tert.am: Այսօր Ազգային ժողովում իր ելույթում ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը հայտնեց, որ ինքը և իր գործընկեր, ԱԺ պատգամավոր Աննա Գրիգորյանը նոր են վերադարձել Արցախից և որոշել են Սոֆյա Հովսեփյանի հետ՝ ոչ իր իրավաբանական ձևակերպմամբ, քանի որ օրենսդրությունը թույլ չի տալիս, ձևավորել «Արցախ» նախաձեռնությունը:
«Մենք պատրաստվում ենք լինել թեկուզ կարճաժամկետ այս խորհրդանում Արցախի ձայնը, քանի որ մենք մինչև հիմա Արցախի հետ բարեկամական խմբի ֆորմատ ունենք և այդպիսի տարբեր բարեկամական խմբեր ունենք տարբեր երկրների հետ: Արցախի մասով հատուկ ընդգծված վերաբերմունք պետք է ունենանք, որովհետև հատկապես պատերազմից հետո, եթե պատկերացում ունեինք, որ Հայաստանն է Արցախի անվտանգության երաշխիքը, հիմա կարող ենք ասել, որ Արցախն է Հայաստանի անվտանգության երաշխավորը, և Գեղարքունիքում և Սյունիքում մենք մեր մաշկի վրա զգում ենք, թե թշնամուն քանի կիլոմետր հեռու էր պահում Արցախը»,-ասաց նա և նշեց, որ դա պետք է գնահատել։
comment.count (0)