ՄԻԵԴ-ն անընդունելի է համարել հայի և ադրբեջանցու բողոքը՝ ապրիլյան պատերազմի վերաբերյալ |24news.am|
08:00 - 20 ապրիլի, 2019

ՄԻԵԴ-ն անընդունելի է համարել հայի և ադրբեջանցու բողոքը՝ ապրիլյան պատերազմի վերաբերյալ |24news.am|

24news.am: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նախորդ ամսվա ավարտին 2 գանգատի մասին որոշում է ընդունել, որոնք վերաբերում են 2016 թվականի ապրիլյան իրադարձություններին:

«Խուդունցն ընդդեմ Ադրբեջանի» և «Ամրահովն ընդդեմ Հայաստանի» գործերով բողոքները ՄԻԵԴ-ը ճանաչել է անընդունելի:

Ազգությամբ ադրբեջանցի Նուշիրավան Ամրահովը բողոք է ներկայացրել 2016 թվականի իրադարձությունների հետևանքով կրած նյութական ու բարոյական վնասի փոխհատուցման պահանջով: Գանգատում նշվում է, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի մի շարք հոդվածների խախատում, սակայն ՄԻԵԴ-ը դիմումատուի բողոքը համարել է անհիմն և անընդունելի է ճանաչել այն:

Ինչ վերաբերում է «Խուդունցն ընդդեմ Ադրբեջանի» գործին, ապա բողոքը ներկայացրել է Մարտակերտի բնակիչ, ազգությամբ հայ Սվետլանա Խուդունցը: Դիմումատուն հայտնել է, որ 2016 թվականի ապրիլի 2-ի գիշերը Թալիշ գյուղից պայթյունի ձայներ են լսել, նույն օրն առավոտյան ադրբեջանական զորքերը գնդակոծել են Մարտակերտը, ինչի հետևանքով տարհանվել են, ապրիլի չորսին վերադարձել են, իսկ նոր կրակոցներից հետո կրկին տարհանվել են և շատերը այլևս չեն վերադարձել՝ նոր հարձակումների հավանականությունից ելնելով:

Խուդունցը բողոքել է, որ տեղի է ունեցել ՄԻԵԴ մի շարք հոդվածների խախտում, այդ թվում՝ կյանքի իրավունքի:

ՄԻԵԴ-ը ընդդեմ Ադրբեջանի բողոքը ևս ճանաչել է անընդունելի:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել