Առաջին ընթերցմամբ ընդունվեց ավանդի մուտքագրման օրվա համար ևս տոկոսներ հաշվարկելու օրինագիծը |armenpress.am|
07:28 - 23 հունվարի, 2020

Առաջին ընթերցմամբ ընդունվեց ավանդի մուտքագրման օրվա համար ևս տոկոսներ հաշվարկելու օրինագիծը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Քաղաքացիական օրենսգրքում» փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է բանկում ներդրված ավանդի մուտքագրման օրվա համար ևս եկամուտ ստանալու հնարավորություն տալ ավանդատուին:

Նախագիծը ստացավ 113 «կողմ», 1 «դեմ» ձայներ:

Օրենքի նախագիծը հեղինակել են ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Համազասպ Դանիելյանը և Արտակ Մանուկյանը:

Մանուկյանը շեշտել էր՝ այն բանկային հատվածում արդարությունը վերականգնելուն միտված նախագիծ է: Նախկինում այն ավանդատուները, որոնք ավանդ են մուտքագրել, այդ մուտքագրված օրվա համար որևէ կարգի եկամուտ չեն ստացել, մինչդեռ բանկային հատվածն այդ օրվա համար հնարավորություն ունի այդ գումարների դիմաց որոշակի գումարներ ստանալ: Պատգամավորներն առաջարկել են այս փոփոխությամբ փորձել վերացնել այդ անարդարությունը, և ավանդատուին հնարավորություն տալ այդ ավանդի մուտքագրման օրվա համար ևս եկամուտ ստանալ:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter


comment.count (0)

Մեկնաբանել