Զինված ուժերի կարիքների համար որոշ գնումներ կգաղտնիացվեն |factor.am|
12:36 - 27 հունիսի, 2019

Զինված ուժերի կարիքների համար որոշ գնումներ կգաղտնիացվեն |factor.am|

factor.am։ Կառավարությունն այսօր՝ հունիսի 27-ին ընդունեց որոշում ՀՀ ՊՆ հետ կնքված պայմանագրերի շրջանակներում «Արագած» ՍՊԸ-ի կողմից 2018 թ.-ին մատակարարված ապրանքի և Ա/Ձ Հայարփի Քալանթարյանի կողմից 2018 թ.-ին մատուցված ծառայության դիմաց առաջացած կրեդիտորական պարտքերը մարելու, ինչպես նաև ՀՀ ԶՈՒ կարիքների համար որոշ գնումներ գաղտնիացնելու և ՀՀ պաշտպանության նախարարության գնումների գաղտնի անվանացանկում ներառելու և դրանց գնման գործընթացը կազմակերպելու անհրաժեշտության վերաբերյալ։

Ըստ որոշման նախագծի՝ անհրաժեշտություն է առաջացել հիշյալ պայմանագրերի շրջանակում նշված ընկերություններին վճարվելիք գումարները ձևակերպել ՀՀ ՊՆ ֆինանսական հաշվետվություններում և դրանց արդյունքում առաջացած, համապատասխանաբար, 2,199,982 և 1,600,000 կրեդիտորական պարտքերը մարել ՀՀ ՊՆ 2019 թվականի միջոցներից:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել