Վլադիմիր Զելենսկի

Վլադիմիր Ալեքսանդրովիչ Զելենսկին Ուկրաինայի նախագահ, քաղաքական գործիչ, շոումեն, արտիստ, կատակերգու, «Թաղամաս-95» ստուդիայի գեղարվեստական ղեկավար և մշտական առաջնորդ, պրոդյուսեր և սցենարիստ:

Ծնվել է 1978 թվականի հունվարի 25-ին Կրիվոյ Ռոգ քաղաքում:

1998-2003 թվականներին «95-րդ թաղամասը» ելույթ է ունեցել ՈւՀԱ-ի բարձրագույն լիգայում։  Եղել է Ուկրաինայի Հանրապետության կառավարության անդամ և «Ինտեր» հեռուստաալիքի գլխավոր պրոդյուսեր 

2019 թվականի հունվարի 21-ին «Ժողովրդի ծառա» կուսակցությունն առաջարկել է Վլադիմիր Զելենսկու թեկնածությունը որպես նախագահ։ Ուկրաինայի նախագահական ընտրությունների երկու փուլերի հաղթել է։

 

Ուկրաինան պատրաստ է 30-օրյա հրադադարի հենց այս պահից սկսած. Զելենսկին՝ Թրամփին |armenpress.am|

Ուկրաինան պատրաստ է 30-օրյա հրադադարի հենց այս պահից սկսած. Զելենսկին՝ Թրամփին |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում կողմերը քննարկել են մարտի դաշտում ստեղծված իրավիճակը և Ուկրաինայի՝ հրադադարի վերաբերյալ առաջարկը։ Այս մասին Ուկրաինայի նախագահը հայտնել է «Տելեգրամ»-ի իր ալիքում։ Զելենսկու խոսքով՝ Ուկրաինան պատրաստ է 30-օրյա հրադադարի, սկսած հենց այս պահից։ «Մենք սպասում ենք Ռուսաստանի համաձայնությանը։ Մենք նաև պատրաստ ենք բանակցությունների ցանկացած ձևաչափով, սակայն դա հնարավոր է միայն այն դեպքում, երբ Ռուսաստանը դրսևորի իր խաղաղ մտադրությունների լրջությունը՝ սկսելով լիակատար և անվերապահ հրադադարից»,- ասել է Զելենսկին։ Զելենսկին հավելել է, որ ինքը և Թրամփը հեռախոսազրույցի ընթացքում շնորհավորանքներ են փոխանակել նացիզմի դեմ տարած հաղթանակի օրվա կապակցությամբ։ Քննարկվել է նաև Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև տնտեսական գործընկերության համաձայնագրի վավերացումը, որը ստորագրվել էր մայիսի սկզբին և հաստատվել է Ուկրաինայի Գերագույն ռադայի կողմից։ Իր հերթին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «Truth Social» սոցիալական ցանցում գրել է, որ Ուկրաինայի և Ռուսաստանի հետ բանակցությունները շարունակվում են։ Նա ընդգծել է, որ Միացյալ Նահանգները հանդես է գալիս 30-օրյա անվերապահ հրադադարի օգտին և նախազգուշացրել է, որ այն չպահպանվելու դեպքում ԱՄՆ-ը և իր դաշնակիցները կկիրառեն լրացուցիչ պատժամիջոցներ։ «Որպես նախագահ՝ ես շարունակելու եմ նվիրված մնալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղություն ապահովելու գործընթացին՝ եվրոպացիների հետ համագործակցությամբ։ Այդ խաղաղությունը պետք է լինի տևական։Այս ամենը կարելի է իրականացնել շատ արագ»,- նշել է Թրամփը։
16:30 - 09 մայիսի, 2025
Զելենսկին կոչ է անում ուժեղացնել Մոսկվայի վրա ճնշումը |azatutyun.am|

Զելենսկին կոչ է անում ուժեղացնել Մոսկվայի վրա ճնշումը |azatutyun.am|

azatutyun.am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, Չեխիա կատարած այցի ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանի հետ հրադադարը հնարավոր է ցանկացած պահի։ Միևնույն ժամանակ, Զելենսկին կոչ է արել Կիևի դաշնակիցներին մեծացնել ճնշումը Մոսկվայի վրա: Չեխիայի նախագահ Պետր Պավելի հետ համատեղ մամուլի ասուլիսում ելույթ ունենալով՝ Զելենսկին նշել է, որ եթե էական ճնշում չգործադրվի, Պուտինը որևէ իրական քայլ չի ձեռնարկի ռազմական հակամարտությունը դադարեցնելու համար։ «Այսօր արդեն 54-րդ օրն է, ինչ Ռուսաստանը անտեսել է նույնիսկ ամերիկյան հրադադարի առաջարկը», - նշել է Ուկրաինայի նախագահը, հավելելով, որ նման համաձայնագիրը պետք է տևի առնվազն 30 օր՝ «դիվանագիտությանը իրական հնարավորություն տալու համար»։ Չեխիայի նախագահը կարծիք է հայտնել, որ Ռուսաստանը դեռևս որևէ նշան չի ցուցաբերել, որ ցանկանում է անցնել պատերազմը դադարեցնելու միջոցառումների: «Եթե որևէ մեկը ձեռքում ունի պատերազմը դադարեցնելու բոլոր քարտերը, դա նախագահ Պուտինն է, ով կարող է դա անել մեկ որոշմամբ», - ընդգծել է նա։ Չեխիայի նախագահի հետ հանդիպումից հետո Telegram-ի իր ալիքում Վլադիմիր Զելենսկին նշել է, որ Ուկրաինան և Չեխիան կստեղծեն F-16 կործանիչների համար օդաչուների և ավիացիոն տեխնիկների պատրաստման ուսումնական կենտրոն։
09:50 - 05 մայիսի, 2025
Թրամփը կարծում է, որ Զելենսկին պատրաստ է Ղրիմը «զիջել» Ռուսաստանին
 |civilnet.am|

Թրամփը կարծում է, որ Զելենսկին պատրաստ է Ղրիմը «զիջել» Ռուսաստանին |civilnet.am|

civilnet.am: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պատրաստ է Ղրիմը զիջել Ռուսաստանին՝ որպես խաղաղության համաձայնագրի մաս։ Այս մասին Թրամփը հայտարարել է լրագրողների հետ զրույցի ժամանակ՝ Վատիկանից վերադառնալուց հետո, որտեղ նա կարճ հանդիպում է ունեցել Զելենսկու հետ՝ Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հուղարկավորությունից առաջ։ BBC-ի հաղորդմամբ, լրագրողի հարցին, արդյոք Ուկրաինայի նախագահը պատրաստ է զիջել իր հարավային թերակղզու վերահսկողությունը, որը 2014-ին բռնակցվել էր Ռուսաստանին, Թրամփը պատասխանել է. «Կարծում եմ՝ այո»։ Թրամփն ասել է, որ Վատիկանում Զելենսկու հետ հանդիպումը «լավ է անցել», և Ղրիմի հարցը քննարկվել է «շատ կարճ»։ ԱՄՆ նախագահը նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին է կոչով դիմել՝ «դադարեցնել կրակոցները, նստել և ստորագրել համաձայնագիր»՝ մարտական գործողություններին վերջ դնելու համար։ Ըստ Թրամփի, դա կարող է տեղի ունենալ երկու շաբաթվա ընթացքում։
12:12 - 28 ապրիլի, 2025
Մոսկվան պատրաստ է քննարկել Ուկրաինայի նախագահի առաջարկը. Պեսկով |azatutyun.am|

Մոսկվան պատրաստ է քննարկել Ուկրաինայի նախագահի առաջարկը. Պեսկով |azatutyun.am|

azatutyun.am: Մոսկվան պատրաստ է քննարկել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու առաջարկը՝ միմյանց քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հարձակումները դադարեցնելու վերաբերյալ, այս մասին հայտարարել է Կրեմլի խոսնակը։ Դմիտրի Պեսկովը միաժամանակ նշել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների կոնկրետ ծրագրեր այս պահին չկան։ Բանակցելու պատրաստակամության մասին Կիևից և Մոսկվայի հայտարարությունները հնչում են ԱՄՆ իշխանությունների նախազգուշացման ֆոնին։ Նախագահ Թրամփն անցյալ շաբաթ սպառնաց հրաժարվել միջնորդական ջանքերից, եթե կողմերը շարունակեն ձգձգել քայլերը չորրորդ տարին ընթացող պատերազմը դադարեցնելու ուղղությամբ։ «Ուկրաինան պահպանում է իր առաջարկը՝ չհարվածել առնվազն քաղաքացիական թիրախներին։ Եվ մենք սպասում ենք Մոսկվայից հստակ պատասխանի», - երեկ հայտարարել է նախագահ Զելենսկին։
15:16 - 22 ապրիլի, 2025
Ուկրաինան կողմ է քաղաքացիական օբյեկտների վրա հարձակումները դադարեցնելու առաջարկին. Զելենսկի |azatutyun.am|

Ուկրաինան կողմ է քաղաքացիական օբյեկտների վրա հարձակումները դադարեցնելու առաջարկին. Զելենսկի |azatutyun.am|

azatutyun.am: Ուկրաինան կողմ է քաղաքացիական օբյեկտների վրա հարձակումները դադարեցնելու առաջարկին, 21-ի իր գիշերային տեսաուղերձում ասել է նախագահ Վլադիմիր Զելենսկին: Զելենսկին հայտարարել է, որ սպասում է Ռուսաստանի հստակ պատասխանին։ «Ուկրաինան հավատարիմ է իր առաջարկին՝ չհարվածել քաղաքացիական ենթակառուցվածքներին: Եվ մենք հստակ պատասխան ենք ակնկալում Մոսկվայից», - ասել է Զելենսկին։ «Մենք պատրաստ ենք ցանկացած խոսակցության, թե ինչպես դա ապահովել»։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի վաղ՝ ապրիլի 21-ին, պատերազմի սկզբից ի վեր առաջին անգամ առաջարկել էր Ուկրաինայի հետ երկկողմ բանակցություններ սկսել։ Զելենսկին ուղղակիորեն չի արձագանքել Պուտինի առաջարկին, սակայն ասել է, որ Ուկրաինան «պատրաստ է ցանկացած խոսակցության» հրադադարի շուրջ, որը կդադարեցնի հարվածները խաղաղ բնակչության վրա։ «Կա ակնհայտ, ամենապարզ և ամենահուսալի ճանապարհը՝ դադարեցնել հրթիռային և հեռահար անօդաչու սարքերի հարձակումները», - ասել է Զելենսկին։ «Միայն դա ավտոմատ կերպով կապահովի բոլոր քաղաքացիական ենթակառուցվածքների անվտանգությունը»:
10:32 - 22 ապրիլի, 2025
Չորեքշաբթի Լոնդոնում կկայանա բանակցությունների նոր փուլը, որին կմասնակցեն Ուկրաինան, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և ԱՄՆ-ն. Զելենսկի |tert.am|

Չորեքշաբթի Լոնդոնում կկայանա բանակցությունների նոր փուլը, որին կմասնակցեն Ուկրաինան, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և ԱՄՆ-ն. Զելենսկի |tert.am|

tert.am: Չորեքշաբթի Լոնդոնում կկայանա բանակցությունների նոր փուլը, որին կմասնակցեն Ուկրաինան, ՄԹ-ն, Ֆրանսիան և ԱՄՆ-ն։ Այս մասին X-ի իր էջում գրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ «Այս չորեքշաբթի մեր ներկայացուցիչները կաշխատեն Լոնդոնում՝ Ուկրաինան, Միացյալ Թագավորությունը, Ֆրանսիան և Միացյալ Նահանգները։ Մենք պատրաստ ենք առաջ շարժվել հնարավորինս կառուցողականորեն, ինչպես նախկինում արել ենք՝ հասնելու անվերապահ զինադադարի, որին կհաջորդի իրական և տևական խաղաղություն։ Շնորհակալ եմ մեր բոլոր գործընկերներին, ովքեր օգնում են։ Անվերապահ զինադադարը պետք է լինի առաջին քայլը դեպի խաղաղություն, և այս Զատիկը պարզ դարձրեց, որ Ռուսաստանի գործողություններն են, որ երկարացնում են պատերազմը»,-գրել է նա։
22:25 - 21 ապրիլի, 2025
Ուկրաինական կողմը հայտնում է՝ ՌԴ-ն գրոհել է երկիրը կամիկաձե դրոններով և հրթիռներով Զատկի հրադադարից հետո |news.am|

Ուկրաինական կողմը հայտնում է՝ ՌԴ-ն գրոհել է երկիրը կամիկաձե դրոններով և հրթիռներով Զատկի հրադադարից հետո |news.am|

news.am: Ապրիլի 21-ի գիշերը՝ Զատկի զինադադարի ավարտից անմիջապես հետո, Ռուսաստանը կամիկաձե անօդաչու թռչող սարքերով և հրթիռներով գրոհել է Ուկրաինան: Այ մասին հայտնել է Ուկրաինայի ՌՕՈՒ-ն։ Տագնապ է հայտարարվել Չեռնիգովի, Սումիի, Խարկովի, Զապորոժիեի և Դնեպրոպետրովսկի մարզերում։ Ուկրաինական բանակը նաև զգուշացրել է ռուսական ավիացիայի կողմից ռումբերի արձակման և Սումիի և Խարկովի մարզերի թիրախներին հրթիռային հարվածների սպառնալիքի մասին։ Նիկոլաևը հրթիռակոծվել է։ Քաղաքապետ Ալեքսանդր Սենկևիչի խոսքով՝ ոչ ոք չի տուժել, և ավերածություններ չկան։ Պայթյուններ են տեղի ունեցել նաև Չերկասիում, Խերսոնում և Օդեսայի մարզում։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը միակողմանի կարգով հայտարարել է Զատկի առիթով հրադադարի մասին, որը պետք է գործեր ապրիլի 19-ին՝ Մոսկվայի ժամանակով ժամը 18:00-ից մինչև ապրիլի 21-ի կեսգիշեր։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին համաձայնել է աջակցել հրադադարին։ Ավելի ուշ նա նշել է, որ Ռուսաստանը հրադադարը խախտել է գրեթե երեք հազար անգամ բոլոր հիմնական ուղղություններում, սակայն քաղաքացիական օբյեկտների վրա գրոհներ չեն եղել։ «Սա լռության ձևաչափն է, որը ձեռք է բերվել, և որն ամենահեշտն է շարունակել: Ուկրաինան առաջարկում է առնվազն 30 օր երկարաձգման հնարավորությամբ զերծ մնալ հեռահար անօդաչու թռչող սարքերի և հրթիռների հարվածներից քաղաքացիական ենթակառուցվածքներին»,- ասել է Զելենսկին։ Միաժամանակ նա ընդգծել է, որ հրադադարի ավարտից հետո Ուկրաինան սիմետրիկ կպատասխանի Ռուսաստանի գործողություններին։ «Մեր հարվածները կծառայեն որպես պաշտպանություն ռուսական հարձակումներից։ Գործողությունները միշտ խոսքերից ավելի պերճախոս են», - նշել է Ուկրաինայի նախագահը։
10:51 - 21 ապրիլի, 2025
Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել չինական ընկերությունների նկատմամբ |factor.am|

Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել չինական ընկերությունների նկատմամբ |factor.am|

factor.am: Ուկրաինան պատժամիջոցներ է սահմանել չինական երեք ընկերությունների նկատմամբ։ Սա տեղի է ունենում այն բանից հետո, երբ Կիևը սկսեց հայտարարել, որ չինական զենք է մատակարարվում Ռուսաստանին, փոխանցում է ՌԲԿ Ուկրաինան։ Զելենսկիի հրամանագրի համաձայն՝ պատժամիջոցներ են սահմանվել հետևյալ ընկերությունների նկատմամբ. Beijing Aviation And Aerospace Xianghui Technology Co. Ltd. – այս ընկերությունը արտահանում և ներմուծում է աերոտիեզերական տեխնոլոգիաներին առնչվող արտադրանք: Ընկերությունը Ռուսաստանին մատակարարում է ածխածնային մանրաթել (անհրաժեշտ է ինքնաթիռների, անօդաչու թռչող սարքերի և հրթիռների ստեղծման համար, այն նաև օգտագործվում է զրահատեխնիկայի և սարքավորումների մասերի, փոքր զենքի արտադրության մեջ) և էլեկտրոնային բաղադրիչներ։ Zhongfu Shenying Carbon Fiber Xining Co. Ltd. – Չինաստանի առաջատար բարձր արդյունավետությամբ ածխածնային մանրաթել արտադրողներից մեկը։ Rui Jin Machinery Co. Ltd. – տարբեր փաթեթավորման մեքենաների չինական արտադրող։ Ըստ հրամանագրի՝ ԱԳՆ-ին հանձնարարվել է քննարկել նմանատիպ պատժամիջոցներ կիրառելու հնարավորությունը Եվրամիության, ԱՄՆ-ի և այլ երկրների իրավասու մարմինների հետ։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։
22:37 - 18 ապրիլի, 2025
Զելենսկին պաշտոնից հեռացրել է Սումիի ռազմական վարչակազմի ղեկավարին ռուսական հարձակումից հետո
 |factor.am|

Զելենսկին պաշտոնից հեռացրել է Սումիի ռազմական վարչակազմի ղեկավարին ռուսական հարձակումից հետո |factor.am|

factor.am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պաշտոնից ազատել է Սումիի շրջանի ռազմական վարչակազմի ղեկավար Վլադիմիր Արտյուխին։ Այս մասին հաղորդում է «Суспiльне»-ն։ Գերագույն Ռադայում կառավարության ներկայացուցիչ Տարաս Մելնիչուկը հայտարարել է, որ Ուկրաինայի նախարարների կաբինետը համաձայնություն է տվել Արտյուխի պաշտոնանկությանը։ Կառավարությունը նաև հաստատել է Օլեգ Գրիգորովի նշանակումը այդ պաշտոնում։ Հիշեցնենք, որ ապրիլի 13-ի առավոտյան ռուսական զորքերը Սումիի կենտրոնին հարվածել էին երկու «Իսկանդեր-Մ» հրթիռներով։ Վերջին տվյալների համաձայն՝ զոհվել է 35 մարդ, այդ թվում՝ 2 երեխա։ Հաջորդ օրը Արտյուխը հայտարարել էր, որ հրթիռային հարվածի օրը քաղաքում նախատեսված էր ուկրաինացի զինվորների պարգևատրման արարողություն։ ՌԴ ՊՆ-ն էլ հայտարարել էր, որ հարվածի թիրախը եղել է Ուկրաինայի զինված ուժերի «Սևերսկի» օպերատիվ-մարտավարական խմբի հրամանատարական շտաբի հանդիպման վայրը։
18:41 - 15 ապրիլի, 2025
Հրադադարի համար նախապայմաններ չեն կարող լինել. Զելենսկի
 |1lurer.am|

Հրադադարի համար նախապայմաններ չեն կարող լինել. Զելենսկի |1lurer.am|

1lurer.am: Վլադիմիր Զելենսկին, անդրադառնալով ռուս-ուկրաինական կարգավորմանը, նշել է՝ հրադադարի համար չեն կարող լինել նախապայմաններ: «Իսկ կրակը դադարեցնելուց հետո կարող ենք խոսել ցանկացած ձևաչափով: Տեղեկություններ ունենք, որ Վաշինգտոնը հրադադարի հասնելու վերջին փուլում է։ Ակնկալվում է, որ հակառուսական պատժամիջոցները կուժեղացվեն»,- հավելել է Ուկրաինայի նախագահը: Զելենսկին տեղեկացրել է, որ Կիևն աշխատում է գործընկերների, մասնավորապես՝ Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի հետ, քննարկվում է դաշնակիցների հնարավոր ներկայությունը հակաօդային պաշտպանության ոլորտում: Նա մեկնաբանել է Ուկրաինայի նկատմամբ Դոնալդ Թրամփի սահմանած մաքսատուրքերը, նշել՝ ԱՄՆ-ի հետ ապրանքաշրջանառության ծավալն ընդամենը 3,5 միլիարդ դոլար է, ուստի ամերիկյան տուրքերը չեն ազդի ո՛չ Ուկրաինայի տնտեսության, ո՛չ էլ ռազմական մատակարարումների վրա։
13:12 - 05 ապրիլի, 2025
Զելենսկին ցանկանում է դուրս գալ հանքային գործարքից․ Թրամփ
 |hy.armradio.am|

Զելենսկին ցանկանում է դուրս գալ հանքային գործարքից․ Թրամփ |hy.armradio.am|

hy.armradio.am: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեղադրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին հանքային գործարքից դուրս գալու մտադրության մեջ։ «Նա փորձում է դուրս գալ հազվագյուտ մետաղների գործարքից, և եթե դա անի, ապա կունենա խնդիրներ, մեծ, մեծ խնդիրներ», - Reuters-ի փոխանցմամբ՝ կիրակի օրը ասել է նա լրագրողներին ։ Թրամփը նաև հավելել է՝ Զելենսկին « ցանկանում է լինել ՆԱՏՕ-ի անդամ, բայց նա երբեք չի լինի ՆԱՏՕ-ի անդամ։ Նա դա հասկանում է»։ Նախօրեին Bloomberg-ը հայտնել էր, որ Ուկրաինան կխնդրի փոփոխություններ կատարել Դոնալդ Թրամփի առաջարկած տնտեսական գործարքում՝ ներառելով ամերիկյան ներդրումների ավելացման պարտավորությունը: Bloomberg-ը հայտնում է, որ առաջարկված նախագծի համաձայն՝ Վաշինգտոնը Ուկրաինայում վերահսկելու է բոլոր խոշոր ենթակառուցվածքային ներդրումները և հանքանյութերը ՝ առանց ժամկետների սահմանափակման, ինչը Կիևում մտավախություն է առաջացրել, որ գործարքի պայմանները կարող են խաթարել երկրի ԵՄ-ին անդամակցելու գործընթացը և պահանջել, որ նա վերադարձնի ԱՄՆ-ի կողմից պատերազմի սկզբից ի վեր տրամադրված ողջ ռազմական և տնտեսական օգնությունը: «Եթե գործընկերության համաձայնագիրն ընդունվի, ԱՄՆ-ն վերահսկողություն ձեռք կբերի ներդրումային որոշումների վրա, որոնք ազդում են Ուկրաինայի տնտեսության զգալի մասի վրա, ներառյալ հանքարդյունաբերությունը, նավթը և գազը, կարևոր օգտակար հանածոների արդյունահանումը, ինչպես նաև նավահանգիստները, ճանապարհները և երկաթուղիները»,- գրում է գործակալությունը։ Նշվում է, որ ուկրաինացի պաշտոնյաները ամերիկացի գործընկերների հետ զրույցի ժամանակ իրենց մտահոգություններն են հայտնել առաջարկվող փաստաթղթի վերաբերյալ։ Միացյալ Նահանգների ներկայացուցիչները, սակայն, չեն առարկել դրանց դեմ, հատկապես Եվրամիություն Ուկրաինայի հնարավոր մուտքի առումով։ «Սա խոսում է այն մասին, որ Վաշինգտոնը կարող է բաց լինել փոփոխությունների քննարկման համար»,- Bloomberg-ը փոխանցել է անանուն աղբյուրի դիրքորոշումը։
10:25 - 31 մարտի, 2025
Մակրոնն ու Զելենսկին Փարիզում քննարկում են Ուկրաինային աջակցելու քայլերը
 |tert.am|

Մակրոնն ու Զելենսկին Փարիզում քննարկում են Ուկրաինային աջակցելու քայլերը |tert.am|

tert.am: Փարիզում մեկնարկել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Վլադիմիր Զելենսկու հանդիպումը։ Ուկրաինայի նախագահը Ֆրանսիայի մայրաքաղաք է ժամանել գագաթնաժողովի նախօրեին, որը տեղի կունենա մարտի 27-ին՝ ավելի քան 30 երկրների ղեկավարների մասնակցությամբ։ Գագաթնաժողովի մասնակիցները մտադիր են քննարկել Ուկրաինային աջակցելու քայլերը։«Նախագահները կարճ ասուլիս կտան, այնուհետև կմասնակցեն աշխատանքային ընթրիքի։ Ֆրանսիան Ուկրաինային ռազմական և ֆինանսական աջակցության շարունակությունն ու ուժեղացումը կդարձնի իր բացարձակ առաջնահերթությունը։ Այս ընթրիքը նաև թույլ կտա երկու առաջնորդներին նախապատրաստվել Ուկրաինայի համար խաղաղության և անվտանգության հարցերով խորհրդակցությանը, որը տեղի կունենա հաջորդ օրը՝ Փարիզում», - հայտարարել են Ելիսեյան պալատում։
22:04 - 26 մարտի, 2025
Զելենսկին Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի նոր ղեկավար է նշանակել
 |azatutyun.am|

Զելենսկին Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի նոր ղեկավար է նշանակել |azatutyun.am|

azatutyun.am: Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի նոր ղեկավար է նշանակվել Գլխավոր շտաբի պետի տեղակալ գեներալ-մայոր Անդրեյ Գնատովը։ Հրամանագիրը տեղադրված է Ուկրաինայի նախագահի պաշտոնական կայքէջում։ Գլխավոր շտաբը նշում է, որ շտաբի նախկին պետ Անատոլի Բարգիլևիչը կդառնա Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր տեսուչը և կվերահսկի բանակում իրականացվող բարեփոխումները։ Ըստ պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովի՝ Բարգիլևիչը պատասխանատու է լինելու ռազմական ստանդարտների պահպանման և զինվորական կարգապահության ամրապնդման համար։ Ումերովի խոսքով՝ իսկ Գնատովն ավելի քան 27 տարվա ռազմական փորձ ունի։ Նա ղեկավարել է ծովային բրիգադը, "Восток" օպերատիվ հրամանատարության և Ուկրաինայի զինված ուժերի միացյալ ուժերի զորքերը, իսկ այս տարվա փետրվարի վերջին նշանակվել էր Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ։ Սա Ուկրաինա Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժման սկզբից ի վեր Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի երկրորդ փոփոխությունն է։ Անցյալ տարի փետրվարին Զելենսկին պաշտոնանկ արեց Ուկրաինայում զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնիին ու Գլխավոր շտաբի պետ Սերգեյ Շապտալային։ Ուկրաինայի նախագահը փոխարինել է Գլխավոր շտաբի պետին Կուրսկի շրջանում ռուսական հարձակման և ԱՄՆ-ի և Ուկրաինայի կողմից աջակցվող հրադադարի առաջարկի քննարկումների ֆոնին: Ուկրաինայի նախագահը Գլխավոր շտաբի պետին փոխել է Կուրսկի շրջանում ռուսական հարձակման և ԱՄՆ-ի՝ հրադադարի առաջարկի քննարկումների ֆոնին: Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի նոր ղեկավար է նշանակվել Գլխավոր շտաբի պետի տեղակալ գեներալ-մայոր Անդրեյ Գնատովը։ Հրամանագիրը տեղադրված է Ուկրաինայի նախագահի պաշտոնական կայքէջում։ Գլխավոր շտաբը նշում է, որ շտաբի նախկին պետ Անատոլի Բարգիլևիչը կդառնա Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր տեսուչը և կվերահսկի բանակում իրականացվող բարեփոխումները։ Ըստ պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովի՝ Բարգիլևիչը պատասխանատու է լինելու ռազմական ստանդարտների պահպանման և զինվորական կարգապահության ամրապնդման համար։ Ումերովի խոսքով՝ իսկ Գնատովն ավելի քան 27 տարվա ռազմական փորձ ունի։ Նա ղեկավարել է ծովային բրիգադը, "Восток" օպերատիվ հրամանատարության և Ուկրաինայի զինված ուժերի միացյալ ուժերի զորքերը, իսկ այս տարվա փետրվարի վերջին նշանակվել էր Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ։ Սա Ուկրաինա Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժման սկզբից ի վեր Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի երկրորդ փոփոխությունն է։ Անցյալ տարի փետրվարին Զելենսկին պաշտոնանկ արեց Ուկրաինայում զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնիին ու Գլխավոր շտաբի պետ Սերգեյ Շապտալային։ Ուկրաինայի նախագահը փոխարինել է Գլխավոր շտաբի պետին Կուրսկի շրջանում ռուսական հարձակման և ԱՄՆ-ի և Ուկրաինայի կողմից աջակցվող հրադադարի առաջարկի քննարկումների ֆոնին: Ուկրաինայի նախագահը Գլխավոր շտաբի պետին փոխել է Կուրսկի շրջանում ռուսական հարձակման և ԱՄՆ-ի՝ հրադադարի առաջարկի քննարկումների ֆոնին:
10:09 - 17 մարտի, 2025