Առաջարկվում է տուն-ինտերնատ ընդունել միայն բնակարան, ժառանգ և ընտանիքում աշխատունակ այլ անդամ չունեցող անձանց |hetq.am|
10:38 - 02 մարտի, 2020

Առաջարկվում է տուն-ինտերնատ ընդունել միայն բնակարան, ժառանգ և ընտանիքում աշխատունակ այլ անդամ չունեցող անձանց |hetq.am|

hetq.am: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն առաջարկում է այս տարի նվազեցնել տուն-ինտերնատներում խնամվողների թիվը, դրա փոխարեն ավելացնել այլընտրանքային ծառայություներից օգտվողների քանակը։

Այլընտրանքային ծառայություն ասելով՝ նախարարությունը նկատի ունի փոքր տներ, տնային խնամքի և ցերեկային կենտրոններ, ընտանիքներին աջակցելու և այլ ծառայություններ։

Բացի այդ, նախարարությունը նախատեսում է խստացնել տուն-ինտերնատ ընդունելության պայմանները։ Մասնավորապես՝ նախատեսվում է, որ տուն-ինտերնատ կընդունվեն միայն բնակարան, ժառանգ և ընտանիքում աշխատունակ այլ անդամ չունեցող անձինք։ Իսկ այն անձինք, ովքեր մինչ այս ցանկանում էին խնամքի ծառայություններ ստանալ տուն-ինտերնատում՝ կդիմեն այլընտրանքային ծառայություններ ստանալու համար կամ կշարունակեն բնակվել իրենց տներում (առկայության դեպքում)՝ ստանալով տնային խնամք:

Նման առաջարկություններ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ներկայացրել է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։

«Նախագծի ընդունման արդյունքում առնվազն 30-40 %-ով (հստակ գնահատված հաշվարկ դեռ չի կատարվել, սակայն մոտավոր պատկերն այդպիսին է) կնվազի տուն-ինտերնատներում խնամվողների և այնտեղ ընդունվելու համար դիմողների թիվը։ Դրա փոխարեն խնամքի տրամադրում հայցող անձանց՝ իրենց գնահատված կարիքներին համապատասխան կտրամադրվեն նոր՝ առավել հասցեական, նպատակային և արդյունավետ ծառայություններ»,- հայտնել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։

Այս գործընթացը ենթադրում է, որ աստիճանաբար պետք է լուծարվեն կամ վերակազմակերպվեն շուրջօրյա խնամքի հաստատությունները։

Քննարկման ներկայացված նախագծում նշված է, որ այժմ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայության ընդհանուր տիպի երեք տուն-ինտերնատներում խնամվում է 640 շահառու, որոնց 60 %-ից ավելին ունեն զավակներ, իսկ մի մասն էլ ունի բնակարան:

Շարունակությունը՝ hetq.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել