ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել` Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակելու մասին։
«Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասով՝
1. Արարատ Թումանյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար»,-ասված է որոշման տեքստում:
Նշենք, որ Մեղրիի նախկին համայնքապետը՝ Մխիթար Զարքարյանը, հրաժարական է տվել: Նա «Հայաստան» դաշինքով պատգամավորի թեկնածու է: Զաքարյանը այժմ կալանավորված է։
comment.count (0)