Էրեբունի ԲԿ-ում կնոջ մահվան պատճառը կորոնավիրուսը չէ |infocheck.am|
13:38 - 12 մարտի, 2020

Էրեբունի ԲԿ-ում կնոջ մահվան պատճառը կորոնավիրուսը չէ |infocheck.am|

infocheck.am: Այսօր լրատվամիջոցներից մեկը գրել էր, թե Մարտունի բժշկական կենտրոնից Երևան է տեղափոխվել հղի կին, որն ավելի ուշ մահացել է։ Նշվում էր, թե վերջինիս դին մեկուսացված է և չի հանձնվում հարազատներին։ «Դա խոսակցությունների տեղիք էր տվել, որ կնոջ  մոտ, հնարավոր է, կորոնավիրուս է եղել»,- հայտնել էր նյութի հեղինակը։

Տեղեկատվության ստուգման կենտրոնը կապ է հաստատել Մարտունի ԲԿ-ի հետ, որտեղից հայտնել են, որ Երևանի Էրեբունի ԲԿ կին է տեղափոխվել, սակայն վերջինս հղի չի եղել։

Էրեբունի բժշկական կենտրոնից հայտնեցին, որ տարածված տեղեկությունը, թե իբր կնոջ դին մեկուսացված է և չի հանձնվում հարազետներին, չի համապատասխանում իրականությանը։ Կինը մահացել է մարտի 8-ին, մարմինը փոխանցվել է հարազատներին ամսի 10-ին։

Ինչ վերաբերում է կնոջ՝ կորոնավիրուսով վարակված լինելուն, ապա երկու բժշկական կենտրոններից էլ վստահեցրին, որ կինը մահացել է այլ հիվանդությունից։ Թե կոնկրետ ինչ հիվանդություն է հանդիսացել մահվան պատճառ, չենք նշում՝ անձնական տվյալների պաշտպանությունից ելնելով։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել