Պորոշենկոն հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի հետ և դժգոհել իր մրցակից Զելենսկիից |tert.am|
09:50 - 20 ապրիլի, 2019

Պորոշենկոն հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի հետ և դժգոհել իր մրցակից Զելենսկիից |tert.am|

tert.am: Ուկրաինայի գործող նախագահ, նախագահի թեկնածու Պյոտր Պորոշենկոն ապրիլի 19-ին հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ: Այդ մասին հայտնում է Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայությունը:

Հաղորդվում է, որ Պոմպեոն շնորհավորել է Պորոշենկոյին նախագահական ընտրությունների առաջին փուլի ժամանակ ազատ, մրցակցային և ժողովրդավարական ընտրությունների առնչությամբ: ԱՄՆ պետքարտուղարը հավաստիացրել է բարեփոխումների ճանապարհին և «ռուսական ագրեսիային հակազդելու գործում» Ուկրաինային ուղղված աջակցության հարցում:

Զրույցի ընթացքում Պորոշենկոն քննադատել է ընտրություններում իր մրցակից Վլադիմիր Զելենսկիին՝ բանավեճի ժամանակ «Դոնբասում ռուսական օկուպացիոն զորքերի» հասցեին «ԴԺՀ/ԼԺՀ ապստամբներ» տերմինի կիրառման համար:

Հիշեցնենք, որ ապրիլի 19-ին Կիևի «Օլիմպիական» մարզահամալիրում տեղի է ունեցել Ուկրաինայի նախագահի թեկնածուներ Վլադիմիր Զելենսկիի և Պյոտր Պորոշենկոյի բանավեճը, որը բուռն արձագանքի է արժանացել համացանցի օգտատերերի կողմից: Մեծամասնությունը բանավեճի հաղթող է անվանել Զելենսկիին, Իսկ Պորոշենկոն էլ, ըստ նրանց, ավելի է նվազեցրել կիրակի կայանալիք նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթելու շանսերը:

Ընտրությունների երկրորդ փուլը կայանալու է ապրիլի 21-ին: Մարտի 31-ին կայացած առաջին փուլի արդյունքներով՝ Զելենսկին ստացել էր ընտրողների ձայների 30.04 տոկոսը, իսկ Պորոշենկոն՝ 15.95 տոկոսը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել