shantnews.am: Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ ո՛չ Վլադիմիր Զելենսկին, ո՛չ «Բրյուսելի բյուրոկրատները» չեն որոշում, թե ինչ է մտածում հունգարացի ժողովուրդը, և որ առանց Հունգարիայի Ուկրաինայի` ԵՄ-ին անդամակցություն չի լինելու։
Ինչպես հայտնում են լրատվամիջոցները, Զելենսկին պնդել է, որ Բուդապեշտը շատ վտանգավոր բաներ է անում ԵՄ-ի համար, և որ հունգարացիների մեծամասնությունը, ըստ հարցումների, ենթադրաբար, կողմ է, որ Ուկրաինան միանա դաշինքին։
«Առանց Հունգարիայի ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցություն չկա: Յուրաքանչյուր հունգարացի կասի իր կարծիքն այս հարցում»,- գրել է Օրբանը X սոցիալական ցանցի իր էջում։
comment.count (0)