Ռուսաստանի կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի հետ միջտարածաշրջանային համագործակցության ծրագրին |armenpress.am|
09:44 - 04 նոյեմբերի, 2021

Ռուսաստանի կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի հետ միջտարածաշրջանային համագործակցության ծրագրին |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի կառավարության հետ միջտարածաշրջանային համագործակցության 2022-2027 թվականների ծրագրին: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:

Նշվում է, որ կառավարությունը հավանություն է տվել ՌԴ տնտեսական զարգացման նախարարության առաջարկին, որը քննարկվել է ՌԴ ԱԳՆ-ի և գործադիր իշխանության շահագրգիռ այլ մարմինների հետ:

Տնտեսական զարգացման նախարարությանը հանձնարարվել է ՌԴ կառավարության անունից ստորագրել Հայաստանի հետ միջտարածաշրջանային համագործակցության 2022-2027 թվականների ծրագիրը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել