Հնդկաստանում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ 12 զոհերի թվում է ԶՈւ պաշտպանության շտաբի պետը

 |factor.am|
19:23 - 08 դեկտեմբերի, 2021

Հնդկաստանում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ 12 զոհերի թվում է ԶՈւ պաշտպանության շտաբի պետը |factor.am|

factor.am: Հնդկաստանի Պաշտպանության նախարարության պաշտպանության շտաբի պետ Բիպին Ռավիտը եղել է այսօր կործանված ուղղաթիռի մեջ։ Նա զոհվել է։ Այս մասին Twitter-ում հայտնել է Հնդկաստանի Զինված ուժերի մամուլի ծառայությունը։

«Խորը ափսոսանքով հայտնում ենք, որ պարզվել է՝ վթարի հետևանքով զոհվել են գեներալ Բիպին Ռավատը, Մադհուլիկա Ռավաթը (գեներալ Ռավաթի կինը) և 11 այլ անձինք, որոնք գտնվել են ուղղաթիռում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հնդկաստանի ռազմաօդային ուժերի ռազմական ուղղաթիռի վթարը, որում եղել է նաև Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետ, գեներալ Բիպին Ռավաթը, կարող էր տեղի ունենալ վատ տեսանելիության պատճառով։ Այս մասին հայտնել է Times of India-ն՝ վկայակոչելով ռազմական աղբյուրները։




Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել