shantnews.am: Թուրքիայի՝ ԵՄ անդամակցության գործընթացը չի կարող վերսկսվել ներկայիս պայմաններում՝ չնայած թուրքական հասարակության զգալի մասի ժողովրդավարական և եվրոպամետ ձգտումներին, ասվում է Եվրախորհրդարանի (ԵԽ) կողմից ընդունված զեկույցում։
Զեկույցի հաստատմանը կողմ է քվեարկել Եվրախորհրդարանի 367 պատգամավոր, դեմ՝ 74, իսկ ձեռնպահ՝ 188:
«Եվրախորհրդարանի պատգամավորները խորապես մտահոգված են Թուրքիայում ժողովրդավարական չափանիշների շարունակական վատթարացմամբ և քննադատական ձայների անդադար ճնշմամբ։ Նրանք դատապարտում են վերջին խաղաղ զանգվածային բողոքի ցույցերի ճնշումը և հարյուրավոր ցուցարարների քրեական հետապնդումը շտապ զանգվածային դատավարությունների միջոցով՝ առանց քրեական հանցագործության որևէ ապացույցի», – ասվում է ԵԽ-ի հաղորդագրության մեջ՝ Ստրասբուրգում լիագումար նիստում քննարկումից հետո։
comment.count (0)