Հայաստանում օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 10-15 աստիճանով
16:48 - 19 դեկտեմբերի, 2021

Հայաստանում օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 10-15 աստիճանով

Հանրապետության տարածքում դեկտեմբերի 19-ի ցերեկը, 20-ին, 22-ի գիշերը առանձին շրջաններում, 21-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ: Դեկտեմբերի 22-ի ցերեկը, 23-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Արարատյան դաշտում առավոտյան ժամերին հնարավոր է մառախուղ: Այս մասին տեղեկացնում է ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը:

Քամին՝ հարավ-արևմտյան 2-5 մ/վ:

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 21-24-ի գիշերը աստիճանաբար կնվազի 10-15, ցերեկը՝ 4-6 աստիճանով։

Երևան քաղաքում դեկտեմբերի 19-ի երեկոյան ժամերին սպասվում են թույլ տեղումներ: Դեկտեմբերի 20-ի երեկոյան ժամերից, 21-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: Դեկտեմբերի 22-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Առավոտյան ժամերին հնարավոր է մառախուղ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել