Ավարտել եմ ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետը։ 2020-2021 թվականներին սովորել եմ Հետք Մեդիա Գործարանում։ Նույն տարում որպես մուլտիմեդիա լրագրող սկսել եմ աշխատել «Հետք» ինտերնետային թերթում մինչև 2025 թվականը։
Հիմնականում լուսաբանում եմ սոցիալական թեմաներ, վավերագրում Արցախից տեղահանված անձանց պատմությունները՝ ինչպես տվյալահեն հոդվածների, այնպես էլ ֆիլմերի և մարդկային պատմությունների ձևով։
2022 թվականին «Թվապատում» լրագրողական մրցույթում իմ համահեղինակած երկու նյութ հաղթել է «Դիտակ» և «Արտակարգ գրություն» անվանակարգերում։ 2024-ին «Կուզե՞ս քեզ մեր պատերազմը պատմեմ» մուլտիմեդիա հոդվածը արժանացել է երկու խրախուսական մրցանակների «Ճամպրուկ» և «Թվապատում» լրագրողական մրցույթներում։
Տարբեր տարիների Հայաստանում և արտերկրում մասնակցել եմ մասնագիտական աշխատարանների և կոնֆերանսների։
2025-ի դեկտեմբերին միացել եմ «Ինֆոքոմի» թիմին որպես լրագրող։