armenpress.am: Առաջիկա շաբաթների ընթացքում Քաբուլում Եվրամիության ներկայացուչություն կբացվի, սակայն դա չի նշանակի Բրյուսելի կողմից Աֆղանստանում իշխանության գլուխ անցած «Թալիբան» արմատական շարժման ճանաչում: Դեկտեմբերի 7-ին Եվրահանձնաժողովում կայացած մամուլի ասուլիսում այս հայտարարությամբ հանդես Է եկել Եվրամիության արտաքին քաղաքական ծառայության ներկայացուցիչ Նաբիլա Մասրալին:
«Մենք աշխատում ենք, որպեսզի Եվրամիության նվազագույն ներկայություն ապահովենք Քաբուլում: Դա շաբաթների, այլ ոչ թե ամիսների հարց Է: Եվ դա ճանաչման նշան չԷ»,- ասել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
comment.count (0)