ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը դադարեցրել է գործունեությունն Ադրբեջանում
 |1lurer.am|
11:49 - 03 մայիսի, 2025

ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը դադարեցրել է գործունեությունն Ադրբեջանում |1lurer.am|

1lurer.am: ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը դադարեցրել է գործունեությունն Ադրբեջանում՝ հայտնում են լրատվամիջոցները:

Ավելի վաղ Ադրբեջանի նախագահի աշխատակազմը կարգադրություն էր ուղարկել կառավարությանը և արտաքին գործերի նախարարությանը՝ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել միջազգային կազմակերպությունների գրասենյակները փակելու համար:

Դրանց թվում է եղել նաև ՄԱԿ-ի չորս գրասենյակ՝ ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը (UNDP), ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը (UNFPA), ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնաժողովը (UNHCR) և ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը (UNICEF):


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել