ԵՄ-ն հանդիսանում է ՀՀ հիմնական գործընկերը ժողովրդավարական բարեփոխումների արդյունավետ իրականացման․ ԱԳ նախարարի տեղակալ
19:32 - 10 մայիսի, 2025

ԵՄ-ն հանդիսանում է ՀՀ հիմնական գործընկերը ժողովրդավարական բարեփոխումների արդյունավետ իրականացման․ ԱԳ նախարարի տեղակալ

Մայիսի 10-ին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը և Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը մասնակցել և ​բացման խոսքով հանդես են եկել Ազատության հրապարակում կայացած Եվրոպայի օրվան նվիրված պաշտոնական միջոցառմանը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Իր խոսքում Ռոբերտ Աբիսողոմոնյանը վերահաստատել է Հայաստանի կառավարության հանձնառությունն՝ առավել մերձենալու ԵՄ-ի հետ և կարևորել ԵՄ և անդամ-երկրների հստակ վճռականությունը՝ շարունակելու խորացնել համագործակցությունը Հայաստանի հետ։

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է, որ ԵՄ-ն հանդիսանում է Հայաստանի հիմնական գործընկերը ժողովրդավարական բարեփոխումների արդյունավետ իրականացման, օրենքի գերակայության ամրապնդման, մարդու իրավունքների պաշտպանության, ոլորտային համագործակցության խորացման, տնտեսության արդիականացման և երկրի դիմակայունության բարձրացման համար:

Տոնական միջոցառումն անցկացվել է «ԵՄ-Հայաստան. մշակութային կամուրջ» խորագրի ներքո՝ ԵՄ անդամ երկրների և Հայաստանի երաժշտական և պարային համույթների մասնակցությամբ։ Ազատության հրապարակում ներկայացվել են ԵՄ անդամ երկրների և Հայաստանի տարբեր բնակավայրերում ԵՄ աջակցությամբ իրականացվող ծրագրերի տեղեկատվական տաղավարներ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել