Ադրբեջան

Ադրբեջանի Հանրապետությունը պետություն է Հարավային Կովկասում։ Սահմանակցում է Ռուսաստանի Դաշնությանը, Վրաստանի Հանրապետությանը, Իրանի Իսլամական Հանրապետությանը, Թուրքիայի Հանրապետությանը, Հայաստանի Հանրապետությանը, Արցախի Հանրապետությանը։ Տարածքը ըստ ՄԱԿ-ի 86,600 կմ․քառ, բնակչությունը, ըստ 2019 թվականի նախահաշվի 10,000,000 մարդ է։

Ներկայիս Ադրբեջանը բազմազգ և բազմակրոն պետություն է։ Բնակչության մեծամասնությունն ադրբեջանցիներն են (91 %), որոնք դավանում է շիա իսլամ։ Խոշոր ազգային փոքրամասնություններն են լեզգիները, ռուսները, թալիշները, ավարները, թաթարները և վրացիները։ Չնայած նրան, որ Ադրբեջանը համարվում է իսլամադավան պետություն, այնուամենայնիվ, երկրի բնակչության 53%-ն իրեն համարում է աշխարհիկ։ 

Ադրբեջանում Ռուսաստանի քաղաքացիների են ձերբակալել
 |civilnet.am|

Ադրբեջանում Ռուսաստանի քաղաքացիների են ձերբակալել |civilnet.am|

civilnet.am: Ադրբեջանի Ներքին գործերի նախարարության աշխատակիցները Բաքվում ձերբակալել են Ռուսաստանի երկու խումբ քաղաքացիների, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Ադրբեջանը նրանց կասկածում է Իրանից թմրանյութերի տարանցման, ինտերնետի միջոցով թմրանյութերի տարածման և կիբերխարդախության մեջ։ Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունից հայտնել են, որ «Ռուսաստանի քաղաքացիների կողմից կատարված անօրինական գործողությունների վերաբերյալ օպերատիվ-որոնողական միջոցառումները շարունակվում են»։ Այսօր Ադրբեջանում ձերբակալվել է նաև «Sputnik Ադրբեջան»-ի ևս 7 աշխատակից: Ադրբեջանի Քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով՝ խարդախություն, անօրինական ձեռնարկատիրություն և հանցագործությամբ ձեռք բերված գույքի լեգալացում, հարուցված քրեական գործի շրջանակում երկու անձ արդեն իսկ կալանավորվել է, ևս հինգը ենթարկվել են քրեական պատասխանատվության։ Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվան հույս ունի, որ Ադրբեջանի հետ ուղղակի շփումների միջոցով հնարավոր կլինի հասնել «Sputnik Ադրբեջան» գործակալության աշխատակիցների ազատմանը։ «Մենք ակնկալում ենք, որ մոտ ժամանակներում, ուղղակի շփումների միջոցով ադրբեջանական կողմի հետ, կկարողանանք հասնել նրանց ազատմանը», – ասել է Պեսկովը։ Ռուս-ադրբեջանական առճակատումը սկսվեց նրանից, երբ հունիսի 27-ին Եկատերինբուրգում ռուս իրավապահների կողմից ադրբեջանցիների տներում իրականացված հատուկ գործողության ժամանակ սպանվեցին երկու ադրբեջանցի, մի քանիսը՝ վիրավորվեցին։ Նույն օրը Եկատերինբուրգի դատարանը մի քանի ադրբեջանցիների կալանավորեց։ Այնուհետև, հունիսի 30-ին Բաքվում գործող «Sputnik Ադրբեջան»-ի երկու աշխաըտակից ձերբակալվեց՝ գլխավոր խմբագիր Իգոր Կարտավիխը և խմբագրության ղեկավար Եվգենի Բելոուսովը։ Բաքուն նրանց կասկածում է Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայության (ՖՍԲ) համար աշխատելու մեջ։ Այս ամենի հետևանքը եղավ այն, որ Մոսկվայում Ադրբեջանի դեսպանն այսօր կանչվեց ՌԴ ԱԳ նախարարություն։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը բանավոր նոտա է հանձնել Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևին՝ պահանջելով ռուս լրագրողների անհապաղ ազատ արձակումը։ Այս մասին ասվում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության հայտարարության մեջ։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը նաև հայտարարել է, որ «Բաքվի փորձերը՝ մեղադրելու Ռուսաստանի իրավապահ մարմիններին իրենց լիազորությունները գերազանցելու մեջ, միջամտություն են Ռուսաստանի ներքին գործերին»։
Այսօր 16:49
Ադրբեջանում ձերբակալվել է Ruptly-ի խմբագիրը |1lurer.am|

Ադրբեջանում ձերբակալվել է Ruptly-ի խմբագիրը |1lurer.am|

1lurer.am: Ադրբեջանում ձերբակալվել է Ruptly գործակալության աշխատակցուհին։ Այս մասին «ՌԻԱ-Նովոստի»-ին հայտնել են գործակալությունից։ Ruptly-ի խմբագիրն Ադրբեջանում է եղել մասնավոր այցով։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Ադրբեջանի իրավապահները գործողություններ են իրականացնում «Sputnik Ադրբեջան»-ի գրասենյակում։ Հիշեցնենք, որ Ադրբեջանը չեղարկել է Ռուսաստանի հետ պետական և մասնավոր խողովակներով համաձայնեցված միջոցառումները Եկատիրինբուրգում տեղի ունեցած դեպքերի պատճառով: Հունիսի 28-ին ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Եկատերինբուրգում հատուկ գործողություն էր իրականացրել, որի ընթացքում երկու ադրբեջանցի սպանվել էր, մի քանիսը՝ ձերբակալվել։ Զոհերը կասկածվում էին 2001թ. տեղի ունեցած սպանությանն առնչություններ ունենալու մեջ։ Երեկ՝ հունիսի 30-ին, Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանը կանչվել է ՌԴ ԱԳՆ՝ Բաքվի ոչ բարեկամական գործողությունների և ռուս լրագրողների անօրինական կալանավորման հետ կապված»։
23:00 - 30 հունիսի, 2025
Ռուսական աղբյուրները պնդում են, որ Եկատերինբուրգում ձերբակալված ադրբեջանցիները 1990-ականներից անօրինական գործունեությամբ են զբաղվում

 |factor.am|

Ռուսական աղբյուրները պնդում են, որ Եկատերինբուրգում ձերբակալված ադրբեջանցիները 1990-ականներից անօրինական գործունեությամբ են զբաղվում |factor.am|

factor.am: Եկատերինբուրգում սպանության գործով մեղադրյալները 1990-ականների վերջից զբաղվում են անօրինական գործունեությամբ։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է ուժային կառույցների աղբյուրը՝ անդրադառնալով ադրբեջանցիների ձերբակալություններին։ ՌԴ Քննչական կոմիտեի Սվերդլովսկի մարզի քննչական վարչությունն ավելի վաղ հայտնել էր Եկատերինբուրգում նախորդ տարիների սպանությունների հետ կապված հանցավոր խմբի վեց անդամների ձերբակալության մասին։ Քննության համաձայն՝ մեղադրյալները, «որոնք էթնիկ հանցավոր խմբի մաս են կազմում», ներգրավված են եղել Ուրալի մայրաքաղաքում 2001, 2010 և 2011 թվականներին կատարված մի շարք սպանությունների և սպանության փորձերի մեջ։ Կիրակի դատարանը երեք մեղադրյալների՝ Այազ, Ակիֆ և Մազահիր Սաֆարովների նկատմամբ կալանք է սահմանել մինչև հուլիսի 19-ը, ևս երեքի կալանքի ժամկետը երկարաձգել է 72 ժամով։ Հետաքննության ընթացքում ձերբակալվել է Ռուսաստանի վեց քաղաքացի, որոնց գործունեության դրդապատճառը, քննիչների կարծիքով, բիզնեսում ազդեցության բաժանումն էր։ «1990-ականների վերջից և 2000-ականների սկզբից ի վեր մի շարք «հարգված ձեռնարկատերեր» զբաղվել են թմրանյութերի, ալկոհոլի և ծխախոտային արտադրանքի վաճառքով, խաղամոլությամբ, ինչպես նաև վերահսկել են մարմնավաճառության և պոռնոգրաֆիկ նյութերի տարածման հարցերը»,- ասել է գործակալության աղբյուրը։ Մասնավորապես, ըստ իրավապահ մարմինների, կազմակերպված հանցավոր խմբի անդամներից մեկը 2012 թվականին դատապարտվել է բռնաբարության և բռնի սեռական բնույթի ակտերի համար, իսկ մեկ ուրիշը՝ 2007 թվականին՝ դիտավորյալ թեթև մարմնական վնասվածք հասցնելու մեղադրանքով։ «Ազգականների զգալի մասը և կազմակերպված խմբի անդամները պաշտոնապես ոչ մի տեղ չեն աշխատել, առաջնորդի քողի տակ նրանք շարունակել են զբաղվել անօրինական գործունեությամբ։ Միևնույն ժամանակ, յուրաքանչյուրն ունի թանկարժեք անշարժ գույք Եկատերինբուրգի կենտրոնում, բազմաթիվ բարձրակարգ մեքենաներ»,- հավելել է աղբյուրը։ Նա նշել է, որ 2001 թվականին պատվիրվել է ձեռներեց Յունուս Փաշաևի սպանությունը, որը հագուստ էր վաճառում Եկատերինբուրգի ամենամեծ շուկայում և հրաժարվում էր վճարել կազմակերպված հանցավոր խմբին։ 2010 թվականին փորձ է արվել սպանել Ֆեհրուզ Շիրինովի ընկերոջը, որը տեղյակ է եղել խմբի հանցավոր գործունեության մասին, սակայն զենքը սխալ է կրակել, և Շիրինովն ու նրա որդին ձերբակալել են հանցագործին։ Մահափորձի միջնորդը սկսել է խմբից պարգև շորթել լռության համար, սակայն նրան տարել են գերեզմանատուն և ոտքերը կոտրել, ինչի հետևանքով նա հաշմանդամ է դարձել և հետագայում մահացել, հավելել է աղբյուրը։ Բացի այդ, 2011 թվականին սպանվել է Եկատերինբուրգում բանջարեղենի խոշոր պահեստի սեփականատեր Իքրամ Հաջիևը, որը, ենթադրաբար, ներգրավված է եղել Շիրինովի դաժան ծեծի մեջ։ Հիշեցնենք՝ Բաքուն պնդում է, որ հունիսի 27-28-ին Եկատերինբուրգում ձերբակալվել է Ադրբեջանի ավելի քան 50 քաղաքացի։ Ադրբեջանական կողմի պնդմամբ՝ ուժայինները բռնություն են կիրառել, մի քանի մարդ վիրավորվել է, իսկ երկուսը՝ մահացել։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում:
22:23 - 30 հունիսի, 2025
Անհրաժեշտ է միջազգային հանրության աջակցությունը, որ Հայաստանը և Ադրբեջանը ստորագրեն փաստաթուղթն առանց նախապայմանների. Արթուր Հովհաննիսյան

Անհրաժեշտ է միջազգային հանրության աջակցությունը, որ Հայաստանը և Ադրբեջանը ստորագրեն փաստաթուղթն առանց նախապայմանների. Արթուր Հովհաննիսյան

ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Արթուր Հովհաննիսյանը ելույթ է ունեցել Պորտուգալիայում ընթացող ԵԱՀԿ խորհրդաժողովի տարեկան 32-րդ նստաշրջանում: Այս մասին հայտնում են ԱԺ մամուլի ծառայությունից: ՀՀ ԱԺ պատվիրակը նշել է. «Նախ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել զեկույցի համար: Ակնհայտ է, որ ծավալուն աշխատանք է կատարվել: Վիեննայում մեր նախորդ հանդիպումից հետո Հայաստանը և Ադրբեջանը մեծ ու կարևոր քայլ են արել խաղաղություն հաստատելու համար: Համաձայնեցվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերություններ հաստատելու մասին համաձայնագիրը: Այս իրավիճակում չկա անհրաժեշտություն ծանրաբեռնելու առանց այդ էլ բարդ քննարկումները: Անհրաժեշտ է միջազգային հանրության աջակցությունը, որպեսզի Հայաստանը և Ադրբեջանն օր առաջ ստորագրեն փաստաթուղթն առանց նախապայմանների: Հայաստանի ղեկավարը ոչ մեկ անգամ հրապարակային հայտնել է իր պատրաստակամության մասին: Փաստաթղթի ստորագրումը կնշանակի միջպետական հարաբերությունների հաստատում, ինչն իր հերթին հնարավորություն կտա առավել դրական մթնոլորտում քննարկելու տարաբնույթ հարցեր: Վերջին երեք տասնամյակների ընթացքում Հարավային Կովկասի ժողովուրդները շատ են տառապել, և այժմ մենք հնարավորություն ունենք դադարեցնելու հակամարտությունների և մեր երկրների բնակիչների տառապանքների շղթան: Խաղաղությունն անհրաժեշտություն է մեր ժողովուրդների իրավունքների պաշտպանության և բարեկեցության համար, և մենք տեսնում ենք այդ հնարավորությունն առավել քան երբևէ»:
18:52 - 30 հունիսի, 2025
Խաղաղությունը կարող է դառնալ իրականություն քաղաքական կամքի և փոխըմբռնման շնորհիվ. Լիլիթ Մինասյան

Խաղաղությունը կարող է դառնալ իրականություն քաղաքական կամքի և փոխըմբռնման շնորհիվ. Լիլիթ Մինասյան

Պորտուգալիայում ընթացող ԵԱՀԿ ԽՎ տարեկան 32-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցել է ՀՀ ԱԺ պատվիրակությունը: Այս մասին հայտնում են ԱԺ մամուլի ծառայությունից: Նստաշրջանում ելույթ է ունեցել կառույցում ԱԺ պատվիրակության անդամ Լիլիթ Մինասյանը: «Հարգարժա՛ն գործընկերներ, Կցանկանայի իմ անկեղծ երախտագիտությունը հայտնել պարոն Վինկլերին բանաձեւի վրա նվիրված աշխատանքի եւ մեր տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին ու խաղաղության հեռանկարներին տված ուշադրության համար: Մեր վերջին հանդիպումից հետո մենք, իսկապես, նշանակալի առաջընթաց ենք գրանցել: Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության ու միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախագծի շուրջ բանակցություններն ամբողջությամբ ավարտվել են, եւ մենք այժմ գտնվում ենք համաձայնագրի ստորագրման քննարկման փուլում: Հայաստանը հրապարակայնորեն հայտնել է իր պատրաստակամությունը ստորագրել այս համաձայնագիրը: Սա պարզապես քաղաքական զարգացում չէ, սա շրջադարձային պահ է: Տարածաշրջանը երկար տարիներ ընկալվել է որպես հակամարտությունների եւ առճակատումների գոտի: Այսօր մենք հնարավորություն ունենք փոխելու այդ պատկերն ու ցույց տալու, որ նույնիսկ տասնամյակներ տեւած հակամարտություններից հետո ազգերը կարող են ընտրել խաղաղությունը՝ երկխոսության միջոցով: Մենք համոզված ենք, որ այս քայլով կարող ենք հստակ ուղերձ հղել. խաղաղությունը հնարավոր է, եւ այն կարող է դառնալ իրականություն քաղաքական կամքի եւ փոխադարձ ըմբռնման շնորհիվ: Մենք կարող ենք դառնալ դրական օրինակ աշխարհի համար. օրինակ այն մասին, թե ինչպես կարող են դժվար պատմություն ունեցող երկրներն առաջ նայել՝ չմնալով անցյալի գերության մեջ: Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ մշտական խաղաղությունը հնարավորություն կտա երկու երկրներին զարգանալ որպես տրանսպորտային եւ կապի հանգույցներ, ստեղծել առեւտրային, էներգետիկ եւ մարդկանց միջեւ կապերի կամուրջներ եւ դառնալ օրինակ այն աշխարհում, որտեղ, ցավոք, երբեմն պատերազմն ավելի հեշտ ընտրություն է թվում, քան դիվանագիտությունը: Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը ակտիվորեն խրախուսել եւ աջակցել Հայաստանին ու Ադրբեջանին որքան հնարավոր է շուտ անցնելու համաձայնագրի ստորագրման փուլին: Սա սպասելու պահ չէ, սա գործելու պահ է, եւ ձեր աջակցությունը կարող է որոշիչ դեր ունենալ այս պատմական քայլն իրականացնելու ճանապարհին: Գործընկերնե՛ր, Եկեք այս պահը վերածենք ուղենշային մի պահի ոչ միայն մեր, այլ նաեւ գալիք սերունդների համար: Շնորհակալություն»,- ավարտել է ելույթը հայ պատվիրակը:
18:44 - 30 հունիսի, 2025
Երեք տասնամյակ տևած հակամարտությունից հետո մենք պետք է վստահություն կառուցենք. Սարգիս Խանդանյան

Երեք տասնամյակ տևած հակամարտությունից հետո մենք պետք է վստահություն կառուցենք. Սարգիս Խանդանյան

ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը ելույթ է ունեցել ԵԱՀԿ ԽՎ 32-րդ տարեկան նստաշրջանի քաղաքական եւ անվտանգային հարցերի հանձնաժողովի նիստում: Այս մասին հայտնում են ԱԺ մամուլի ծառայությունից: «Պարո՛ն նախագահ, կցանկանայի իմ երախտագիտությունը հայտնել Ձեզ գերազանց աշխատանքի, զեկույցի պատրաստման եւ բանաձեւի նախագծման համար: Այն բավականին օբյեկտիվորեն է արտացոլում ԵԱՀԿ տարածաշրջանում առկա աշխարհաքաղաքական եւ անվտանգային իրավիճակը: Ձեր ելույթում նշեցիք Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության բանակցությունների շրջանակում գրանցված առաջընթացի մասին, եւ, իսկապես, մեր երկու երկրներն այս տարվա սկզբին հայտարարեցին, որ խաղաղության պայմանագրի նախագծի տեքստը պատրաստ է, եւ Հայաստանն առաջարկել է սկսել քննարկումներ դրա ստորագրման օրվա եւ վայրի վերաբերյալ: Համաձայն եմ այն գնահատականի հետ, որ անհրաժեշտ է օգտագործել հնարավորության պատուհանը՝ ստորագրելու եւ վավերացնելու այդ համաձայնագիրը, ինչպես նշվում է Ձեր բանաձեւում եւ ինչպես հենց նոր նշեց ադրբեջանցի իմ գործընկերը: Հայաստանը բազմիցս հայտնել է, որ պատրաստ է հնարավորինս շուտ ստորագրել խաղաղության պայմանագիրը եւ հաստատել միջպետական հարաբերություններ մեր երկու երկրների միջեւ: Հայաստանը պատրաստ է ստորագրել այսօր: Հայաստանը պատրաստ էր ստորագրել այն երեկ: Դրա համար այլեւս խոչընդոտներ չկան: Կրկնում եմ՝ այլեւս խոչընդոտներ չկան: Եվ մենք չպետք է ծանրաբեռնենք խաղաղության օրակարգը նոր թեմաներով, նոր նախապայմաններով: Պայմանագրի տեքստը կարող է ծառայել որպես ամուր հիմք՝ հարաբերությունների կարգավորման եւ երկխոսության շարունակման համար: Ակնհայտ է, որ կան մի շարք բաց հարցեր, որոնք պետք է լուծվեն: Ակնհայտ է, որ երեք տասնամյակ տեւած հակամարտությունից հետո մենք պետք է վստահություն կառուցենք: Ես կարծում եմ՝ մեր հարաբերությունների ինստիտուցիոնալացումը համաձայնագրի ստորագրման ու վավերացման միջոցով, ամենակարեւոր նախապայմանն է երկխոսություն եւ վստահություն կառուցելու համար: Ներկայիս աշխարհաքաղաքական խառնաշփոթի եւ ճգնաժամի պայմաններում, եւ երբ մենք նշում ենք Հելսինկյան եզրափակիչ ակտի 50-ամյակը, մենք լավ նորությունների եւ հաջողության պատմությունների կարիք ունենք: Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղությունը կարող է լինել այդպիսի հաջողության պատմություն: Շնորհակալություն»,- ելույթում նշել է պատգամավորը:
18:32 - 30 հունիսի, 2025
Ցավում ենք Բաքվի որոշումների համար. Պեսկով |1lurer.am|

Ցավում ենք Բաքվի որոշումների համար. Պեսկով |1lurer.am|

1lurer.am: Մոսկվան ցավում է Եկատերինբուրգի իրադարձությունների հետ կապված ռուսական կողմի հետ միջոցառումները չեղարկելու՝ Բաքվի որոշումների համար, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Նրա խոսքով՝ կարևոր է շարունակել աշխատանքը այն իրադարձությունների պատճառների և բնույթի պարզաբանման ուղղությամբ, որոնք ադրբեջանական կողմի նման դեմարշի պատճառ են դարձել: Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի օրակարգում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ  հեռախոսազրույց չկա, բայց անհրաժեշտության դեպքում այն տեղի կունենա ամենասեղմ ժամկետներում։ Կրեմլի խոսնակը հավելել է, որ Եկատերինբուրգում տեղի ունեցած իրադարձությունները կապված են իրավապահ մարմինների աշխատանքի հետ և չպետք է երկկողմ հարաբերություններում դեմարշների առիթ դառնան:
15:32 - 30 հունիսի, 2025
Թեհրանը հավանություն չի տալիս ԻՀԿ հռչակագրի՝ Հայաստանի դեմ ուղղված կոնկրետ հասկացությունների և բառերի օգտագործմանը. ԱԳՆ խոսնակ |armenpress.am|

Թեհրանը հավանություն չի տալիս ԻՀԿ հռչակագրի՝ Հայաստանի դեմ ուղղված կոնկրետ հասկացությունների և բառերի օգտագործմանը. ԱԳՆ խոսնակ |armenpress.am|

armenpress.am: Իրանը հավանություն չի տալիս Իսլամական համագործակցության կազմակերպության նախարարական վերջին համաժողովի շրջանակներում ընդունված «Ստամբուլի հռչակագրում» Հայաստանի դեմ առկա կոնկրետ հասկացությունների և բառերի օգտագործմանը․ այդ բառերի օգտագործումը, որոնք կարող են լինել տարածքները փոխելու ցանկություն, բացարձակապես տեղին չէ։   Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային՝ մեկնաբանելով Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) նախարարական վերջին համաժողովի շրջանակներում ընդունված «Ստամբուլի հռչակագրում» Հայաստանի դեմ առկա ձևակերպումները։  Նա ընդգծել է, որ Իսլամական համագործակցության անդամ պետությունները կարող են կոլեկտիվ փաստաթղթերում բարձրացնել հարցեր, որոնք չեն արտացոլում յուրաքանչյուր անդամ պետության դիրքորոշումը:   «Մենք միշտ ասել և աջակցել ենք խաղաղությանը Հայաստանի և Ադրբեջանի միջև: Հարավային Կովկասում խաղաղությունն ու անվտանգությունը մեզ համար կարևոր են, մենք լավ հարաբերություններ ունենք երկու երկրների հետ: Միևնույն ժամանակ, մենք հավանություն չենք տալիս այդ կոնկրետ կետում հասկացությունների և բառերի օգտագործմանը (խմբ․ նկատի է առնվում «արևմտյան Ադրբեջանի համայնք» արտահայտությունը), և կարծում ենք, որ այդ բառերի օգտագործումը, որոնք կարող են տարածքներ փոխելու ցանկություն ունենալ, բացարձակապես տեղին չէ»,-ընդգծել է Էսմայիլ Բաղային:  Նշենք, որ օրեր առաջ Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին ևս, անդրադառնալով թեմայի շուրջ «Արմենպրես»-ի համապատասխան հարցին, նշել էր, որ Թեհրանը կտրականապես մերժում է ցանկացած տարածքային պահանջ, որը խախտում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը և ազգային ինքնիշխանությունը։ Նա նշել էր, որ հորինված և կեղծ արտահայտությունների օգտագործումը հակասում է տարածաշրջանում խաղաղ համակեցության ծրագրին, հարևանության տրամաբանությանը և այլ երկրների տարածքային ամբողջականությանը, և պետք է խուսափել նման արտահայտությունների օգտագործումից։ Այդ փաստաթղթի վերաբերյալ հունիսի 23-ին հայտարարություն էր տարածել նաև ՀՀ արտաքին գործերի նախարարությունը՝ իր հիասթափությունը հայտնելով դրանում տեղ գտած մտացածին ձևակերպումների առնչությամբ։ 
14:13 - 30 հունիսի, 2025
Բաքուն չեղարկում է նաև պատգամավորների այցը Մոսկվա
 |azatutyun.am|

Բաքուն չեղարկում է նաև պատգամավորների այցը Մոսկվա |azatutyun.am|

azatutyun.am: Ի նշան բողոքի, Ադրբեջանից հայտարարում են, թե Միլի մեջլիսի առաջին փոխնախագահ Ալի Ախմեդովի գլխավորած խորհրդարանական պատվիրակությունը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 23-րդ նիստին։ Նախօրեին ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Եկատերինբուրգում հատուկ գործողություն էր իրականացրել , որի ընթացքում երկու ադրբեջանցի սպանվել էր, մի քանիսը՝ ձերբակալվել։ Զոհերը կասկածվում էին 2001 թվականին տեղի ունեցած սպանությանն առնչություններ ունենալու մեջ։ «Այցի չեղարկման պատճառը այն ցուցադրական, դիտավորյալ սպանություններն ու ազգային հողի վրա բռնության ակտերն են, որոնք Ռուսաստանի իրավապահ մարմինները իրականացրել են ադրբեջանցիների դեմ Եկատերինբուրգում՝ առանց դատի և քննության, ինչպես նաև վերջին շրջանում նման դեպքերի համակարգային բնույթը»,- հայտնում են Միլի մեջլիսից։Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։
17:13 - 29 հունիսի, 2025
Ադրբեջանը չեղարկում է ՌԴ միջոցառումները |azatutyun.am|

Ադրբեջանը չեղարկում է ՌԴ միջոցառումները |azatutyun.am|

azatutyun.am:  Ադրբեջանը Ռուսաստանի հետ պետական և մասնավոր խողովակներով համաձայնեցված միջոցառումները չեղարկվում են, հաղորդում է APA գործակալությունը՝ հղում անելով Ադրբեջանի մշակույթի նախարարությանը։ «Հաշվի առնելով Եկատերինբուրգի մարզում ՌԴ իրավապահ մարմինների կողմից ադրբեջանցիների դիտավորյալ սպանությունները, ինչպես նաև բռնի գործողությունները՝ հիմնված նրանց ազգային պատկանելության վրա, և այն փաստը, որ նման դեպքերը վերջերս դարձել են համակարգված, Ադրբեջանում նախատեսված ռուսական մշակութային միջոցառումները, այդ թվում՝ համերգները, փառատոները, ներկայացումները, ցուցահանդեսները և այլն, չեղարկվում են»,-հայտարարել է նախարարությունը։ Նախօրեին ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Եկատերինբուրգում հատուկ գործողություն էր իրականացրել , որի ընթացքում երկու ադրբեջանցի սպանվել էր, մի քանիսը՝ ձերբակալվել։ Զոհերը կասկածվում էին 2001 թվականին տեղի ունեցած սպանությանն առնչություններ ունենալու մեջ։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։
13:50 - 29 հունիսի, 2025
Թեհրանն ակնկալում է, որ Բաքուն հետաքննություն կանցկացնի Իսրայելի կողմից Իրանի դեմ Ադրբեջանի տարածքն օգտագործելու առնչությամբ |armenpress.am|

Թեհրանն ակնկալում է, որ Բաքուն հետաքննություն կանցկացնի Իսրայելի կողմից Իրանի դեմ Ադրբեջանի տարածքն օգտագործելու առնչությամբ |armenpress.am|

armenpress.am: Թեհրանը տեղեկություններ է ստացել, որ Իսրայել-Իրան հակամարտության ընթացքում Իսրայելի անօդաչու թռչող սարքերի որոշակի փոքր քանակություն Իրանի տարածք է մտել հարևան երկրների՝ մասնավորապես Ադրբեջանի տարածքից։ Այդ իսկ պատճառով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցի ժամանակ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը խնդրել է լուրջ հետաքննություն անցկացնել այս հարցի վերաբերյալ։   Այս մասին մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին՝ մեկնաբանելով Իրանի ու Իսրայելի միջև ռազմական գործողությունների ընթացքում մամուլում տեղ գտած որոշակի հրապարակումներն այն մասին, որ Իրանի դեմ Իսրայելի հարվածներն իրականացվել են՝ օգտագործելով նաև Ադրբեջանի օդային տարածքը։   «Մենք տեղեկություններ ենք ստացել, որ անօդաչու թռչող սարքերի փոքր քանակություն Իրանի տարածք է թռել հարևան երկրների տարածքից։ Այդ իսկ պատճառով Իրանի և Ադրբեջանի նախագահների միջև հեռախոսազրույցի ժամանակ մեր նախագահը խնդրել է Իլհամ Ալիևին լուրջ հետաքննություն անցկացնել այս հարցի վերաբերյալ։ Մենք կսպասենք այս հետաքննության արդյունքներին»,-ասել է դեսպանը։  Նա նաև մանրամասնել է, որ այդ տեղեկատվությունը տրամադրվել է իրանական հետախուզության կողմից, և Իրանի արձագանքը մեծապես կախված կլինի այս հետաքննության արդյունքներից։    «Հնարավոր է, որ մեր թշնամին օգտվել է մեր հարևան պետության տարածքից։ Ադրբեջանը մեզ վստահեցրել է, որ թույլ չի տա, որ իր տարածքը օգտագործվի Իրանի դեմ։ Սակայն մենք բոլորս շատ լավ գիտենք Իսրայելի ​​ռեժիմին. նրանք չեն հետևում որևէ կանոնի, չեն պահպանում որևէ օրենք։ Հետևաբար, դեռևս կա հնարավորություն, որ նրանք կարողացել են օգտվել պահից, սակայն մենք պետք է մանրամասն տեղեկություն ստանանք, քանի որ չենք կարող առանց հստակության գնահատականներ տալ»,-նկատել է Սոբհանին։  Նշենք, որ իրանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում Փեզեշքիանն Ալիևին կոչ է արել մանրակրկիտ հետաքննություն անցկացնել այն հաղորդագրությունների վերաբերյալ, որոնք ենթադրում են, որ իսրայելական անօդաչու սարքերը և միկրոօդանավերը կարող են Իրանի օդային տարածք ներխուժած լինել Ադրբեջանի տարածքից։   
18:31 - 27 հունիսի, 2025
«Արևմտյան Ադրբեջանը Իրանի նահանգներից մեկն է և չի կարող օգտագործվել այլ տարածքի համար». Սոբհանի
 |azatutyun.am|

«Արևմտյան Ադրբեջանը Իրանի նահանգներից մեկն է և չի կարող օգտագործվել այլ տարածքի համար». Սոբհանի |azatutyun.am|

azatutyun.am: «Արևմտյան Ադրբեջանը Իրանի նահանգներից մեկն է և չի կարող օգտագործվել այլ տարածքի համար», - հայտարարել է Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին: «Արևմտյան Ադրբեջան անվանումը, որ օգտագործվում է, Իրանի Իսլամական Հանրապետության նահանգներից մեկի անունն է, և այն չի կարող օգտագործվել որևէ այլ աշխարհագրական տարածքի համար, հատկապես, եթե այն ենթադրում է տարածքային պահանջ Հայաստանի նկատմամբ», - ասաց դեսպան Սոբհանին՝ վերահաստատելով Իրանի դիրքորոոշումը, որ Թեհրանը կտրականապես մերժում է ցանկացած տարածքային պահանջ, որը խախտում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը: Ադրբեջանի իշխանությունն «Արևմտյան Ադրբեջան» է անվանում Հայաստանի ինքնիշխան տարածքի մի մասը և Հայաստանի կառավարությունից պահանջում հստակեցնել՝ ինչպե՞ս են ադրբեջանցիները վերադառնալու «իրենց պատմական հողերը»: Արտգործնախարար Արարատ Միրզոյանն Ադրբեջանի կողմից առաջ քաշվող «Արևմտյան Ադրբեջան» նարատիվն ավելի վաղ տարածքային պահանջ էր համարել Հայաստանի նկատմամբ։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյաննէլ մայիսին հայտարարել էր, որ չկա և չի կարող լինել «Արևմտյան Ադրբեջան» ՀՀ ինքնիշխան տարածքում:
17:39 - 27 հունիսի, 2025