Եվրամիությունը Ռուսաստանի դեմ ոլորտային տնտեսական պատժամիջոցները կերկարաձգի մինչև հունվարի 31-ը |azatutyun.am|
11:53 - 12 հուլիսի, 2021

Եվրամիությունը Ռուսաստանի դեմ ոլորտային տնտեսական պատժամիջոցները կերկարաձգի մինչև հունվարի 31-ը |azatutyun.am|

azatutyun.am:  Եվրամիության 27 երկրների արտգործնախարարները այսօր Բրյուսելում կայանալիք նիստում պաշտոնական որոշում կկայացնեն Ռուսաստանի դեմ ոլորտային տնտեսական պատժամիջոցները մինչև հունվարի 31-ը երկարաձգելու մասին, ՏԱՍՍ-ին հայտնել են եվրոպական արտաքին քաղաքական ծառայությունից:

«Արտաքին գործերի նախարարների մակարդակով ԵՄ խորհուրդը երկուշաբթի օրը որոշում կկայացնի Ռուսաստանի դեմ սահմանված ոլորտային պատժամիջոցները երկարացնելու մասին, որոնք սահմանվել էին Ուկրաինայում ստեղծված իրավիճակի կապակցությամբ վեց ամսով: Որոշումը կկայացվի առանց քննարկման», - ասել է աղբյուրը:

Սահմանափակումները երկարաձգելու որոշումը հաստատվել է հունիսի 24-ին Բրյուսելում կայացած գագաթնաժողովում:

Եվրամիության տնտեսական պատժամիջոցները երկարաձգվում են տարեկան երկու անգամ` հուլիսին և հունվարին:

2014 թվականին Եվրամիությունը պատժամիջոցներ կիրառեց Ռուսաստանի դեմ` կապված Ղրիմի հետ: Պատժամիջոցները բազմիցս ընդլայնվել և երկարաձգվել են: Կասեցվեցին բանակցությունները առանց վիզայի ռեժիմի և համագործակցության մասին նոր հիմնական համաձայնագրի հետ կապված, Ռուսաստանի մի շարք պաշտոնյաների համար Միության երկրներ մուտքի արգելք մտցվեց, նրանց ակտիվները սառեցվեցին: Հայտարարվեց նաև առևտրի, ֆինանսական և ռազմական սահմանափակումների մասին:

Ի պատասխան՝ Ռուսաստանը արգելք սահմանեց Եվրամիությունից մի շարք պարենային ապրանքների ներմուծման վրա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել