Բաքվում շարունակվում է 2 հայ ռազմագերու նկատմամբ շինծու գործով դատական նիստը |armenpress.am|
13:56 - 26 հուլիսի, 2021

Բաքվում շարունակվում է 2 հայ ռազմագերու նկատմամբ շինծու գործով դատական նիստը |armenpress.am|

armenpress.am: Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում, հուլիսի 26-ին, շարունակվում է հայ ռազմագերիներ Դավիթ Տիգրանի Դավթյանի և Գևորգ Ռուբենի Սուջյանի նկատմամբ հարուցված շինծու քրեական գործով դատավարությունը:

Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, Դավիթ Դավթյանին և Գևորգ Սուջյանին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 276 (լրտեսություն), 228 (ապօրինի զենքի ձեռքբերում կամ կրում), 279 (օրենսդրությամբ չնախատեսված զինված կազմավորումների կամ խմբերի ստեղծում), 318 (պետական սահմանի ապօրինի հատում) հոդվածներով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել