կապակցությամբ։ Քննարկվել է նաև Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև տնտեսական գործընկերության համաձայնագրի վավերացումը, որը ստորագրվել էր մայիսի սկզբին և հաստատվել է Ուկրաինայի Գերագույն ռադայի կողմից։ Իր հերթին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «Truth Social» սոցիալական ցանցում գրել է, որ Ուկրաինայի և Ռուսաստանի հետ բանակցությունները շարունակվում են։ Նա ընդգծել է, որ Միացյալ Նահանգները հանդես է գալիս 30-օրյա անվերապահ հրադադարի օգտին և նախազգուշացրել է, որ այն չպահպանվելու դեպքում ԱՄՆ-ը և իր դաշնակիցները կկիրառեն լրացուցիչ պատժամիջոցներ։ «Որպես նախագահ՝ ես շարունակելու եմ նվիրված մնալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղություն ապահովելու գործընթացին՝ եվրոպացիների հետ համագործակցությամբ։ Այդ խաղաղությունը պետք է լինի տևական։Այս ամենը կարելի է իրականացնել շատ արագ»,- նշել է Թրամփը։
16:30 - 09 մայիսի, 2025
Բուդապեշտը «քարոզչություն» է որակել լրտեսական ցանցի մասին Կիևի հայտարարությունը |azatutyun.am|

Բուդապեշտը «քարոզչություն» է որակել լրտեսական ցանցի մասին Կիևի հայտարարությունը |azatutyun.am|

azatutyun.am: Բուդապեշտն արձագանքեց Ուկրաինայում հունգարական լրտեսական ցանցի բացահայտման մասին Կիևի պնդումներին։ Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոն «քարոզչություն» է որակել Ուկրաինայի Անվտանգության ծառայության հայտարարությունը։ «Ես կխնդրեի բոլորին զգույշ լինել բոլոր նման տեղեկությունների հետ, որոնք հայտնում են ուկրաինական քարոզչության մեջ», - հայտարարել է Սիյարտոն և հավելել․ - «Ինչ-որ մանրամասներ կամ պաշտոնական տեղեկատվություն ստանալուց հետո միայն կարող ենք այդ ամենը պարզել։ Մինչ այդ ես սա պետք է որակեմ որպես քարոզչություն, որի հետ պետք է զգուշորեն վարվել» ։ Ուկրաինայի Անվտանգության ծառայությունն այսօր հայտարարել է, որ երկրի պատմության մեջ առաջին անգամ բացահայտել է հունգարական ռազմական հետախուզության գործակալների ցանց, որը լրտեսական գործունեություն էր ծավալում ի վնաս Ուկրաինայի։ Գերատեսչությունը հայտնում է Զակարպատիայում երկու ձերբակալվածի մասին։
16:20 - 09 մայիսի, 2025
Ուկրաինայի Գերագույն ռադան վավերացրել է ԱՄՆ-ի հետ հանածոների շուրջ համաձայնագիրը |factor.am|

Ուկրաինայի Գերագույն ռադան վավերացրել է ԱՄՆ-ի հետ հանածոների շուրջ համաձայնագիրը |factor.am|

factor.am: Ուկրաինայի Գերագույն ռադան վավերացրել է Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև վերջերս ստորագրված հանածոների վերաբերյալ համաձայնագիրը։ 338 պատգամավոր «կողմ» է քվեարկել, գրում է ՌԲԿ Ուկրաինան։ Դեմ կամ ձեռնպահ քվեարկողներ չեն եղել, ինը պատգամավոր չի չմասնակցել քվեարկությանը։ Միջկառավարական համաձայնագրի վավերացումը թույլ կտա ստեղծել ներդրումային հիմնադրամ։ Ուկրաինայի էկոնոմիկայի և առևտրի փոխնախարար Տարաս Կաչկան հայտնել է,  որ կան երկու լրացուցիչ տեխնիկական համաձայնագրեր, որոնք կողմերը կստորագրեն ավելի ուշ։ Ուկրաինայի առաջին փոխվարչապետ, էկոնոմիկայի նախարար Յուլիա Սվիրիդենկոն հայտնել է, որ մնացած համաձայնագրերը կլինեն առևտրային բնույթի և  կառավարության կողմից ստորագրելու անհրաժեշտություն չի լինի։ Ուկրաինական կողմից ստորագրող կողմը կլինի Պետական-մասնավոր գործընկերության (ՊՄԳ) աջակցության գործակալությունը, ԱՄՆ-ից՝ Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիան (DFC): Փաստաթղթերն այժմ վերջնական մշակման փուլում են։ Հիշեցնենք, որ ապրիլի 30-ի լույս մայիսի 1-ի գիշերը Ուկրաինան և Միացյալ Նահանգները ստորագրել էին ամերիկա-ուկրաինական ներդրումային վերականգնման հիմնադրամ ստեղծելու մասին փաստաթուղթը կողմերի հավասար մասնակցությամբ, որը ամերիկացի ներդրողներին կտա Ուկրաինայի բնական պաշարների զարգացման առաջնահերթ հասանելիություն և դրանց արտահանումից եկամուտ ստանալու իրավունք։ 
17:52 - 08 մայիսի, 2025
Վենսը հայտարարել է, թե ռուսները «չափից շատ բան են պահանջում», կոչ արել ուղիղ բանակցությունների |azatutyun.am|

Վենսը հայտարարել է, թե ռուսները «չափից շատ բան են պահանջում», կոչ արել ուղիղ բանակցությունների |azatutyun.am|

azatutyun.am: ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը կոչ է արել ուղիղ բանակցություններ վարել Ուկրաինայի և Ռուսաստանի միջև՝ հայտարարելով, որ իր հարևանի դեմ Մոսկվայի պատերազմը դադարեցնելու համաձայնությունը կարող է անհասանելի լինել առանց նման շփումների: Մայիսի 7-ի մեկնաբանություններում Վենսն ասել է, որ Ռուսաստանը «չափազանց շատ բան է պահանջում», բայց նաև առաջարկել Է Ուկրաինային չկենտրոնանալ 30-օրյա հրադադարի գաղափարի վրա: Նա ասել է, որ լավատեսություն է հայտնել պատերազմը դադարեցնելու հնարավորությունների վերաբերյալ: «Ռուսները մեզանից որոշակի բաներ են պահանջում, և մենք կարծում ենք, որ նրանք չափազանց շատ բան են պահանջում», - ասել է նա, - «Այն քայլը, որ մենք պետք է ձեռնարկենք հենց հիմա, այն է, որ մեզ պետք է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան սկսեն խոսել միմյանց հետ»:
09:16 - 08 մայիսի, 2025
Կոլապս Մոսկվայի օդանավակայաններում․ ԱԹՍ-ների հարձակման պատճառով տասնյակ չվերթներ չեղարկվել կամ հետաձգվել են |factor.am|

Կոլապս Մոսկվայի օդանավակայաններում․ ԱԹՍ-ների հարձակման պատճառով տասնյակ չվերթներ չեղարկվել կամ հետաձգվել են |factor.am|

factor.am: Ռուսական «Աէրոֆլոտ» ավիաընկերությունը զգուշացրել է ուղևորներին չվերթների հնարավոր չեղարկման  մասին Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում թռիչքների գիշերային սահմանափակումներից հետո։ Այս մասին ասվում  է ընկերության հաղորդագրության մեջ, փոխանցում է Meduza-ն։ Լույս մայիսի 7-ի գիշերը Շերեմետևո օդանավակայանը երկու անգամ դադարեցրել է թռիչքները՝ ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակման սպառնալիքի պատճառով։ Սահմանափակումները ուժի մեջ են եղել  01:00-ից մինչև 04:07-ը։ «Աէրոֆլոտի» որոշ չվերթներ վերաուղղորդվել են այլընտրանքային օդանավակայաններ կամ հետաձգվել։ Մայիսի 6-ի երեկոյան սահմանափակումներ են մտցվել նաև Մոսկվայի այլ օդանավակայաններում՝ Դոմոդեդովոյում, Վնուկովոյում և Ժուկովսկիում։ Ավիաընկերությունը հայտարարել է, որ «հնարավոր են որոշ չվերթների հարկադիր չեղարկումներ կամ միավորումներ» և խորհուրդ է տվել հետևել «Աէրոֆլոտի» կայքի տեղեկատվությանը։ Նմանատիպ միջոցառումների մասին հայտարարել է նաև «Ռոսիա ավիաուղիներ»-ը Ավիաընկերության հայտարարության մեջ ասվում է, որ Շերեմետևո, Վնուկովո և Նիժնի Նովգորոդ օդանավակայաններում ժամանման և մեկնման սահմանափակումների պատճառով որոշ չվերթներ վերաուղղորդվել են այլընտրանքային օդանավակայաններ կամ ուշացել են։ Այս առումով, «հնարավոր են որոշ չվերթների հարկադիր չեղարկումներ կամ միավորումներ»։ Ավիաընկերության առցանց տախտակի տվյալներով՝ «Աէրոֆլոտ»-ը չորեքշաբթի՝ մայիսի 7-ին, չեղարկել է Մոսկվայից 52 և մայրաքաղաքի ուղղությամբ ևս 54 չվերթ։ Ընդհանուր առմամբ, Մոսկվայից/դեպի 140-ից ավելի չվերթ է հետաձգվել։ Խոսքը «Աէրոֆլոտի» սեփական չվերթների մասին է Շերեմետևոյից և «Ռոսիա ավիաուղիներ»-ի չվերթների մասին Վնուկովոյից։   Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
17:37 - 07 մայիսի, 2025
Ռուսաստանն ու Ուկրաինան գիշերը հարվածել են միմյանց մայրաքաղաքներին |azatutyun.am|

Ռուսաստանն ու Ուկրաինան գիշերը հարվածել են միմյանց մայրաքաղաքներին |azatutyun.am|

azatutyun.am: Ռուսաստանն ու Ուկրաինան գիշերը անօդաչու թռչող սարքերով հարձակումներ են իրականացրել միմյանց մայրաքաղաքների վրա: Ռուսական հարվածների հետևանքով Կիևում հրդեհներ են բռնկվել, կա առնվազն 6 վիրավոր: Ուկրաինական անօդաչուների հարձակումից հետո Մոսկվայում վնասներ կամ տուժածներ չեն գրանցվել։ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտարարել է, որ մայիսի 6-ին՝ տեղական ժամանակով ժամը 22:00-ից հետո, Ռուսաստանի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները խոցել են առնվազն 14 ուկրաինական անօդաչու։ Ռուս պաշտոնյաների փոխանցմամբ՝ անօդաչուները խոցվել են Մոսկվային մոտենալիս։ Քաղաքի հիմնական օդանավակայանները գիշերը երկար ժամանակ փակ են եղել։ Սա վերջին երեք գիշերում Ուկրաինայի երրորդ հարձակումն է Մոսկվայի ուղղությամբ: Մայիսի 6-ին ռուսական ուժերն առնվազն 13 հարված են հասցրել Զապորոժիե քաղաքին, կա 3 տուժած: Լուսանկարը՝ Ուկրաինայի նախագահի տելեգրամյան ալիքից, 3 մայիսի, 2025
09:12 - 07 մայիսի, 2025
Էրդողանը հրավիրել է ինձ Թուրքիա, և նա էլ կգա Վաշինգտոն. Թրամփ |azatutyun.am|

Էրդողանը հրավիրել է ինձ Թուրքիա, և նա էլ կգա Վաշինգտոն. Թրամփ |azatutyun.am|

azatutyun.am: Հեռախոսազրույց են ունեցել ԱՄՆ-ի և Թուրքիայի նախագահները: «Էրդողանը հրավիրել է ինձ Թուրքիա, և նա էլ կգա Վաշինգտոն», - գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սոցիալական ցանցում զրույցից հետո: Ըստ Դոնալդ Թրամփի՝ Ռեջեփ Էրդողանի հետ զրույցը «շատ լավ և արդյունավետ էր»: Հաղորդվում է, որ զրույցի ընթացքում քննարկվել են Ուկրաինայի պատերազմի, Սիրիայի և Գազայի հետ կապված հարցեր։ Թուրքական կողմը հայտնում է, որ Էրդողանը Թրամփի հետ հեռախոսազրույցի ընթացքում աջակցություն է հայտնել ԱՄՆ-ի կողմից Իրանի հետ բանակցություններին և ռուս-ուկրաինական պատերազմին վերջ դնելու ջանքերին: «Ես անհամբեր սպասում եմ նախագահ Էրդողանի հետ աշխատելու հնարավորությանը անհեթեթ, բայց մահացու պատերազմը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հենց հիմա վերջ դնելու ուղղությամբ»,- Truth Social սոցիալական ցանցի իր էջում գրել է Սպիտակ տան ղեկավարը։ Լուսանկարի աղբյուրը՝ AFP  
10:07 - 06 մայիսի, 2025
Զելենսկին կոչ է անում ուժեղացնել Մոսկվայի վրա ճնշումը |azatutyun.am|

Զելենսկին կոչ է անում ուժեղացնել Մոսկվայի վրա ճնշումը |azatutyun.am|

azatutyun.am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, Չեխիա կատարած այցի ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանի հետ հրադադարը հնարավոր է ցանկացած պահի։ Միևնույն ժամանակ, Զելենսկին կոչ է արել Կիևի դաշնակիցներին մեծացնել ճնշումը Մոսկվայի վրա: Չեխիայի նախագահ Պետր Պավելի հետ համատեղ մամուլի ասուլիսում ելույթ ունենալով՝ Զելենսկին նշել է, որ եթե էական ճնշում չգործադրվի, Պուտինը որևէ իրական քայլ չի ձեռնարկի ռազմական հակամարտությունը դադարեցնելու համար։ «Այսօր արդեն 54-րդ օրն է, ինչ Ռուսաստանը անտեսել է նույնիսկ ամերիկյան հրադադարի առաջարկը», - նշել է Ուկրաինայի նախագահը, հավելելով, որ նման համաձայնագիրը պետք է տևի առնվազն 30 օր՝ «դիվանագիտությանը իրական հնարավորություն տալու համար»։ Չեխիայի նախագահը կարծիք է հայտնել, որ Ռուսաստանը դեռևս որևէ նշան չի ցուցաբերել, որ ցանկանում է անցնել պատերազմը դադարեցնելու միջոցառումների: «Եթե որևէ մեկը ձեռքում ունի պատերազմը դադարեցնելու բոլոր քարտերը, դա նախագահ Պուտինն է, ով կարող է դա անել մեկ որոշմամբ», - ընդգծել է նա։ Չեխիայի նախագահի հետ հանդիպումից հետո Telegram-ի իր ալիքում Վլադիմիր Զելենսկին նշել է, որ Ուկրաինան և Չեխիան կստեղծեն F-16 կործանիչների համար օդաչուների և ավիացիոն տեխնիկների պատրաստման ուսումնական կենտրոն։
09:50 - 05 մայիսի, 2025
ԱՄՆ պետդեպը հաստատել է Ուկրաինային մատակարարած F-16 կործանիչների սպասարկման պայմանագիրը |armenpress.am|

ԱՄՆ պետդեպը հաստատել է Ուկրաինային մատակարարած F-16 կործանիչների սպասարկման պայմանագիրը |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ պետական դեպարտամենտը հաստատել է Ուկրաինային մատակարարած F-16 կործանիչների սպասարկման համար 310.5 միլիոն դոլարի ծառայություններ մատուցելու պայմանագիրը։ Այս մասին հայտնում է ԱՄՆ պաշտպանության նախարարության պաշտպանական համագործակցության գործակալությունը։ Այս կապակցությամբ գործակալության տարածած հաղորդագրությունում նշվում է, որ Պետդեպարտամենտը հաստատել է Ուկրաինայի կառավարությանը F-16-ների հետ կապված ծառայությունների, ինչպես նաև սարքավորումների հնարավոր վաճառքը՝ մոտավորապես 310.5 միլիոն դոլար արժողությամբ։ Պայմանագրով նախատեսվում է անձնակազմին սովորեցնել տեխնիկայի սպասարկման հմտություններին, տրամադրել ծրագրային ապահովում, համապատասխան փաստաթղթեր և լոգիստիկ ծառայություններ։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։
15:52 - 03 մայիսի, 2025
ԱՄՆ-ն և Ուկրաինան ստորագրել են օգտակար հանածոների վերաբերյալ համաձայնագիրը. ինչ է այն նախատեսում |factor.am|

ԱՄՆ-ն և Ուկրաինան ստորագրել են օգտակար հանածոների վերաբերյալ համաձայնագիրը. ինչ է այն նախատեսում |factor.am|

factor.am: ԱՄՆ-ն և Ուկրաինան համաձայնագիր են ստորագրել օգտակար հանածոների համատեղ արդյունահանման և Ուկրաինայի վերականգնման համար ներդրումային հիմնադրամի ստեղծման մասին, հայտնում է ԱՄՆ Ֆինանսների նախարարությունը։ «Ապրիլի 30-ին Միացյալ Նահանգները և Ուկրաինան ստորագրել են համաձայնագիր՝ Միացյալ Նահանգներ-Ուկրաինա վերակառուցման ներդրումային հիմնադրամ ստեղծելու մասին։ Այս տնտեսական գործընկերությունը հնարավորություն է տալիս երկու երկրներին համագործակցել և միասին ներդրումներ կատարել՝ ապահովելու, որ մեր փոխադարձ ակտիվները, տաղանդներն ու կարողությունները կարողանան արագացնել Ուկրաինայի տնտեսական վերականգնումը»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ղեկավարությամբ, Ֆինանսների նախարարությունը և Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիան (DFC) կաշխատեն Ուկրաինայի կառավարության հետ՝ ծրագրի կառավարումն ավարտին հասցնելու և այս կարևոր գործընկերությունն առաջ մղելու համար։ ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը նշել է, որ այս համաձայնագիրը հստակ ազդանշան է տալիս Ռուսաստանին, որ Թրամփի վարչակազմը հանձնառու է խաղաղության գործընթացին, որը երկարաժամկետ հեռանկարում կենտրոնացած է ազատ, ինքնիշխան և բարգավաճ Ուկրաինայի վրա։ «Նախագահ Թրամփը պատկերացնում էր, որ ամերիկացի և ուկրաինացի ժողովուրդների միջև այս գործընկերությունը ցույց կտա երկու կողմերի հանձնառությունը Ուկրաինայում երկարատև խաղաղությանն ու բարգավաճմանը։ Ոչ մի պետության կամ անհատի, որը ֆինանսավորել է ռուսական ռազմական մեքենան, թույլ չի տրվի օգտվել Ուկրաինայի վերակառուցումից»,- հավելել է Բեսենթը։ Ուկրաինայի առաջին փոխվարչապետ, էկոնոմիկայի նախարար Յուլիա Սվիրիդենկոն նույնպես մեկնաբանել է համաձայնագրի կնքումը ու ներկայացրել, թե այն ինչ է ենթադրում։ «Միացյալ Նահանգների հետ միասին մենք կստեղծենք Ուկրաինայի վերականգնման ներդրումային հիմնադրամ, որը մեր երկիր կներգրավի համաշխարհային ներդրումներ»,- նշել է պաշտոնյան ֆեյսբուքյան հրապարակման մեջ։ Նա նաև ներկայացրել է համաձայնագրի հիմնական դրույթները. Լիարժեք սեփականության և վերահսկողության իրավունքը մնում է Ուկրաինային - Ուկրանաիան տարածքում և տարածքային ջրերում գտնվող բոլոր ռեսուրսները պատկանում են Ուկրաինային։ Ուկրաինական պետությունն է որոշում, թե որտեղ և ինչ արդյունահանել։ Ընդերքը մնում է Ուկրաինայի սեփականության ներքո․ սա նախատեսված է համաձայնագրով։ Հավասար գործընկերություն - Հիմնադրամը ստեղծվում է 50/50 հարաբերակցությամբ։ Կիևն այս Հիմնադրամը կառավարելու է Միացյալ Նահանգների հետ համատեղ։ Կողմերից ոչ մեկը չի հաղթի, և սա կարտացոլի Ուկրաինայի ու Միացյալ Նահանգների միջև հավասար գործընկերությունը։ Ազգային ունեցվածքը պաշտպանված է - Համաձայնագիրը չի նախատեսում փոփոխություններ մասնավորեցման գործընթացներում կամ պետական ​​ընկերությունների կառավարման մեջ, դրանք կշարունակեն պատկանել Ուկրաինային։ «Ուկրնաֆթ»-ի և «Էներգոատոմ»-ի նման ընկերությունները մնում են պետական ​​սեփականության ներքո։ Ոչ մի պարտք - Համաձայնագրում որևէ հիշատակում չկա Ուկրաինայի՝ Միացյալ Նահանգների նկատմամբ ունեցած որևէ պարտքային պարտավորությունների մասին։ Համաձայնագրի իրականացումը թույլ կտա երկու երկրներին հավասար համագործակցության և ներդրումների միջոցով մեծացնել իրենց տնտեսական ներուժը։ Շարունակությունը՝ factor.am-ում
11:37 - 01 մայիսի, 2025