Ալեն Սիմոնյան

8-րդ գումարման Ազգային ժողովի նախագահն է, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ։

Ծնվել է 1980թ․ հունվարի 5-ին։ 2000-2002թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում: 

2000թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը: Իրավաբան: 2015թ.՝ ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի քաղաքագիտության ֆակուլտետի մագիստրատուրան: Քաղաքագետ է:

2002-2003թթ. աշխատել է Աջափնյակ-Դավթաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի նախագահի օգնական, գրասենյակի քարտուղար: 2003-2004թթ.՝ «Կոնվերս» բանկի մարդկային ռեսուրսների կառավարիչ:

2004-2010թթ. զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ:

2006-2007թթ. աշխատել է «Սիթի FM» ռադիոկայանում: 2008թ. մասնակցել է «European Education & Research Center»-ի կազմակերպած «PR and Political Technologies» դասընթացներին: 2007-2012թթ., որպես պրոդյուսեր, տնօրեն, համագործակցել է «TV5», «Երկիր մեդիա», «Արմենիա» հեռուստաընկերությունների հետ: Եղել է մի շարք երաժշտական, քաղաքական, նախընտրական տեսահոլովակների պրոդյուսեր, ներկայացման տնօրեն: 2012-2018թթ.՝ «Արարատ» ամսագրի գլխավոր խմբագիր: 2013-2018թթ.՝ իր հիմնադրած «Ararat Media Group» ՍՊԸ («araratnews.am» կայք եւ «Արարատ» ամսագիր) գլխավոր խմբագիր:

2011 թվականին «Բարեւ Երեւան» դաշինքի ցուցակով մասնակցել է Երեւանի ավագանու ընտրություններին: 2013թ. տրանսպորտի թանկացման դեմ ուղղված «Car free» քաղաքացիական ակցիայի կազմակերպիչներից է:

2013-2015թթ. եղել է «Քաղաքացիական պայմանագիր» հանրային-քաղաքական միավորման կառավարման խորհրդի հիմնադիր անդամ: 2015թ. ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության հիմնադիր անդամ, 2016թ.՝ վերընտրվել: 2015-2016թթ.՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խոսնակ:

2017-2018թթ.՝ Երեւանի ավագանու անդամ («Ելք» դաշինք):

2018-2019թթ.՝ ԱԺ պատգամավոր (թիվ 4 ընտրատարածք, «Ելք» կուսակցությունների դաշինք): ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, «Ելք» խմբակցության անդամ:

2019-2021թթ.՝ ԱԺ պատգամավոր («Իմ քայլը» կուսակցությունների դաշինք, թիվ 4 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակ): ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ: ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ: «Իմ քայլը» խմբակցության անդամ:

2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:

2021թ. օգոստոսի 2-ին ընտրվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ:

Ընդդիմադիրները պետք է ներողություն խնդրեն․ Ալեն Սիմոնյան

Ընդդիմադիրները պետք է ներողություն խնդրեն․ Ալեն Սիմոնյան

Ես կարծում եմ՝ ընդդիմադիրները պետք է ներողություն խնդրեն, որովհետեւ էդ ամենը իրենց գործունեության, լկտիության, պահվածքի հետեւանք է։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ ի պատասխան հարցի՝ արդյոք Նիկոլ Փաշինյանը ընդդիմադիրներին «համբալ» անվանելու համար չպիտի՞ ներողություն խնդրի․ «Էդ լարվածության աստիճանն անընդհատ բարձրանում է, սկզբից սկսում են քեզ ընդհատել, հետո սկսում են դու-ով խոսել, հետո սուտ խոսել, հետո սկսում են բղավել, հետո կոլեկտիվ բղավել։ Ձեզ թվում է՝ եկանք, կանգնեցինք, ասեցինք՝ «մատոռ, ռեք», ու սկսեցինք իրար վրա գոռա՞լ։ Վարչապետն էլ, ես էլ, բոլորս էլ մարդ ենք, մսից, արյունից ենք, եւ համբերություն ունենք»,- ասաց Սիմոնյանը։ Խոսելով խորհրդարանում առկա լարվածության մասին, Ալեն Սիմոնյանը շարունակել է․ «Հիմա մենք երկու քարի արանքն ենք՝ դառնալ դեսպո՞տ, բռնապե՞տ՝ բավարարելով այսօրեական, ժողովրդի պահանջը, երբ բառացի, անուններ տալով՝ ասում են՝ հերիք եղավ, տարեք քցեց բանտ դրանց։ Մարդկանց կոկորդին է հասել։ Էդ մարդիկ [նկատի ունի ընդդիմադիրներին] գառների դիմակները հագնում են՝ գայլ լինելով, նստում են ստեղ, ասում՝ բա չիմացաք, տարան, մարդուն 12 ժամ պահեցին, բա սա անելու բա՞ն ա, բայց իրա ձեռքը արյան մեջ ա։ Էն փողը, որով իրենք լրատվամիջոցներ են առնում, ծախսում ընտրություններին, էդ փողը հոր տնից ե՞ն բերել, եկել են Հայաստանից են գողացել»։
13:01 - 08 մայիսի, 2025
ԱԺ նախագահի կարծիքով՝ Նոր Նորքի թաղապետը պետք է հրաժարական ներկայացնի
 |azatutyun.am|

ԱԺ նախագահի կարծիքով՝ Նոր Նորքի թաղապետը պետք է հրաժարական ներկայացնի |azatutyun.am|

azatutyun.am: Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյան կարծիքով՝ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը պետք է հրաժարական ներկայացնի, այդ մասին նա նշեց՝ «Ազատության» հարցին ի պատասխան: Նոր Նորքի թաղապետարանում ապրիլի 30-ի ծեծի դեպքով մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործության հոդվածով մեղադրանք է առաջադրվել 4 հոգու, այդ թվում՝ թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանին։ Երևանի խնդիրների մասին ահազանգող Արթուր Չախոյանն ու ավագանու ընդդիմադիր անդամն էլ մեղադրվում են խուլիգանության համար: Արդյոք սա նշանակո՞ւմ է, որ քաղաքապետը թաղապետին արձակելու կաշկանդվածություն ունի, որ կոալիցիան «Հանրապետության» կուսակցության հետ Երևանի ավագանիում չփլուզվի, ԱԺ նախագահն արձագանքեց այսպես. «Պարոն {Արամ-խմբ.} Սարգսյանն արդեն հայտարարել է, որ եթե նույնիսկ այդպիսի որոշում կայացվի, կոալիցան չի փլուզվելու և ինքը չի սատարելու այն ուժերին, որոնց ինքը համարում է ռուսամետ: Պաշտոնը վայր դնելն ու կոալիցիան բաժանելը տարբեր բաներ են: Դա որևիցե կերպ չի կարող նշանակել որ դա քաղաքապետին ինչ-որ ձևով սպառնում է»: Սիմոնյանն ընդգծեց նաև, որ «քաղաքական պատասխանատվություն վերցնելու համարձակություն է պետք»: «Եվ այդ համարձակությունը եթե իրենք դրսևորեն, դա միայն եվրոպամետ, ազատ մտքի, ազատության ջատագով ուժին դրական բան կբերի հաջորդ ընտրությունների ժամանակ», - հավելեց նա: Ինչ վերաբերում է երեկ խորհրդարանում միջադեպին, երբ վարչապետը ընդդիմադիրներին «համբալ» էր անվանել, «Ազատություն»-ը հետաքրքրվեց՝ ո՞ւմ էր այդպես դիմում և չպե՞տք է ներողություն խնդրի, Ալեն Սիմոնյանն ասաց. «Ես կարծում եմ, որ ընդդիմադիրները պետք է ներողություն խնդրեն, որովհետև այդ ամեն ինչը ընդդիմադիրների գործունեության, լկտիության, պահվածքի հետևանք է»: Իրավիճակն Ազգային ժողովում երեկ լարվեց, երբ ընդդիմադիր պատգամավոր Աննա Գրիգորյանը հայտարարեց՝ Նիկոլ Փաշինյանը կոռուպցիոն դրվագներով իր թիմակիցներին պատասխանատվության ենթարկելու կամք չունի, իսկ մամուլի հրապարակումներին հետևանք չկա: Սրան ի պատասխան վարչապետը հայտարարեց՝ մամուլը դատական իշխանություն չէ, իսկ եթե մամուլի հրապարակումներով առաջնորդվեն, ապա ընդդիմադիրները կհայտնվեն ԱԱԾ «պադվալում»՝ որպես «5-րդ անիվ»:
12:25 - 08 մայիսի, 2025
Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման շուրջ շատ ակտիվ քննարկումներ կան. Ալեն Սիմոնյան |armenpress.am|

Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման շուրջ շատ ակտիվ քննարկումներ կան. Ալեն Սիմոնյան |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման շուրջ քննարկումները շարունակվում են:  Այս մասին ասաց Հայաստանի ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք կա՞ն արդեն նախնական խոսակցություններ, քննարկումներ համաձայնեցված համաձայնագրի ստորագրման շուրջ։   «Այո, քննարկումներ կան, քննարկումները շարունակվում են: Չեմ ուզում հիմա դրա մասին խոսել, որ չխանգարեմ այդ պրոցեսին, բայց քննարկումները կան ու շատ ակտիվ են»,–ասաց Սիմոնյանը: Հայաստանն ու Ադրբեջանը մարտի 13-ին հայտարարել են խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ համաձայնության հասնելու մասին։ Դրանից անմիջապես հետո Հայաստանն Ադրբեջանին առաջարկել է խորհրդակցություններ սկսել համաձայնագրի կնքման ժամկետներն ու տեղը որոշելու վերաբերյալ, Ադրբեջանը, սակայն, նոր նախապայմաններ է առաջ քաշում համաձայնագիրը ստորագրելու համար։ Մասնավորապես, Ադրբեջանը շարունակում է կեղծ պնդումները, թե իբր Հայաստանի Սահմանադրության մեջ տարածքային պահանջներ կան Ադրբեջանի նկատմամբ՝ նշելով, որ Հայաստանը պետք է փոխի իր Սահմանադրությունը։ Բացի այդ, Բաքուն նաև պնդում է, որ համաձայնագիրը ստորագրելուց առաջ պետք է լուծարվի ԵԱՀԿ Մինսկի խումբը։  Հայաստանն Ադրբեջանին առաջարկել է խաղաղության համաձայնագիրն ու Մինսկի խումբը լուծարելու վերաբերյալ ԵԱՀԿ-ին ուղղված դիմումը ստորագրել միաժամանակ, իսկ Սահմանադրության հետ կապված ադրբեջանական կեղծ պնդումներին ի պատասխան՝ հայկական կողմը հայտարարել է, որ ՀՀ Սահմանադրությունն Ադրբեջանի նկատմամբ տարածքային որևէ պահանջ չի պարունակում, իսկ ՀՀ Սահմանադրության փոփոխությունը երկրի ներքին գործն է։ 
14:23 - 05 մայիսի, 2025
Վստահ եմ՝ եթե նույնիսկ ընտրությունները այս ուրբաթ լինեն, ՔՊ -ն հաղթելու է 50+1 տոկսով. Ալեն Սիմոնյան
 |azatutyun.am|

Վստահ եմ՝ եթե նույնիսկ ընտրությունները այս ուրբաթ լինեն, ՔՊ -ն հաղթելու է 50+1 տոկսով. Ալեն Սիմոնյան |azatutyun.am|

azatutyun.am: «Վստահ եմ, որ եթե նույնիսկ ընտրությունները այս ուրբաթ լինեն, ՔՊ -ն հաղթելու է այդ ընտրություններում, վստահ եմ 50+1 տոկսով, իսկ 2026 թվականին մոտ կարող է նունիսկ ավելի շատ տոկոսով», - խորհրդարանական ճեպազրույցներին հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: «Մենք մարդկանց հետ շփվում ենք, Հայաստանի վարչապետը մեծ աջակցություն ունի», - նշեց նա: Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու «Արթուն ենք» քաղաքացիական նախաձեռնությանը և այդ նպատակով իշխող ՔՊ պատգամավորներից ստորագրություններ ստանալու հնարավորությանը, Ալեն Սիմոնյանը նշեց, թե արդեն 7 տարի է՝ ՔՊ -ից մարդ են ման գաlիս, հիմա էլ շարունակում են, բայց այդպես էլ չեն գտնի: Վարչապետին անվստահություն հայտնելու հարցով օրեր առաջ պատգամավորներին նամակներ են փոխանցել «Արթուն ենք» շարժման անդամներ Նարեկ Մալյանն ու Էդգար Ղազարյանը: Ընդդիմադիրներին առաջարկում են Փաշինյանին հեռացնելու համար կոնկրետ գործողությունների դիմել:
13:36 - 05 մայիսի, 2025
Հայաստանը դեռ չի կատարել վարչապետի, նախագահի, ԱԺ նախագահի ծախսերը բացելու ԵԽ-ի պահանջը
 |azatutyun.am|

Հայաստանը դեռ չի կատարել վարչապետի, նախագահի, ԱԺ նախագահի ծախսերը բացելու ԵԽ-ի պահանջը |azatutyun.am|

azatutyun.am: Հայաստանի կառավարությունը շարունակում է փակ պահել վարչապետի, նախագահի ու ԱԺ նախագահի արարողակարգային, տրանսպորտային, կեցության ծախսերը՝ չնայած ԳՐԵԿՈ-ն՝ Եվրոպայի խորհրդի կոռուպցիայի դեմ պայքարող պետությունների խումբը, պահանջում է թափանցիկ դարձնել այդ ծախսերը։ Հայաստանում նախագահի, վարչապետի ու ԱԺ նախագահի արարողակարգային բնույթի ծախսերը դարձան գաղտնի 2016-ի դեկտեմբերին՝ անվտանգության պատրվակով։ Մինչ այդ հրապարակումներ էին եղել, որ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը պետական օդանավով մեկնել էր գործարար Սամվել Կարապետյանի որդու հարսանիքին, կամ՝ մասնակցել Մոսկվայում Արա Աբրահամյանի ծննդյան արարողությանը՝ դարձյալ պետական օդանավով։ 2013-ին ընդդիմադիր պատգամավորները կոշտ քննադատել էին նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին՝ 200 հազար դոլարով երեք հատուկ չվերթ կազմակերպելու համար։ Չնայած թափանցիկության ու հաշվետվողականության խոստումներին՝ հեղափոխությունից հետո իշխանության եկած «Քաղաքացիական պայմանագիրը» դեռ քայլեր չի ձեռնարկել այս ծախսերը թափանցիկ դարձնելու ուղղությամբ։ Ավելին, 2019-ին մեծամասնությունը մերժեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախագիծւ, որով այս գնումները հանրային հասանելիություն կստանային։ Հայաստանի իշխանությունները մինչ այժմ էլ շարունակում են կասկածելի նպատակահարմարությամբ ու արդյունավետությամբ ծախսեր իրականացնել՝ թաքնվելով Սերժ Սարգսյանի օրոք ընդունված օրենքի հետևում: Նախագահի այցերի արժեքը՝ գաղտնիքՀայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը վերջին 6 ամսում 6 արտերկրյա այց է ունեցել՝ ապրիլի 26-ին Վատիկանում Հռոմի պապի հուղարկավորության արարողությունը չհաշված։ Խաչատուրյանը 2024-ի հոկտեմբերի 10-ին մեկնել է Թուրքմենստան, մասնակցել Մահթումկուլի Ֆրագիի 300-ամյակին նվիրված «Ժամանակների և քաղաքակրթությունների փոխկապակցվածությունը՝ խաղաղության և զարգացման հիմք» միջազգային համաժողովին։ Հոկտեմբերի 14-ին Խաչատուրյանը եղել է Ղազախստանում, հանդիպել Ղազախստանի նախագահին, խորհրդարանի ղեկավարին։ Հոկտեմբերի 20-ին Վահագն Խաչատուրյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Կոլումբիա, մասնակցել կենսաբազմազանության մասին համաժողովի։ Նոյեմբերի 13-ին Խաչատուրյանը մեկնել է Շվեյցարիա, ներկա գտնվել Ժնևի համալսարանի հայագիտական հետազոտությունների կենտրոնի 50-ամյակի միջոցառմանը, բացի այդ, հանդիպել ՄԱԿ-ի մարդու իրավունքների բարձր հանձնակատարին, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահին, Աշխատանքի միջազգային կազմակերպության տնօրենին։ 2025-ի փետրվարին Վահագն Խաչատուրյանը դարձյալ մեկնել է Հարավային Ամերիկա՝ այս անգամ լինելով նաև Արգենտինայում, Ուրուգվայում, Պերուում։ Ապրիլի 7-ին Խաչատուրյանը մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ, մասնակցել Ամենամյա ներդրումային համաժողովին։ Նախագահի աշխատակազմը հրաժարվել է «Ազատությանը» հայտնել, թե այս այցերից յուրաքանչյուրի մասով որքան են կազմել նախագահի կեցության, տրանսպորտային, մյուս արարողակարգային ծախսերը՝ վկայակոչելով Գնումների մասին 2016-ին փոփոխված օրենքը։Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։
11:30 - 03 մայիսի, 2025
Ալեն Սիմոնյանը Սանկտ Պետերբուրգում կարճ զրույց է ունեցել Ադրբեջանի խորհրդարանի նախագահի հետ |armenpress.am|

Ալեն Սիմոնյանը Սանկտ Պետերբուրգում կարճ զրույց է ունեցել Ադրբեջանի խորհրդարանի նախագահի հետ |armenpress.am|

armenpress.am:  Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը վստահեցնում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները փակուղում չեն, քննարկումները շարունակվում են։ Ալեն Սիմոնյանն այս մասին ասաց ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները փակուղում են։  «Հիմա մենք ունենք իրավիճակ, երբ կա համաձայնեցված փաստաթուղթ։ Ես նաև Սանկտ Պետերբուրգում կարճ առանձնազրույց եմ ունեցել Ադրբեջանի խորհրդարանի նախագահի հետ։ Ես կարծում եմ, որ որևէ փակուղու մասին չի կարելի խոսել։ Նաև ադրբեջանական կողմի համար է ձեռնտու, որպեսզի գործընթացը հնարավորինս արագ ավարտին հասցվի, որով մենք զբաղվում ենք»,- ասաց ԱԺ նախագահը։  Նրա խոսքով՝ բանակցությունները փակուղում չեն հայտնվելու, և պատերազմի հավանականությունը որևէ ձևով, որևէ քայլով չի ավելացվելու։ «Մենք պետք է ամեն ինչ անենք, որ մեր խաղաղության օրակարգը իրականություն դառնա»,- ասաց Սիմոնյանը։ Խոսելով ադրբեջանական զինուժի կողմից հայկական բնակավայրերի ուղղությամբ կրակոցներին՝ Սիմոնյանն ասաց, որ իրենք դրան ուշադրություն են դարձնում, հետևություններ են անում դրանից, բայց իրենց նպատակը խաղաղության օրակարգը իրականություն դարձնելն է։  ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ապրիլի 17-ին մասնակցել է Անկախ պետությունների համագործակցության միջխորհրդարանական վեհաժողովի նիստին։ Այդ նիստին մասնակցել է նաև Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Սահիբա Գաֆարովան։ 
15:33 - 22 ապրիլի, 2025
ԱԺ նիստը ընդմիջվեց իշխանական և ընդդիմադիր պատգամավորների միջև քաշքշուկի պատճառով

ԱԺ նիստը ընդմիջվեց իշխանական և ընդդիմադիր պատգամավորների միջև քաշքշուկի պատճառով

ԱԺ արտահերթ նիստի ընթացքում իրավիճակը լարվեց. Ալեն Սիմոնյանը ասաց, որ անջատեն ուղիղ եթերը: «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը ԱԺ-ում հայտարարեց, որ ներկայացնելու են Ցեղասպանության ուրացումը քրեականացնելու նախագիծ: ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը ամբիոնից հայտարարեց. «Դուք ուրացել եք Դաշնակցությանը, ուրացել եք Սիմոն Վրացյանին, Քաջազնունուն, խատիսյանին: [...] Ցեղասպանությունից երեք տարի անց Դաշնակցությունը բարեկամության պայմանագիր է կնքում Թուրքիայի հետ: Դուք դա չեք համարում ուրացում, իսկ հիմա եկել եք, 110 տարի անց երեսպաշտորեն ուզում եք բերել նախագիծը: Հարց եմ տալիս՝ դուք համարո՞ւմ եք, որ Քաջազնունին, Վրացյանը, Խատիսյանը ուրացել են»: Կոնջորյանի ելույթից հետո հրմշտոց սկսվեց իշխանական և ընդդիմադիր պատգամավորների միջև: Տեսանյութը՝ այստեղ
12:09 - 22 ապրիլի, 2025
Լարված իրավիճակ Ազգային ժողովում. Ալեն Սիմոնյանը և Գեղամ Մանուկյանը փոխադարձ մեղադրանքներ հնչեցրին միմյանց հասցեին |1lurer.am|

Լարված իրավիճակ Ազգային ժողովում. Ալեն Սիմոնյանը և Գեղամ Մանուկյանը փոխադարձ մեղադրանքներ հնչեցրին միմյանց հասցեին |1lurer.am|

1lurer.am: Դուք շատ բաների չեմպիոն եք, նաև՝ իրավիճակը լարելու չեմպիոն: Այս մասին խորհրդարանում հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ ի պատասխան «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի մեղադրանքների:  ԱԺ-ում քննարկվում է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2024 թվականի գործունեության և տեսալսողական մեդիայի ոլորտում տեղեկատվության ազատության վիճակի մասին տարեկան հաղորդումը: «Ելույթ ես ունենում, մարդը արձագանքում է, ասում ես՝ գլուխդ պատով ես տվել: Ես էլ ասում եմ՝ գլուխդ պատով տվել ես դո՛ւ»,- հայտարարեց Ալեն Սիմոնյանը, որին տեղից արձագանքում էր ընդդիմադիր պատգամավոր Մանուկյանը: Իրավիճակը դահլիճում թեժացավ, Ալեն Սիմոնյանը հորդորեց իրեն չսպառնալ: «Գլուխներդ պատով եք տալիս բոլորդ, ով կարող է իրեն թույլ տալ ինձ սպառնալ: Հեռուստատեսության և ռադիոյի մասին ենք խոսում, տենց ելույթներով ծրագրեր ես անում, որ ոչ մեկ չի նայում, ոչ մեկ չի կարողանում գովազդ վաճառել, դնել այդ ծրագրերի մեջ, որովհետև ոչ ոք չի նայելու»,- ասաց ԱԺ նախագահը՝ դիմելով Գեղամ Մանուկյանին, որը ցանկանում էր դուրս գալ  նիստերի դահլիճից: Սիմոնյանը նրան հորդորեց վերադառնալ դահլիճ: «Խնդրո՛ւմ եմ, նստիր ու լսի՛ր»,- դիմելով Մանուկյանին՝ ասաց ԱԺ նախագահը: Մանուկյանը, սակայն, լքեց ԱԺ նիստերի դահլիճը: «Հիմա դո՛ւք պատկերացրեք մի իրավիճակ, որ 30 տարվա գաղջից հետո՝ մարդկանց ծեծելով սպանելուց, թալանելուց հետո, ընտրություններ կեղծելուց հետո, մարտի 1 ու հոկտեմբերի 27 անելուց ու մարդկանց գնդակահարելուց հետո ՀՀ քաղաքացին մի օր դուրս է գալիս ու կոալիցիոն Դաշնակցությանը, Հանրապետականին ճանապարհում է ու ազատվում է այդ մղձավանջից»,- նշեց ԱԺ նախագահը՝ այնուհետ նկարագրելով 1 տարի անց կորոնավիրուսի համավարակի բռնկումը, ԼՂ-ի վրա հարձակումը, զինվորականների կողմից սուտ տեղեկությունների տարածումը: Նրա խոսքով՝ այս նոր՝ առաջին անգամ ընտրված իշխանությունը, բնականաբար, փորձում է փրկել իրավիճակը, այդ ընթացքում ներսում գործի է դրվում հինգերորդ շարասյունը: Հայրենասիրական, ազգային լոզունգների տակ փորձում են պետությունը քանդել, վերացնել պետականությունը: Գործի է դրվում այնուհետ պլան Բ-ն՝ ՀՀ-ին ներքաշել պատերազմի  մեջ, որպեսզի պատերազմը բերվի արդեն Հայաստանի տարածք, փոխել Հայաստանում իշխանությունը և բերել մարիոնետային իշխանություն, որը նախկինի պես «կպարի ուրիշի դուդուկի տակ»: Վերլուծելով ներկայումս ստեղծված իրավիճակը՝ Սիմոնյանը հայտարարեց՝ այդ հինգերորդ շարասյունը հիմա շարունակում է գործել Ազգային ժողովում, համահունչ աշխատում հակառակորդների հետ: «Ընդդիմությունը չի ուզում իշխանությունը վերցնի, և դրա ապացույցները շատ են: Ենթադրենք, եթե ուզում էիք իշխանությունը վերցնել, ինչի էր պետք Վազգեն Մանուկյանին բերել: Երբ մեզ ասում եք՝ աթոռից կառչած, եթե այդ աթոռը այդքան լավն է, 2020-ի ավարտին աթոռն այդքան լավն էր, ինչու ոչ ոք չհամարձակվեց այդ աթոռը վերցնել, Վազգեն Մանուկյանին բերեցիք: Որովհետև չէիք ուզում այդ իշխանությունը վերցնել: 2020-ից հետո իշխանությունը փողոցում գցած էր: Դուք չվերցրեցիք այդ իշխանությունը, որովհետև պետք չէր՝ պատասխանատվություն էր: Հետո էլ չուզեցիք վերցնել: Դրա համար բերեցիք Կանադայի քաղաքացուն, որպեսզի իշխանություն չվերցնեք: Բա պատասխանատվություն է, հետո ի՞նչ եք անելու: Դուք իշխանություն չեք ուզում վերցնել նաև հիմա: Ձեր նպատակը հաջորդ Ազգային ժողովում հայտնվելն է»,- հայտարարեց Սիմոնյանը: Նա ընդդիմադիրներին մեղադրեց քաղաքական փակուղու մեջ գտնվելու համար:  Ինչ վերաբերում է Դաշնակցությանը, նշեց՝ այն, ինչ անում է Դաշնակցության հայաստանյան կազմը, այնպես, ինչպես նրանք վարկաբեկում են իրենց կուսակցությունը, չի արել ոչ ոք: «Դուք հայտնվել եք Ազգային ժողովում պատերազմից հետո՝ «Հայաստան» դաշինքի ֆորմատով, Ռոբերտ Քոչարյանի տրամաբանության մեջ»,- ասաց Ալեն Սիմոնյանը՝ ենթադրելով, որ հաջորդ գումարման խորհրդարանում Դաշնակցությունը շատ քիչ ներկայություն կունենա:  Հիշեցնենք՝ Մանուկյանը իր ելույթում հարցադրում էր արել՝ 1999 թվականի հոկտեմբերի 27-ից առաջ ո՞ր մամուլն էր Վազգեն Սարգսյանի դեմ արշավ անում։ ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը տեղից արձագանքել էր՝ դաշնակցական։  «Էդ ո՞վ ասեց, գլուխդ պատով տվեցիր, «Հայկական ժամանակ», Նիկոլ Փաշինյան, գնացե՛ք մամուլը նայեք»,- ասել էր Մանուկյանը։
12:28 - 21 ապրիլի, 2025
Հայաստանը միշտ դեմ է ցանկացած տեսակի էսկալացիաների. Ալեն Սիմոնյանի ելույթը ԱՊՀ ՄԽՎ հանդիսավոր նիստում

Հայաստանը միշտ դեմ է ցանկացած տեսակի էսկալացիաների. Ալեն Սիմոնյանի ելույթը ԱՊՀ ՄԽՎ հանդիսավոր նիստում

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ելույթ է ունեցել ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի հանդիսավոր նիստում: «Մեծարգո՛ Վալենտինա Իվանովնա, Հարգելի՛ գործընկերներ, նիստի մասնակիցներ, Ողջունում եմ ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի հանդիսավոր նիստի մասնակիցներին և հյուրերին Մեծ հաղթանակի տոնին ընդառաջ: Այսօր մենք հավաքվել ենք ևս մեկ անգամ հիշելու Հայրենական մեծ պատերազմի տարիներին ազատությունը պաշտպանողների սխրանքը, կամքն ու անսահման արիությունը, ինչպես նաև մեր անկեղծ հարգանքը հայտնելու դեռևս ողջ սիրելի վետերաններին: Երկրորդ համաշխարհային պատերազմն անջնջելի հետք թողեց մարդկության պատմության մեջ: Այն բերեց ոչ միայն ավերածություններ, այլև մարդկային անչափելի կորուստներ, ինչպես նաև բարոյական ու հոգևոր վերքեր, որոնք զգացվում են մինչ օրս: Միլիոնավոր մարդիկ զոհվեցին մարտի դաշտում, համակենտրոնացման ճամբարներում, մահացան սովից և հիվանդություններից: Հայ ժողովուրդը մեծ դեր է խաղացել ֆաշիզմի դեմ հաղթանակի հասնելու գործում: Ավելի քան կես միլիոն հայ խորհրդային բանակի շարքերում կռվել է բոլոր ճակատներում՝ Կովկասից մինչև Եվրոպա՝ ցուցաբերելով անհավանական քաջություն և անձնուրացություն: Հայ զինվորներն աչքի են ընկել Բրեստի ամրոցի ու Սևաստոպոլի պաշտպանության ժամանակ, Մոսկվայի ու Լենինգրադի մատույցներում, հերոսաբար կռվել են Ստալինգրադում, պաշտպանել Հյուսիսային Կովկասը, ազատագրել Հարավարևելյան և Կենտրոնական Եվրոպայի երկրները, ազգային հայկական դիվիզիաների կազմում մտել Բեռլին: Մեր հայրենակիցներից շատերը կռվել են դաշնակից երկրների բանակներում, մասնակցել հակաֆաշիստական պայքարին և իրենց ներդրումն ունեցել հաղթանակի գործում: Սփյուռքի և Հայկական Եկեղեցու հանգանակած միջոցներով ստեղծվել են տանկային շարասյուն, ինքնաթիռների էսկադրիլիաներ, ձեռք է բերվել մեծ քանակությամբ զենք և զինամթերք: Ցավոք, մոտ երեք հարյուր հազար հայ այդպես էլ չվերադարձան հայրենի օջախներ: Հայրենական մեծ պատերազմի և ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի հիշողությունը մեր ընդհանուր պատմության մի մասն է: Իմանալով հաղթանակի գինը՝ Հայաստանում հոգատարությամբ են վերաբերվում Հայրենական մեծ պատերազմի պատմությանը: Այսօր մեր հանրապետությունում պետական պահպանության տակ է գտնվում պատերազմի մասնակիցների ավելի քան 600 հուշարձան: Մեր պարտքն է հիշել և հարգել նրանց սխրանքը, ովքեր իրենց կյանքը տվեցին այս հաղթանակի համար: Գործընկերնե՛ր, Մեր նիստը ոչ միայն հաղթանակի 80-ամյակը գնահատելու, այլև պատերազմը՝ որպես մարդկության համար աղետալի հետևանքներ ունեցող երևույթ վերհիշելու առիթ է: Մենք տեսնում ենք, որ վերջին տարիներին տեղի են ունեցել իրադարձություններ, որոնք փոխել են միջազգային հարաբերությունների ձևավորված մեխանիզմներն ու կարծրատիպերը: Վերջին տասնամյակների հակամարտություններն ունեցել են հետևանքներ, որոնք դուրս են անմիջականորեն ներգրավված երկրներից և տարածաշրջաններից: Դրանց ազդեցությունը՝ սկսած հումանիտար ճգնաժամերից մինչև քաղաքական անկայունություն, ներգործում է գրեթե ամբողջ մարդկության վրա: Հայաստանը միշտ դեմ է ցանկացած տեսակի էսկալացիաների և վերահաստատում է իր դիրքորոշումը ռազմական գործողությունների դադարեցման, խաղաղ բնակչության վրա հարձակումները կանխելու և խնդիրները քաղաքական-դիվանագիտական միջոցներով լուծելու հարցում: Գործընկերնե՛ր, Օգտվելով առիթից՝ ևս մեկ անգամ ցանկանում եմ շնորհավորել Հայրենական մեծ պատերազմի և Երկրորդ համաշխարհային պատերազմի բոլոր վետերաններին գալիք տոնի առթիվ: Թող հավերժ լինի կռվածների հիշատակը, և պահպանվի մեզ թողած խաղաղությունը: Շնորհակալություն ուշադրության համար»,- նշել է նա:
17:52 - 18 ապրիլի, 2025
Ալեն Սիմոնյանը Սլովենիայի ԱԳ նախարարի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանում պահվող հայերի խնդրին

Ալեն Սիմոնյանը Սլովենիայի ԱԳ նախարարի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանում պահվող հայերի խնդրին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ապրիլի 15-ին հանդիպել է Սլովենիայի Հանրապետության փոխվարչապետ, արտաքին և եվրոպական գործերի նախարար Տանյա Ֆայոնի հետ: Ընդգծելով խորհրդարանական դիվանագիտության դերը Հայաստանի և Սլովենիայի միջև բարձր մակարդակի քաղաքական երկխոսության դինամիկ զարգացման հարցում` զրուցակիցները կարևորել են դրա հետագա խորացումը երկկողմ հարաբերություններին նոր տեմպ հաղորդելու տեսանկյունից: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի` արդեն ավարտին հասցված նախագծին, ինչպես նաև երկկողմ հետաքրքրության այլ հարցերի: Զրուցակիցների քննարկումների առանցքում են եղել նաև Հայաստան-ԵՄ օրակարգին և Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումներին վերաբերող հարցերը: Ալեն Սիմոնյանը Տանյա Ֆայոնի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանում պահվող հայերի խնդրին:
18:08 - 15 ապրիլի, 2025
«Դա նաև մեր հաղթանակն է». Սիմոնյանը՝ մայիսի 9-ին Մոսկվա մեկնելու Փաշինյանի որոշման մասին
 |azatutyun.am|

«Դա նաև մեր հաղթանակն է». Սիմոնյանը՝ մայիսի 9-ին Մոսկվա մեկնելու Փաշինյանի որոշման մասին |azatutyun.am|

azatutyun.am: Մայիսի 9- ը նաև մեր հաղթանակն է, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն այսպես բացատրեց վարչապետ Փաշինյանի՝ մայիսի 9-ին Մոսկվա մեկնելու որոշումը։ «Էդ հաղթանակը նաև մեր հաղթանակն է, 300 հազար հայ մարդ զոհվել է, դա մեր հպարտության օրերից մեկն է, և ես կարծում եմ՝ վարչապետի մասնակցությունը չի կարող կապ ունենալ ԵՄ-ի և այլ բաների հետ: ԵՄ -ի շատ ղեկավարներ այցելում են Ռուսաստան, հանդիպում ՌԴ նախագահի հետ բանակցում, այսինքն՝ Հայաստանը պետք է ամեն ինչ դնի մի կողմ որ հանկարծ ԵՄ -ի պաշտոնյա... դա իրենց տեսակետն է, սա՝ մեր», - ասաց Սիմոնյանը։ Իսկ թե ինչո՞ւ անցած տարի վարչապետը չգնաց այդ նույն տոնին, ԱԺ նախագահն ասաց՝ անցած տարի այլ իրականություն էր, աշխարհը փոխվում է: Նիկոլ Փաշինյանի մարտի 14-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում հաստատել էր, որ ընդունում է Ռուսաստանի նախագահի հրավերը և մասնակցելու է մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք տոնակատարություններին։
15:19 - 15 ապրիլի, 2025