ԲԴԽ-ն ստացել է դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ Արտակ  Զեյնալյանի միջնորդությունը |tert.am|
07:57 - 20 ապրիլի, 2019

ԲԴԽ-ն ստացել է դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ Արտակ Զեյնալյանի միջնորդությունը |tert.am|

tert.am: ԲԴԽ-ն ստացել է դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին Արտակ Զեյնալյանի միջնորդությունը, որը կքննվի համապատասխան ընթացակարգով և որոշում կկայացվի:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ դատական դեպարտամենտի հասարակայնության հետ կապերի և արարողակարգի վարչության պետ Արման Խաչատրյանն՝ անդրադառնալով «Ժողովուրդ» օրաթերթի հրապարկմանը, թե ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը որոշում է կայացրել ՀՀ վճռաբեկ դատարանի 11 դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար դիմում ուղարկել ԲԴԽ:

Հրապարկման մեջ նաև նշված էր, որ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորներն էլ քննարկել են ինքնապաշտպանվելու հնարավորությունները և դատավորներ Կարինե Պետրոսյանն ու Ալեքսեյ Սուքոյանը դիմել են Վճռաբեկ դատարան՝ ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանի լիազորությունները դադարեցնելու պահանջով, սակայն այդ դիմումը դեռ վարույթ չի ընդունվել:

«Այդ մասին որևէ մեկնաբանություն չեմ կարող անել, ծանոթ եմ մամուլից՝ խոսակցությունների մակարդակով ինչ-որ բան է: Միայն կարող եմ հաստատել, որ ԲԴԽ-ն ստացել է դատավորներին կարգապահական պատասխանատվության միջնորդություն»,-ընդգծեց Արման Խաչատրյանը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը միջնորդություն էր ներկայացրել ԲԴԽ՝ Վայոց Ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Թաթուլ Պողոսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար: Ապրիլի 1-ին դռնփակ նիստի ժամանակ ԲԴԽ-ն մերժել էր միջնորդությունը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել