ԱՄՆ

Ամերիկայի Միացյալ Նահանգները դաշնային սահմանադրական հանրապետություն է Հյուսիսային Ամերիկայում, որը բաղկացած է որոշակի ինքնավարություն ունեցող 50 նահանգներից և դաշնային նշանակության Կոլումբիա մարզից։ Ամերիկայի Միացյալ Նահանգները հյուսիսում սահմանակցում է Կանադային, հարավում՝ Մեքսիկային, ծովային սահման ունի Ռուսաստանի հետ։

Մայրաքաղաքը՝ Վաշինգտոն, տարածքը 9,826,675 կմ² է։ 2019 թվականին դրությամբ բնակչությունը կազմում է 328 239 523 մարդ։ Գործող նախագահը Ջոզեֆ Բայդենն է։

Ամերիկայի Միացյալ Նահանգները ներկայումս անդամակցում է ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդին, Հյուսիսատլանտյան դաշինքին, Առևտրի համաշխարհային կազմակերպությանը, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությանը և այլ միջազգային կազմակերպությունների։

Հնդկաստանի և Պակիստանի միջև ամբողջական հրադադար է հաստատվել ԱՄՆ-ի միջնորդությամբ․Դոնալդ Թրամփը

Հնդկաստանի և Պակիստանի միջև ամբողջական հրադադար է հաստատվել ԱՄՆ-ի միջնորդությամբ․Դոնալդ Թրամփը

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Հնդկաստանի և Պակիստանի միջև ձեռք է բերվել ամբողջական և անհապաղ հրադադարի համաձայնություն։ Այս մասին նա գրել է Truth Social սոցիալական ցանցում՝ ընդգծելով ԱՄՆ-ի դերակատարումը բանակցություններում։ «Երկարատև բանակցություններից հետո, որոնք անցկացվել են ԱՄՆ-ի միջնորդությամբ, ուրախ եմ հայտնել, որ Հնդկաստանն ու Պակիստանը համաձայնության են եկել ամբողջական և անհապաղ հրադադարի շուրջ։ Շնորհավորում եմ երկու երկրներին՝ ողջամտություն և բարձր ինտելեկտ դրսևորելու համար։ Շնորհակալություն՝ այս հարցին ուշադրություն դարձնելու համար», - գրել է Թրամփը։ Հիշեցնենք, որ ավելի վաղ Պակիստանը ռազմական գործողություն է սկսել Հնդկաստանի դեմ՝ Նյու Դելիին մեղադրելով մայիսի 9-ի ուշ երեկոյան Պակիստանի երեք ավիաբազաների վրա հրթիռներ արձակելու մեջ։
Այսօր 16:24
ՌԴ-ն ԱՄՆ-ի հետ քննարկում է Եվրոպա ռուսական գազի մատակարարումների վերսկսման հարցը․ Ուշակով. |azatutyun.am|

ՌԴ-ն ԱՄՆ-ի հետ քննարկում է Եվրոպա ռուսական գազի մատակարարումների վերսկսման հարցը․ Ուշակով. |azatutyun.am|

azatutyun.am: Վլադիմիր Պուտինի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել է, որ Ռուսաստանը և Միացյալ Նահանգները քննարկում են Եվրոպա ռուսական գազի մատակարարումների վերսկսման հարցը, հաղորդում է «Ինտերֆաքսը»։ «Մենք այս հարցը բարձրացնում ենք ամերիկացիների հետ, բայց, ճիշտն ասած, չեմ հասկանում՝ ուրիշ ո՞ւմ հետ», - ասել է Ուշակովը։ Մեկ օր առաջ «Ռոսիա 1» հեռուստաալիք «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» հաղորդման հաղորդավար Պավել Զարուբինի հետ հարցազրույցում նա ասել է, որ Ռուսաստանը և Միացյալ Նահանգները «շարժվում են դեպի նախագահների հանդիպում»։ Նույն օրը «Ռոյթերս»-ի լրագրողները հայտնել են, որ ԱՄՆ նախագահի բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և Պուտինի ներդրումային ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը քննարկել են գազի թեմանը Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցությունների շրջանակներում։ Նրանց խոսքով՝ քննարկվում են ամերիկյան կողմի մասնակցության տարբեր տարբերակներ, այդ թվում՝ ներդրումներ Ռուսաստանը և Գերմանիան կապող «Հյուսիսային հոսք» խողովակաշարում, Ուկրաինայով անցնող խողովակաշարում, «Գազպրոմ»-ում կամ գազի գնման և դրա Եվրոպա անկախ փոխադրման մեջ։Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։
Այսօր 12:44
Ուկրաինան պատրաստ է 30-օրյա հրադադարի հենց այս պահից սկսած. Զելենսկին՝ Թրամփին |armenpress.am|

Ուկրաինան պատրաստ է 30-օրյա հրադադարի հենց այս պահից սկսած. Զելենսկին՝ Թրամփին |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում կողմերը քննարկել են մարտի դաշտում ստեղծված իրավիճակը և Ուկրաինայի՝ հրադադարի վերաբերյալ առաջարկը։ Այս մասին Ուկրաինայի նախագահը հայտնել է «Տելեգրամ»-ի իր ալիքում։ Զելենսկու խոսքով՝ Ուկրաինան պատրաստ է 30-օրյա հրադադարի, սկսած հենց այս պահից։ «Մենք սպասում ենք Ռուսաստանի համաձայնությանը։ Մենք նաև պատրաստ ենք բանակցությունների ցանկացած ձևաչափով, սակայն դա հնարավոր է միայն այն դեպքում, երբ Ռուսաստանը դրսևորի իր խաղաղ մտադրությունների լրջությունը՝ սկսելով լիակատար և անվերապահ հրադադարից»,- ասել է Զելենսկին։ Զելենսկին հավելել է, որ ինքը և Թրամփը հեռախոսազրույցի ընթացքում շնորհավորանքներ են փոխանակել նացիզմի դեմ տարած հաղթանակի օրվա կապակցությամբ։ Քննարկվել է նաև Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև տնտեսական գործընկերության համաձայնագրի վավերացումը, որը ստորագրվել էր մայիսի սկզբին և հաստատվել է Ուկրաինայի Գերագույն ռադայի կողմից։ Իր հերթին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «Truth Social» սոցիալական ցանցում գրել է, որ Ուկրաինայի և Ռուսաստանի հետ բանակցությունները շարունակվում են։ Նա ընդգծել է, որ Միացյալ Նահանգները հանդես է գալիս 30-օրյա անվերապահ հրադադարի օգտին և նախազգուշացրել է, որ այն չպահպանվելու դեպքում ԱՄՆ-ը և իր դաշնակիցները կկիրառեն լրացուցիչ պատժամիջոցներ։ «Որպես նախագահ՝ ես շարունակելու եմ նվիրված մնալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղություն ապահովելու գործընթացին՝ եվրոպացիների հետ համագործակցությամբ։ Այդ խաղաղությունը պետք է լինի տևական։Այս ամենը կարելի է իրականացնել շատ արագ»,- նշել է Թրամփը։
16:30 - 09 մայիսի, 2025
ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան համաձայնության են եկել մաքսատուրքերի շուրջ. Թրամփ
 |1lurer.am|

ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան համաձայնության են եկել մաքսատուրքերի շուրջ. Թրամփ |1lurer.am|

1lurer.am: Միացյալ Նահանգներն ու Մեծ Բրիտանիան համաձայնության են եկել Վաշինգտոնի սահմանած մաքսատուրքերի շուրջ՝ հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Միացյալ Թագավորության հետ համաձայնագիրն ամբողջական և համապարփակ փաստաթուղթ է, որը կամրապնդի Միացյալ Նահանգների և Միացյալ Թագավորության հարաբերությունները: Հաշվի առնելով մեր վաղեմի պատմությունն ու միմյանց հանդեպ նվիրվածությունը՝ մեզ համար մեծ պատիվ է առաջին համաձայնագիրը կնքել հենց Միացյալ Թագավորության հետ: Դրան կհաջորդեն բազմաթիվ այլ գործարքներ, որոնք բանակցությունների լուրջ փուլում են»,- գրել է Թրամփը Truth Social-ի իր էջում։ Ըստ Reuters-ի՝ համաձայնագրի նախագծի համաձայն՝ Միացյալ Նահանգներն ու Մեծ Բրիտանիան պարտավորվում են փոխադարձաբար նվազեցնել մաքսատուրքերը: Ամերիկյան կողմը նաև համաձայնել է նվազեցնել բրիտանական արտադրության ավտոմեքենաների, պողպատի և ալյումինի 25 տոկոս մաքսատուրքը: Փոխարենը Լոնդոնը կարող է նվազեցնել ամերիկյան ավտոմեքենաների ներկրման մաքսատուրքերը, ինչպես նաև առցանց առևտրի լրացուցիչ հարկերը:Լուսանկարը՝ Քևին Լամարկ/Փուլ/AP։
20:02 - 08 մայիսի, 2025
Ուկրաինայի Գերագույն ռադան վավերացրել է ԱՄՆ-ի հետ հանածոների շուրջ համաձայնագիրը |factor.am|

Ուկրաինայի Գերագույն ռադան վավերացրել է ԱՄՆ-ի հետ հանածոների շուրջ համաձայնագիրը |factor.am|

factor.am: Ուկրաինայի Գերագույն ռադան վավերացրել է Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև վերջերս ստորագրված հանածոների վերաբերյալ համաձայնագիրը։ 338 պատգամավոր «կողմ» է քվեարկել, գրում է ՌԲԿ Ուկրաինան։ Դեմ կամ ձեռնպահ քվեարկողներ չեն եղել, ինը պատգամավոր չի չմասնակցել քվեարկությանը։ Միջկառավարական համաձայնագրի վավերացումը թույլ կտա ստեղծել ներդրումային հիմնադրամ։ Ուկրաինայի էկոնոմիկայի և առևտրի փոխնախարար Տարաս Կաչկան հայտնել է,  որ կան երկու լրացուցիչ տեխնիկական համաձայնագրեր, որոնք կողմերը կստորագրեն ավելի ուշ։ Ուկրաինայի առաջին փոխվարչապետ, էկոնոմիկայի նախարար Յուլիա Սվիրիդենկոն հայտնել է, որ մնացած համաձայնագրերը կլինեն առևտրային բնույթի և  կառավարության կողմից ստորագրելու անհրաժեշտություն չի լինի։ Ուկրաինական կողմից ստորագրող կողմը կլինի Պետական-մասնավոր գործընկերության (ՊՄԳ) աջակցության գործակալությունը, ԱՄՆ-ից՝ Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիան (DFC): Փաստաթղթերն այժմ վերջնական մշակման փուլում են։ Հիշեցնենք, որ ապրիլի 30-ի լույս մայիսի 1-ի գիշերը Ուկրաինան և Միացյալ Նահանգները ստորագրել էին ամերիկա-ուկրաինական ներդրումային վերականգնման հիմնադրամ ստեղծելու մասին փաստաթուղթը կողմերի հավասար մասնակցությամբ, որը ամերիկացի ներդրողներին կտա Ուկրաինայի բնական պաշարների զարգացման առաջնահերթ հասանելիություն և դրանց արտահանումից եկամուտ ստանալու իրավունք։ 
17:52 - 08 մայիսի, 2025
ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի Միջուկային մաքսանենգության հայտնաբերման գրասենյակը գույք է նվիրաբերել ՀՀ-ին, այն ամրացվեց ԱԱԾ-ին

ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի Միջուկային մաքսանենգության հայտնաբերման գրասենյակը գույք է նվիրաբերել ՀՀ-ին, այն ամրացվեց ԱԱԾ-ին

Կառավարությանն այսօրվա նիստում ընդունեց որոշման նախագիծ, որով ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի Միջուկային մաքսանենգության հայտնաբերման և կանխարգելման գրասենյակի կողմից տրամադրված տրանսպորտային միջոցները, շարժական ռադիոկայանները, ջերմային պատկերման տեսախցիկները և պլանշետներն ընդունեց որպես նվիրատվություն եւ դրանք ամրացրեց Ազգային անվտանգության ծառայությանը:  Նախագծից տեղեկանում ենք, որ նվիրաբերվում է 12 գույք՝ ընդհանուր 85,775,547 դրամ արժեքով։ Նվիրաբերվող գույքը ներառում է՝   3 հատ 2025 Toyota Hilux SR5 մակնիշի պարեկային մեքենա, 3 հատ Kenwood NX-3820GE տեսակի շարժական ռադիոկայան, 3 հատ NightRide Trailblazer տեսակի ջերմային պատկերման տեսախցիկ, 3 հատ Samsung Galaxy A8-32 պլանշետ։   Նախագծի հիմնավորման մեջ ասված է, որ ընդունումից հետո պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չի առաջանա։
11:34 - 08 մայիսի, 2025
Վրաստանում արձագանքել են ԱՄՆ դեսպանատան կողմից Թբիլիսիի առևտրի կենտրոններում ռումբերի սպառնալիքի մասին նախազգուշացմանը |armenpress.am|

Վրաստանում արձագանքել են ԱՄՆ դեսպանատան կողմից Թբիլիսիի առևտրի կենտրոններում ռումբերի սպառնալիքի մասին նախազգուշացմանը |armenpress.am|

armenpress.am: Վրաստանում ԱՄՆ դեսպանատունը մայիսի 7-ին հաղորդագրություն է տարածել Թբիլիսիի 3 առևտրի կենտրոններում ռումբի սպառնալիքի մասին։ Արձագանքելով այս հաղորդագրությանը՝ Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը դիվանագիտական առաքելություններին կոչ է արել հարգել անվտանգության համար պատասխանատու գերատեսչությունների գործունեությունը։ ԱՄՆ դեսպանատան հաղորդագրության մեջ նշվում է Թբիլիսիի երեք մոլերի՝ «East Point»-ի, «Galleria Tbilisi»-ի և «Tbilisi Shopping Area»-ի դեմ առկա ռումբի սպառնալիքի մասին և կոչ է արվում առաքելության բոլոր աշխատակիցներին «խուսափել այս վայրերից՝ մինչև հետագա ծանուցում»։ Ըստ Վրաստանի հանրային հեռարձակող ընկերության՝ երկրի Պետական ​​անվտանգության ծառայությունն (ՊԱԾ) արձագանքել է ԱՄՆ դեսպանատան կողմից տրված նախազգուշացմանը՝ շեշտելով, որ ՊԱԾ համապատասխան ստորաբաժանումներն աշխատում են ևս մեկ կեղծ հաղորդագրության վրա։ «Մենք կոչ ենք անում Վրաստանում հավատարմագրված դիվանագիտական ​​առաքելություններին հարգել անվտանգության համար պատասխանատու ծառայությունների գործունեությունը, ցուցաբերել ավելի մեծ պատասխանատվություն և զերծ մնալ համապատասխան գերատեսչությունների հետ չհամաձայնեցված հայտարարություններ տարածելուց», – ասվում է ՊԱԾ-ի հայտարարության մեջ։
11:08 - 08 մայիսի, 2025
Վենսը հայտարարել է, թե ռուսները «չափից շատ բան են պահանջում», կոչ արել ուղիղ բանակցությունների |azatutyun.am|

Վենսը հայտարարել է, թե ռուսները «չափից շատ բան են պահանջում», կոչ արել ուղիղ բանակցությունների |azatutyun.am|

azatutyun.am: ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը կոչ է արել ուղիղ բանակցություններ վարել Ուկրաինայի և Ռուսաստանի միջև՝ հայտարարելով, որ իր հարևանի դեմ Մոսկվայի պատերազմը դադարեցնելու համաձայնությունը կարող է անհասանելի լինել առանց նման շփումների: Մայիսի 7-ի մեկնաբանություններում Վենսն ասել է, որ Ռուսաստանը «չափազանց շատ բան է պահանջում», բայց նաև առաջարկել Է Ուկրաինային չկենտրոնանալ 30-օրյա հրադադարի գաղափարի վրա: Նա ասել է, որ լավատեսություն է հայտնել պատերազմը դադարեցնելու հնարավորությունների վերաբերյալ: «Ռուսները մեզանից որոշակի բաներ են պահանջում, և մենք կարծում ենք, որ նրանք չափազանց շատ բան են պահանջում», - ասել է նա, - «Այն քայլը, որ մենք պետք է ձեռնարկենք հենց հիմա, այն է, որ մեզ պետք է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան սկսեն խոսել միմյանց հետ»:
09:16 - 08 մայիսի, 2025
Թրամփը հայտարարել է, որ Եմենի հութիները կապիտուլացվել են․ ԱՄՆ-ը դադարեցնում է հարձակումները |factor.am|

Թրամփը հայտարարել է, որ Եմենի հութիները կապիտուլացվել են․ ԱՄՆ-ը դադարեցնում է հարձակումները |factor.am|

factor.am: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը կդադարեցնի Եմենում հութիների վրա հարձակումները, քանի որ խմբավորումը «կապիտուլացվել է»։ Օմանն էլ հաստատել է, որ Իրանի կողմից աջակցվող խմբի հետ «հրադադար» է ձեռք բերվել, որպեսզի այն դադարեցնի Կարմիր ծովում նավերին թիրախավորելը, գրում է BBC-ն։ «[Հութիները] պարզապես չեն ուզում կռվել, և մենք կհարգենք դա ու կդադարեցնենք ռմբակոծությունները։ Նրանք կապիտուլացվել են», – ասել է Թրամփը Սպիտակ տանը Կանադայի վարչապետ Մարկ Քարնիի հետ հանդիպմանը։ Կարճ ժամանակ անց Օմանի արտաքին գործերի նախարար Բադր ալ-Բուսաիդին հայտարարել է՝ գործարքը նշանակում է, որ կողմերից ոչ մեկը չի թիրախավորի մյուսին՝ «ապահովելով նավարկության ազատությունը և միջազգային առևտրային նավագնացության սահուն հոսքը»։ Հութիները դեռևս որևէ մեկնաբանություն չեն արել։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
10:40 - 07 մայիսի, 2025
ԿԲ-ն հավանական սցենար է համարում ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցները
 |civilnet.am|

ԿԲ-ն հավանական սցենար է համարում ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցները |civilnet.am|

civilnet.am: Հայաստանի կենտրոնական բանկը դիտարկում է ուկրաինական հակամարտության հնարավոր զարգացումների տարբեր սցենարներ և դրանց ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա. մայիսի 6-ին հրավիրած ասուլիսին հայտարարեց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը: ՍիվիլՆեթի հարցին ի պատասխան՝ Գալստյանը նշեց, որ իրենք հնարավոր սցենար են դիտարկում նաև ԱՄՆ-ի կողմից երկրորդային պատժամիջոցները Ռուսաստանի դեմ։ Համաձայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունների և միջազգային մամուլի հրապարակումների` այս պատժամիջոցները կազդեն այն երկրների վրա, որոնք առևտրային հարաբերություններ ունեն Ռուսաստանի հետ զգայուն, հատկապես ` բանկային և էներգետիկ ոլորտներում: Հայաստանը Ռուսաստանի հետ ունի բազմաշերտ տնտեսական կապեր և մեծապես կախված է այդ երկրի շուկայից, ներդրումներից և էներգակիրներից։ Գալստյանը նշեց, որ միջազգային հանդիպումների ժամանակ իրեն ակնարկել են այս սցենարի հավանականության մասին: Հայաստանը հատկապես խոցելի է այդ պատժամիջոցների հանդեպ: Երկրորդային պատժամիջոցները, որոնք կարող են ներառել պատժիչ տուրքեր, կսահմանվեն ոչ թե առանձին ընկերությունների, այլ ամբողջ երկրների նկատմամբ, որոնք ռուսական նավթ են գնում: ԱՄՆ Սենատում արդեն պատրաստվում են ՌԴ-ի նկատմամբ ինչպես առաջնային, այնպես էլ երկրորդային պատժամիջոցներ սահմանող օրինագիծ: Համաձայն փաստաթղթի` 500 տոկոսանոց մաքսատուրքեր կսահմանվեն այն երկրներից ներմուծման վրա, որոնք գնում են ռուսական նավթ, գազ, ուրան կամ նավթամթերք: Զուգահեռ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սաստկացնում է ճնշումը Հայաստանի անմիջական հարևան Իրանի վրա, որի հետ, չնայած միջազգային պատժամիջոցներին, Հայաստանի փոխադարձ առևտուրն աճում է՝ 2024-ին հասել է 737 մլն դոլարի` նախորդ տարվա համեմատ աճելով 6,5%-ով: «Սրանք անորոշությունները սաստկացնող գործոններ են»,- ասաց Գալստյանը՝ ընդգծելով, որ վերջերս Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի գարնանային նստաշրջանի ընթացքում ամենահաճախ հնչող բառը «անորոշությունն» էր: «Ցանկացած խոսակցություն, որը սկսվում էր որևէ բանախոսի կողմից, այդ բառն առաջին նախադասության ամենագլխավոր մեխն էր»,- ասաց Գալստյանը: ԿԲ նախագահի խոսքով՝ այսօր չկա որևէ ինստիտուտ, անհատ, տնտեսագետների խումբ կամ համալսարան, որը կարող է հստակ կանխատեսել զարգացումների ուղղությունը: Հատկապես փոքր բաց տնտեսությունների համար, ինչպիսին Հայաստանն է, աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական զարգացումները դարձել են առավել անկանխատեսելի: Մայիսի 1-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում հայտնեց, որ իր կառավարությունը երկրորդային պատժամիջոցներ կկիրառի իրանական նավթի ցանկացած գնորդների դեմ: Իրանից Հայաստանը հիմնականում գազ է ներմուծում՝ բարտերային սխեմայով` էլեկտրաէներգիայի դիմաց, որը փոխադարձ առևտրի հիմնական ուղղությունն է՝ 3 Կվտ/ժ էլեկտրաէներգիա 1 խմ գազի դիմաց: Հայաստանը Իրանից ներմուծում է նաև նավթամթերք, սակայն դրա մասնաբաժինն ընդհանուր առևտրում մեծ չէ: Գալստյանի խոսքով՝ իր միջազգային հանդիպումների ժամանակ երեք հիմնական թեմաներ են ուշադրություն կենտրոնում` Ռուսաստան, Իրան և կրիպտոարժույթ: Նրա խոսքով՝ Հայաստանի կենտրոնական բանկը դիտարկում է Ուկրաինական հակամարտության զարգացման երկու հիմնական սցենար: Առաջին սցենարով ենթադրվում է, որ հակամարտությունը հանգուցալուծվում է, և «դրական սենտիմենտ» է ձևավորվում, սանկցիաները վերացվում են, միջազգային առևտուրը և ֆինանսական հոսքերը վերականգնվում են: Երկրորդ սցենարի պարագայում, երբ ԱՄՆ-ը չի կարողանում Ռուսաստանին և Ուկրաինային բերել բանակցությունների սեղանի շուրջ, Ռուսաստանի դեմ պատժամիջոցները խստանում են: «Դրա մասին մեզ հանդիպումների ժամանակ ակնարկել են, որը շատ հավանական սցենար է»,- ասաց ԿԲ ղեկավարը: Ըստ ԿԲ նախագահի՝ Հայաստանը պետք է պատրաստ լինի տարբեր սցենարների և գնահատի, թե ինչպես կարող են նոր պատժամիջոցները ազդել երկրի կենսական ոլորտների, մասնավորապես՝ էներգետիկայի վրա: «Արդյոք մենք կարո՞ղ ենք հրաժարվել էներգակիրներից, թե օրինակ Հայաստանին արտոնություն կտրվի», – ասաց Գալստյանը: Նրա խոսքով` ԿԲ-ն իր քննարկումներում արդեն ներառել է տարբեր սցենարներ՝ ավելի պատրաստված լինելու միջազգային տնտեսական և քաղաքական շոկերին:
18:02 - 06 մայիսի, 2025
Պուտինը և Փեզեշքիանը քննարկել են Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների ընթացքը |armenpress.am|

Պուտինը և Փեզեշքիանը քննարկել են Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների ընթացքը |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և նրա իրանցի գործընկեր Մասուդ Փեզեշքիանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են միջուկային համաձայնագրի շուրջ Իրան-ԱՄՆ բանակցությունների ընթացքը։ Այս մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Տեղի է ունեցել կարծիքների փոխանակում միջազգային և տարածաշրջանային արդիական հարցերի շուրջ, այդ թվում՝ Իրանի և ԱՄՆ-ի միջև Օմանի միջնորդությամբ իրանական միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների ընթացքի վերաբերյալ։ Ռուսական կողմը պատրաստակամություն է հայտնել՝ նպաստելու այս երկխոսության առաջխաղացմանը՝ միջազգային իրավունքի սկզբունքների վրա հիմնված արդար համաձայնագրի հասնելու նպատակով», - նշվել է հաղորդագրության մեջ։  Բացի այդ, Վլադիմիր Պուտինը կրկին իր անկեղծ ցավակցությունն է հայտնել 2025 թվականի ապրիլի 26-ին Շահիդ Ռաջայի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մարդկանց զոհվելու կապակցությամբ։ Մասուդ Փեզեշքիանն իր հերթին շնորհակալություն է հայտնել ռուսական կողմին աղետի հետևանքների վերացման գործում ցուցաբերված օգնության համար՝ ընդգծելով Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության մասնագետների բարձր պրոֆեսիոնալիզմը։ Իրանի նախագահը նաև ջերմորեն շնորհավորել է Վլադիմիր Պուտինին և ՌԴ բոլոր քաղաքացիներին Հայրենական մեծ պատերազմում տարած Հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ։ «Հանգամանորեն քննարկվել են ռուս-իրանական համագործակցության հետագա զարգացման հարցերը՝ հիմնված երկու երկրների միջև համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագրի վրա, որը ստորագրվել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի՝ հունվարի 17-ին Ռուսաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում։ Հատուկ ուշադրություն է հատկացվել փոխշահավետ առևտրաներդրումային կապերի ընդլայնմանը, այդ թվում՝ տրանսպորտի և էներգետիկայի ոլորտներում համատեղ խոշոր նախագծերի իրականացման միջոցով», - հավելել է Կրեմլի մամուլի ծառայությունը։ Նախագահները պայմանավորվել են ակտիվացնել համատեղ աշխատանքը՝ ռուս-իրանական գործնական համապարփակ համագործակցության և արտաքին քաղաքականության համակարգման ուղղությամբ։
16:13 - 06 մայիսի, 2025