Դադարել են դատավոր Անդրանիկ Մնացականյանի լիազորությունները․ ԲԴԽ
12:09 - 26 մարտի, 2024

Դադարել են դատավոր Անդրանիկ Մնացականյանի լիազորությունները․ ԲԴԽ

Այսօր Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ, սեփական դիմումի հիման վրա, դադարել են Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Անդրանիկ Մնացականյանի լիազորությունները:

Այս մասին հայտնում են ՀՀ բարձրագույն դատական խորհրդից։

Նշենք, որ ըստ օրենքի, Մնացականյանի լիազորությունները կդադարեն նաև Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամի պաշտոնում։

Հիշեցնենք, որ ինչպես ԲԴԽ-ն է հայտնել՝ նախորդ մեկ ամսվա ընթացքում սեփական դիմումի հիման վրա ազատվել են նաեւ դատավորներ Արշակ Վարդանյանը, Կարեն Մարդանյանը եւ Սերգեյ Մարաբյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել