ՀԴՄ-ների հարցը «Իմ քայլի» պատգամավորները քննարկել են ՊԵԿ նախագահի հետ |aysor.am|
08:23 - 26 ապրիլի, 2019

ՀԴՄ-ների հարցը «Իմ քայլի» պատգամավորները քննարկել են ՊԵԿ նախագահի հետ |aysor.am|

aysor.am: Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը և նույն խմբակցության պատգամավոր Անուշ Բեղլոյանը այսօր առավոտյան հանդիպել են ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի հետ։

Ինչպես տեղեկացնում է Մակունցը, հանդիպման ժամանակ քննարկել են ՀԴՄ սարքերին առնչվող քաղաքացիների անհանգստությունները: Մասնավորապես, պետության կողմից մինչև նոր ՀԴՄ սարքերի ձեռքբերումը անհրաժեշտություն կա միջանկյալ լուծումներ նախատեսել տնտեսվարող սուբյեկտների համար:

Դավիթ Անանյանը նշել է, որ իրենք նույնպես մտածել են այդ ուղղությամբ, և այս ահազանգերը լրացուցիչ առիթ են՝ արագացնելու գործընթացը: Առաջիկայում Պետական եկամուտների կոմիտեն հանդես կգա հայտարարությամբ, թե այդ առնչությամբ ինչ միջանկյալ լուծում է առաջարկվում քաղաքացիներին:

«Միաժամանակ անհրաժեշտ եմ համարում տեղեկացնել, որ այժմ աշխատում եմ անկանխիկ դրամաշրջանառությունը խրախուսող փաթեթի շուրջ և պատրաստվում եմ հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ: Այն հնարավորություն կտա պայքարել ստվերային շրջանառության դեմ: Այս հարցը նույնպես քննարկեցինք պարոն Անանյանի հետ», - հայտարարել է Լիլիթ Մակունցը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել