Մեղրիի տարածաշրջանում պայթյուն է տեղի ունեցել. երկու փրկարար տեղափոխվել է հիվանդանոց
 |armtimes.com|
15:59 - 19 հունվարի, 2021

Մեղրիի տարածաշրջանում պայթյուն է տեղի ունեցել. երկու փրկարար տեղափոխվել է հիվանդանոց |armtimes.com|

armtimes.com: Սյունիքի մարզում որոնողա-փրկարարական աշխատանքներ իրականացնելու ժամանակ մոտ մեկ ժամ առաջ պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետեւանքով Սյունիքի մարզային փրկարարական վարչության 2 հրշեջ-փրկարար է տուժել: Նրանց անմիջապես տեղափոխել են Մեղրու բուժկետ, որտեղից էլ ներկայումս տեղափոխում են Կապանի բժշկական կենտրոն: Այս մասինշ հայտնեց ԱԻ նախարարի մամուլի խոսնակ Աննա Բաղդասարյանը:

«Դեպքը տեղի է ունեցել Մեղրու տարածաշրջանի Նռնանոձոր գյուղց դեպի սահման տանող հատվածում: Փրկարարական խումբը բաղկացած է եղել 4 հոգուց, իրականացնում էին որոնողական աշխատանքներ: 2 փրկարար վիրավորվել է: Նրանցից մեկը բեկորային վնասվածքներ է ստացել, մյուսի ոտքն է պայթյունի հետեւանքով վնասվել»,- ասաց Բաղդասարյանը:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել