Պատրաստ եմ պրոֆեսոր Արմեն Չարչյանին երաշխավորագիր տալ կալանքից ազատման համար, եթե կան այլ պատգամավորներ, միացեք. Սոֆյա Հովսեփյան
14:06 - 22 հունիսի, 2021

Պատրաստ եմ պրոֆեսոր Արմեն Չարչյանին երաշխավորագիր տալ կալանքից ազատման համար, եթե կան այլ պատգամավորներ, միացեք. Սոֆյա Հովսեփյան

Պատրաստ եմ պրոֆեսոր Արմեն Չարչյանին տալ երաշխավորագիր կալանքից ազաատման համար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը:

«Գործի քննությանը վստահ եմ չի ազդելու իր ազատության մեջ լինելը։ Եթե կան այլ պատգամավորներ խնդրում եմ միացեք։ Մինչ պատգամավորական լիազորություններիս դադարեցումը ունեմ իրավունք նաև այս կերպ սատարելու..

Հրապարակային եմ գրում, քանի որ գիտեմ գործողությունից հետո ինձ քոչարյանական են անվանելու ինչպես Բադասյանին երաշխավորագիր տվածս ժամանակ Շիրակի մարզում ակտիվ քննարկում էին, թե  ԲՀԿ ական եմ, բայց դա ինձ չի անհանգստացնում։

Կաղնուն մոլախոտով չես վախեցնի...

Քանի դեռ «արդարադատություն» կոչվածը սելեկտիվ է գործում, չհամարձակվեք որևէ մեկդ «արդարադատություն» բառն անգամ շոշափել...»,- գրել է նա:



Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել