Առաջարկվում է վարչապետի աշխատակազմը 600-ից մինչեւ 750 մարդ դարձնել. «Լուսավոր Հայաստան» |news.am|
12:27 - 11 մարտի, 2019

Առաջարկվում է վարչապետի աշխատակազմը 600-ից մինչեւ 750 մարդ դարձնել. «Լուսավոր Հայաստան» |news.am|

Կառավարության կառուցվածքի բարեփոխման նախագծով առաջարկվում է վարչապետի աշխատակազմը 600-ից մինչեւ 750 մարդ դարձնել: Մարտի 11-ին Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցի ժամանակ այս մասին ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար, ԼՀ խորհրդարանական խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Ընդ որում, նրա խոսքով, նշվում է, որ հետագայում վարչապետի աշխատակազմը նորից կրճատման կենթարկվի:

«Ինչի համար է դա ընդհանրապես արվում: Ես չեմ հասկանում: Ինքներդ նայեք օրենքի նախագիծը, ես չեմ կարող պատասխանել այդ հարցին: Ամեն դեպքում, մենք այլընտրանքային առաջարկությամբ հանդես կգանք», - նշեց Մարուքյանը:

 

news.am

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել