100 փաստ Նոր Հայաստանի մասին․ Նիկոլ Փաշինյան
13:11 - 08 մայիսի, 2019

100 փաստ Նոր Հայաստանի մասին․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 100 փաստ նոր Հայաստանի մասին՝ արձանագրելով այն փոփոխությունները, որոնք տեղի են ունեցել մեր երկրում:

Հարգելի՛ լրագրողներ, հարգելի՛ գործընկերներ, սիրելի՛ հայրենակիցներ, այսօր լրանում է իմ՝ վարչապետ ընտրվելու մեկ տարին։ Եվ ես ուրախ եմ ամփոփելու այսպիսի ֆորմատով այդ մեկ տարին։ Ասուլիսի մեկնարկին ուզում եմ պարզապես 100 փաստ հրապարակել նոր Հայաստանի մասին։ Ինչու՞ հարյուր, որ կլոր լինի։ Իհարկե, այս փաստերը սպառիչ չեն․ մենք կարող էինք 200 և ավելի փաստ հրապարակել, բայց նաև հասկանում ենք, որ պետք է որոշակիորեն սահմանափակվել։ Եվ ես հույս ունեմ, որ չեմ չարաշահի ձեր համբերությունը։ Եվ այսպես՝

  • Ընթացիկ տարվա բյուջետային եկամուտները կգերակատարվեն ոչ թե 40 մլրդ դրամով, այլ 62 մլրդով, ասյինքն՝129 մլն դոլարով ավել։ 2019 թվականի առաջին եռամսյակի տվյալներով 2018 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի եկամուտները փաստացվի աճել են 25%-ով կամ 64,1 մլրդ դրամով, ինչը հիմնականում պայմանավորված է ստվերի կրճատման արդյունքում բյուջետային եկամուտների աճով։ Ստվերի կրճատման արդյունքում 2018 թվականի համադրելի ցուցանիշներով հարկային եկամուտներն ու պետական տուրքերը կազմել են ՀՆԱ 21,8%-ը, ինչը 2017 թվականի համեմատ բարելավվել է 1,3 տոկոսային կետով։
  • Կառավարության հարկ վճարողներին ունեցած 120 մլրդ դրամ անցումային գերավճարի պարտք է մարվել, որը կազմել է ընդհանուր գերավճարի պարտքի 90 տոկոսը։ Փաշինյաննը պարզաբանեց, որ երկար տարիներ ՀՀ-ում քննարկման առարկա է եղել այն, որ ՊԵԿ-ը, հարկային մարմինները գերավճարներ են պահանջում տնտեսվարողներից եւ անցած տարվա հունավրի մեկի դրությամբ այդ պարտքը եղել է մոտ 130 մլրդ, այսինքն՝ բիզնեսը 130 մլրդ ավել վճարած է եղել՝ առանց դրա պարտավորությունն ունենալու։ Փաշինյանի խոսքով, իշխանափոխությունից հետո Պետեկամուտների կոմիտեն, հարկային մարմինները ընդունել են հաշվետվությւոն բիզնեսից, գործարարներից, բայց դրա դիմաց փող չեն գանձել, այլ ընդհակառակը՝ այդ վճարումները չեն վերցրել եւ 120 մլրդ դրամի պարտավորություն մարվել է, ինչը նշանակում է, որ միայն այս հոդվածով կառավարությունը մոտ 130 մլրդ վերադարձրել է բիզնեսին։
  • Հեղափոխությունից հետո ավելացված արժեքի հարկի գծով շուրջ 19 մլրդ ավել գումար է վերադարձվել տնտեսվարողներին՝ նախորդ նույն ժամանաշրջանիի հետ համեմատ։ Այսինքն՝ 15 մլրդ էլ այստեղ ենք վերադարձրել բիզնեսին։
  • Հեղափոխությունից հետո նախորդ նույն ժամանակահատվածի համեմատ տպագրվել է 82 մլն հատ հսկիչ դրամարկղային կտրոն ավել, որը շուրջ 35-40 տոկոս աճ է նախորդ նույն ժամանակաշրջանի նկատմամբ։ Փաշինյանն ասաց, որ նույն ժամանակահատված ասելով նկատի ունի մայիսից մայիս հատվածը։
  • Նոր սերնդի ՀԴՄ-ները 160 հազար դրամի փոխարեն փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտներին տրվում են 60 հազար դրամով՝ հնարավորություն տալով նաև դրանք ձեռք բերել տարաժամկետ վճարումով։ ՀԴՄ-ների ներմուծման ու իրացման շուկայի ազատականացման արդյունքում ՀԴՄ ներդրման գրասենյակ ՊՈԱԿ-ը 2019 թվականի նոյեմբերի մեկից իրականացնելու է միայն սահմանամերձ գյուղական բնակավայրերում գրանցված ՀԴՄ-ների անհատույց տրամադրումը և անվճար հիմունքներով տեխնիկական սպասարկումը։ Այդ շուկայում հայտնվել է երկու նոր ընկերություն։
  • 51 հազար աշխատատեղ դուրս է բերվել ստվերից․ որոշ մասը, ենթադրաբար, նոր ստեղծված աշխատատեղեր են։
  • Հաշվի առնելով մեքենաների ներմուծման աննախադեպ տեմպերը՝ ձեռնարկված միջոցառումների ընթացքում այսուհետ հնարավոր է մեքենան մաքսազերծել հանրապետության բոլոր մաքսատներում, որոնք արդեն աշխատում են առանց ընդմիջման ժամերի։ Մշակվել և ՊԵԿ պաշտոնական կայքէջում տեղադրվել է ֆիզիկական անձանց կողմից ներմուծվոց անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների արժեքների էլեկտրոնային հաշվիչը, ինչը հնարավորություն է ընձեռել ցանկացած անձի նախապես ծանոթանալու ավտոմեքենաների արժեքների վերաբերյալ մաքսային մարմինների տիրապետած տեղեկատվությանը։
  • Այս տարի հուլիսի 1-ից կբարձրանան զինվորականների աշխատավրձերը, սեպտեմբերի 1-ից կբարձրանան ուսուցիչների աշխատավարձերը, ընդ որում՝ զինվորական շարքային պայմանագրային կազմի աշխատավարձը կբարձրանա շուրջ 20 տոկոսով, իսկ առանձնահատուկ պայմաններում ծառայություն իրականացնող զինվորների աշխատավրձը շուրջ 30 տոկոոսվ։ Կբարձրանա նաեւ ժամկետային զինվորական ծառայողների դրամային բավարարման չափը։
  • Պահուստային ֆոնդից 5,7 մլրդ դրամ գումար է հատկացվել զինվորական կենսաթոշակառուների բնակարանային կարիքները հոգալու համար, ընդ որում՝ մարզերում բնակվող շահառուների համար պետության ունեցած բնակարանային պարտավորությունները ամբողջովին կկատարվեն։ Այդ պարտավորություններ մասամբ կկատարվեն նաև Երևանում բնակվող շահառուների համար։
  • Շուրջ 700-ով կրճատվել է մարտական հերթապահություն իրականացնող ժամկետային զինծառայողների թիվը․ նրանք փոխարինվել են պայմանագրայիններով, ոստիկանության զորքերը մասնակցում են հայ-ադրբեջանական պետականմ սահմանի պահպանությանը եւ ունեն իրենց պահպանության տեղամասը։
  • Սահմանապահ 47 մարտական դիրքերն ապահովվել են արդյունաբերական, էլեկտրական հոսանքով, 73 մարտական դիրքեր ապահովվել են ջրամատակարարմամբ, շուրջ 180 մարտական դիրք ապահովվել է սառնարաններով, առաջիկայում սառնարաններով կապահովվեն ևս 45 մարտական դիրք։ Շուրջ 380 հատ լվացքի մեքենա է տրամադրվել զորամասերին։ Սահմանի երկայնքով տեղադրվել է 136 նոր, ժամանակակից տեսադիտարկման սարք։ Գործընթացը շարունակվում է։
  • Զինվորների նախասիրությունների ուսումնասիրությունների արդյունքում էական փոփոխությունների է ենթարկվել զորամասերի եւ մարտական դիրքերի սննդակարգը, որում ներառվել են լավաշ, արեւածաղկի ձեթ, կարտոֆիլ, սոխ, տոմատի մածուկ, սեզոնին կտրվի լոլիկ եւ վարունգ, առաջիկայում կտրվի նաեւ մեղր, խոզի ճարպ, սխտոր, սեւ պղպեղ, կարմիր պղպեղ, պահածոյացված կարտոֆիլ, մակարոն եւ այլն։
  • Ժամկետային զինծառայողներն այլևս ապահովված են բարձրորակ շապիկներով ու կիսավարտիքներով։ Առաջիկայում էական փոփոխության կենթարկվի զինծառայողներին տրամադրվող հագուստի, կոշիկի որակը։ Ժամկետային զինծառայողներին թույլ է տրվել ունենալ բջջային հեռախոսներ և մշտական կապի մեջ լինել ընտանիքի անդամների հետ։ Իմիջիայլոց, այս առումով ասում էին՝ իր տղան բանակում ա, դրա համար են զինվորներին հեռապոս տվել։ Այսինքն՝ վարչապետի որդին այն միակ զինվորն էր, որ հեռախոսով զանգելու խնդիր պիտի ունենար, և դրա համար բոլոր զինվորների հարցերը լուծվեցին։
  • Հայաստանը սկսել է «ՍՈՒ 30 ԷՍ ԷՄ» բազմաֆունկցիոնալ կործանիչների գնման գործընթաց։ Փաշինյանն ասաց, որ սա հրապարակում է, որովհետեւ արդեն հայտնի փաստ է, իսկ այլ սպառազինությունների եւ տեխնիկայի ձեռքբերման մասին տեղեկություններ չի կարող հրապարակել։
  • Զինծառայողների ապահովագրության 1000 դրամների հիմնադրամը սկսել է փոխհատուցել նաև 2008-2016 թվականների ընթացքում մարտական գործողությունների ժամանակ զոհված կամ առաջին, երկրորդ կարգի հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողներին և նրանց ընտանիքներին։ Արդյունքում ևս 339 շահառուներ ամսական կստանան 100-400 հազար դրամ փոխհատուցում։ Հեղափոխությունից առաջ հիմնադրամը փոխհատուցում էր միայն 2016 թվականի դեկտեմբերի 30-ից հետո տեղի ունեցած դեպքերը։
  • 410 բնակարաններ սեփականության իրավունքով անհատույց տրամադրվել են զինծառայողներին եւ զոհված զինծառայողների ընտանիքներին։ Պայմանագրային զինծառայողին ծառայության վայրում ծառայողական բնակարանով չապահովելու դեպքում այլ բնակելի տարածություն վարձակալելու փոխհատուցման գումարների չափը բարձրացել է միջինը 24 տոկոսով։ 107 զինծառայողներին նորակառույց շենքերում անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվել են բնակարաններ։
  • Կուտակային կենսաթոշակի համակարգում 2018 թվականի հուլիսի 1-ից կատարված փոփոխությունների արդյունքում 209 հազար մարդու աշխատավարձը բարձրացել է։ Եվս 200 հազար մարդու աշխատավարձ կբարձրանա Հարկային օրենսգրքի փոփոխությունների արդյունքում։
  • 85 հազար թոշակառու նպաստառուների թոշակը բարձրացել է պարենային աղքատության գծից՝ նրանց ծայրահեղ աղքատության շեմից դուրս բերելու համար։
  • Ի հեճուկս ստորագրված պայմանագրի՝ խմելու ջրի գինը չի բարձրացել՝ կառավարության վարած բանակցությունների արդյունքում։ Սոցիալապես անապահով խավերի համար սահմանված քվոտայով 20 և 10 դրամով էժանացել են բնական գազի և էլեկտրական էլերգիայի սակագները։ 
  • 2018 թվականի հուլիսի մեկից, ապա 2019-ի հունվարի մեկից բարձրացել են առաջնային օղակի ավելի քան 10 հազար բուժաշխատողների աշխատավարձերը՝ գրեթե 30 տոկոսով։ Երեւանի եւ մարզերի բոլոր պետական առաջնային օղակի 15 հազար բուժաշխատողներ ներառվել են սոցիալական փաթեթում եւ կօգտվեն առողջապահական բաղադրիչից։
  • Հանրապետության մի շարք պետական բուհերում բարձրացվել է աշխատակիցների աշխատավարձերը։ Պետական տնտեսագիտական համալսարանում հրավիրյալ դասախոսների ժամավճարն աճել է 3 անգամ։ Ընդհանուր առմամբ ավելացել է թվով շուրջ 2600 դասախոսների աշխատավարձ։ 
  • Հայաստանի ատոմային էլեկտրակայանի շուրջ 1650 աշխատակցի աշխատավարձ բարձրացել է միջինը 16 տոկոսով։ Մայիսին կբարձրանա Հայաստանի բարձրավոլտ էլեկտրացանցերի շուրջ 650 աշխատակցի աշխատավարձ՝ միջինը 27 տոկոսով։
  • Բնության հատուկ պահպանվող տարածքների ՊՈԱԿ-ներում միջինը 40 տոկոսով, որոշ դեպքերում՝ 100 տոկոսով բարձրացել են շուրջ 530 աշխատակիցների աշխատավարձերը։  Զվարթնոց ավիաօդերեւութաբանական կոնտրոն ՓԲԸ-ի կողմից ամբողջությամբ վերազինվել է եղանակի ստացման համակարգը, 30 տոկոսով բարձրացվել է թվով 39 աշխատակցի աշխատավարձ, 2017-ի համեմատ 100 տոկոսով աճել է շահութաբերությունը։  Հանրապետական անասնաբուժասանիտարական եւ բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն ՊՈԱԿ-ում իրականացված բարեփոխումների արդյունքում միջինում 10․7 տոկոսով բարձրացվել է 148 աշխատակցի աշխատավարձ։ Գեղարքունիքի մարզի 44 դպրոցներում խնայողությունների հաշվին 1722 ուսուցինչների եւ տնտեսական աշպխատողների աշխատավարձը բարձրացել է 6-15 տոկոսով։Արմավիրի մարզի մանկապարտեզներում եւ ՀՈԱԿ-ներում մոտ 485 աշխատողի աշխատավարձ ավելացել է միջինը 10 տոկոսով։ Փաշինյանն ասաց, որ այսպես տարբեր տեղային հատվածներում է եղել, բայց այս պահին ամբողջական ցանկը չհրապարակեց։
  • Ներդրվել է ՀՀ ոստիկանության ծառայողների աշխատանքի վարձատրության բնագավառում ամսական պարգեւատրումների նոր համակարգ, որի արդյունքում 2019-ի հունվար-փետրվար-մարտ ամիսների համար վճարվել է պաշտոնային դրույքաչափերի համապատասխանաբար՝ ըստ ամիսների՝ 27․7, 25․8, 25․03 չափով ապրգեւավճարներ։ Ներդրվել է աշխատանքի արդյունավետության գնահատման նոր համակարգ, համաձայն որի՝ հանցագործությունների բացահակտման եւ կանխարգելման գործում արդյունավետություն ցուցաբերած ոստիկանները կարող են իրենց աշխատավրձը 2-3 անգամ գերազանցող պարգեւավճար ստանալ։ Փաշինյաննա ասաց, որ այս կետը հատուկ է նշում, քանի որ Հանրապետության հրապարակում ոստիկանությանը խոստացել է, որ նրանց աշխատավարձերը շոշափելի կաճեն։ ԱԱԾ-ում աշխատավարձերը աճել են 30 տոկոսով։ Պետական կառավարման մարմիններում տեղի է ունեցել վճարումների ավելացում՝ հայտնի պարգեւատրումների միջոցով։
  • Երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը երկրորդ երեխայի ծնվելու դեպքում եռապատկվել է՝ 50 հազար դրամի փոխարեն դառնալով 150 հազար դրամ։
  • Կառավարության ընդունած որոշման արդյունքում 2020 թվականից սկսած՝ ընտանիքում բռնության ենթարկված շուրջ 100 անձ կստանա մինչեւ 150 հազար դրամ աջակցություն։ Օրենսդրական փոփոխության արդյունքում թրաֆիքինգի զոհ ճանաչված անչափահասները կստանան միանվագ դրամական աջակցություն՝ 250 հազար դրամի չափով։
  • Օրենսդրական փոփոխությունների արդյունքում Հայաստանի Հանրապետության առւտրային բանկերին հնարավորություն է տրվել ներել ֆիզիկական անձանց ժամկետանց վարկերի գծով կուտակված տույժերն ու տուգանքները, ինչի արդյունքում մինչև օրս ներվել է շուրջ 20 հազար վարկառուի ժամկետանց վարկերի գծով տույժերն ու տուգանքները։ Արտոնություն է շնորհվել 49 ընկերության, որոնցից 15-ը ստացել են նաև ավելացված արժեքի հարկի հետաձգման արտոնություն, որի արդյունքում ներդրվում է շուրջ 255 մլրդ դրամ և ստեղծվում է 4000 նոր աշխատատեղ։ Իսկ միայն ԱԱՀ-ի ատոնություններ է տրվել ևս յոթ ներդրումային ծրագրի՝ շուրջ 21 մլրդ դրամի ներդրում կատարելու և մոտ 444 նոր աշխատատեղեր ստեղծելու նպատակով։
  • Մաքրվել է շուրջ 125 հազար վարկառուների վարկային պատմությունը, որոնք մինչեւ 50 հազար դրամ ժամկետանց վարկային մնացորդ ունեին, կամ հանդիասնում էին համավարկառու, կամ երաշխավոր։
  • Կառավարության նախաձեռնությամբ 303 բռնադատված անձանց եւ նրանց առաջին հերթի ժառանգներին ներվել են արտոնյալ պայմաններում տրամադրված շուրջ 1 մլրդ 300 մլն դրամի վարկերը։
  • Կառավարությունը ներդրումային ծրագրի շրջաբնակներում մաքսատուրքից ազատման արտոնություն է շնորհել 49 ընկերության, որից 15-ը ստացել են նաեւ ԱԱՀ-ի հետաձգման արտոնություն, որի արդյունքում ներդրվում է շուրջ 255 մլրդ դրամ։ Եւս յոթ ներդրումային ծրագիր՝ շուրջ 21 մլրդ ներդրումով, մոտ 444 աշխատատեղ ստեծելու նպատակով։
  • Փոքր և միջին խելացի անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման դեպքում քաղաքացու կատարած ծախսերի 50%-ի չափով հետվերադարձ կտրամադրվի։ Սահմանամերձ գյուղերի դեպքում հետվերադարձը կկազմի 70%: 
  • Տոհմային խոշոր եղջերավոր կենդանիներ ձեռք բերելու նպատակով տրվում են վարկեր՝ 2 տոկոս, գյուղատնտեսական կոոպերատիվներին եւ սահմանամերջ գյուղերին՝ 0 տոկոս տոկոսադրույքով։
  • Ինտենսիվ պտղատու այգիների հիմնման, ոռոգման արդիական համակարգերի և կարկտապաշտպան ցանցերի ներդրման վարկերը տրամադրվում են 0-2% տոկոսադրույքով։ Ցածր տոկոսով վարկերի փոխարեն կարելի է օգտվել նաև արված ծախսերի 40-50%-ի ետվերադարձի տարբերակից։ Այսինքն՝ մարդն ընտրում է՝ էժան վարկ է ուզում, թե դա ներդրում է, կառավարությունը 40-50%-ը հետ է վերադարձնում։
  • 2018 թվականին մթերված պտուղ-բանջարեղենի եւ խաղողի դիմաց գյուղացիական տնտեսություններին տարեվերջին չվճարված գումարը կազմել է մթերման ընդհանուր արժեքի ընդամենը 0․7 տոկոսը՝ ի համեմատություն 2017 թվականի, երբ դա եղել է 5․9 տոկոսը։
  • Մարզերում շուրջ 290 սկսնակ ձեռնարկատերերի համար կազմակերպվել են դասընթացներ, ինչի արդյունքում պետական գրանցում են ստացել և բիզնես հիմնել 120 սուբյեկտներ, որոնցից 56-ը պետական միջոցներից ստացել է ֆինանսական աջակցություն։ Ֆինանսական կրթության ծրագիրը ներդրվել է հանրապետության 360 դպրոցների 3100 ուսուցիչների ներառմամբ։ Եվ միաժամանակ հանրապետության բոլոր դպրոցներում ներդրվել է տեխնոլոգիա առարկայի փորձնական ծրագիրը՝ ձեռնարկատիրական կրթության տարրերի ներառմամբ։
  • Տարածքային համաչափ զարգացման եւ սոցվիճակի բարելավման նպատակով կառավարությունը 2018-ին համայքնենրում իրականացրել է 152 ծրագիր՝ 3․8 մլրդ դրամ ընդհանուր ծավալով։ 2017 թվականին նման ծրագրեր չեն իրականացվել։ Կառավարությունը 2019-ին մտադիր է այս նպատակի համար հատկացնել 10 մլրդ դրամ։
  • 2019 թվականի առաջին եռամսյակում Հայաստանի համայնքների սեփական եկամուտներն աճել են 2 մլրդ դրամով։ Բարձրավոլտ էլեկտրական ցանցերի շահույթը 2017 թվականին եղել է 1,3 մլրդ դրամ, իսկ 2018 թվականին` 3,3 մլրդ դրամ։
  • Հայաստանի ծրագրավորողներն այսուհետ կարող են իրենց ստեղծած հավելվածները վաճառել խոշորագույն շուկաներից մեկում՝ «Google play» հարթակում, ինչը նախկինում անհնար էր։ Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հարկային արտոնություններից օգտվողների ցանկն ընդլայնվել է, եւ այժմ հարկային արտոնություն են ստանում նաեւ էլեկտրոնային համակարգերի արտադրությամբ եւ համակարգչային անիմացիոայով զբաղվող նորաստեղծ ընկերությունները։ Հիմա օրենսդրական նախաձեռնություն է քննարկվում, որի արդյունքում էլեկտրոմոբիլների ներմուծումը ՀՀ կազավի ԱԱՀ-ից։
  • 10,5 մլն ԱՄՆ դոլար ֆինանսավորում է ստացել և մեկնարկել է «Ինժեներական քաղաք» ծրագիրը։ 2018 թվականին ակտիվ գործող ՏՀՏ ընկերությունների թիվը հասել է շուրջ 800-ի՝ ապահովելով 23% աճ` 2017 թվականի համեմատ։ 2018 թվականի Հայաստանի ծրագրավորման և ծառայությունների ոլորտի շրջանառությունը կազմել է մոտ 730 մլն ԱՄՆ դոլար, համակցված տարեկան աճը կազմել է 28%: 2018 թվականին ՏՀՏ ոլորտում զբաղվածների թիվը հասել է 19552-ի, ինչի արդյունքում մոտ 27% աճ է գրանցվել 2017 թվականի համեմատ։
  • Ավելի քան 20 հուշագիր է կնքվել նախնական եւ միջին մասնագիտական ուսուսմնական հաստատությունների եւ գործատուների միջեւ, ինչի արդյունքում ԿԳՆ հաստատությունները, ուսումնարանները մասնագետներ են պատրաստում այդ կազմակերպությունների համար, ներդրվում են նոր մասնագիտություններ, ընկերությունների կողմից տրամադրվում են մասնագիտական սարքեր եւ լաբորատորիաներ։
  • Հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատություններում ռոբոտաշինության խմբակներ և ինժեներական լաբորատորիաներ հիմնելու համար 2018 թվականին հատկացվել է շուրջ 186 մլն դրամ, իսկ 2019-ի համար՝ 352 մլն դրամ։ Արդյունքում՝ 2019 թվականի առաջին եռամսյակի դրությամբ՝ ՀՀ բոլոր մարզերում առկա են 263 ռոբոտաշինության խմբակներ և ինժեներական լաբորատորիաներ, որտեղ գործում է 308 խմբակ, ծրագրում ընդգրկված է շուրջ 6800 սովորող։ 2017 թվականի համեմատ ծրագրում ընդգրկված աշակերտների թիվն ավելացել է 2500-ով։
  • Կառավարության կողմից մշակված եւ վերջնական ընդունված օրենսդրական փոփոխությունների արդյունքում հանքարդյունաբերական ոլորտի մետաղական հանքաքար արդյունահանող կազմաերպությունների իրական սեփականատերերի բացահայտումը դարձել է պարտադիր։ Փաշինյանը հստակեցրեց՝ այսինքն՝ առաջիկայում չենք ունենալու հարց, թե տվյալ հանքն ում է պատկանում․ «Որովհետեւ մենք պետք է գնանք մինչեւ օֆշոր, օֆշորի օֆշոր, օֆշորի օֆշորի օֆշոր, եւ բացահայտենք, թե ով է իրական սեփականատերը․ ընդ որում՝ սա պարտադիր է»,-նկատեց վարչապետը։
  • Վարչական համաներման արդյունքում շուրջ 150 հազար անձ ազատվել է երթևեկության կանոնների խախտման համար նախկինում կուտակած 13,7 մլրդ դրամ տուգանքի գումար վճարելու պարտավորությունից։ Նախորդ 12 ամսվա ընթացքում տեսանկարահանման և լուսանկարահանման միջոցով հայտնաբերված խախտումները նախորդ նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են, ուշադրություն՝ 485880-ով։ 60 կմ/ժ-ից ցածր արագության ռեժիմի վայրերում լուսանկարահանող արագաչափ սարքերի գործածումը դադարեցվել է ընդհանրապես։ Էապես աճել է կանխարգելիչ նշանակություն ունեցող երթևեկության կանոնների խախտում արձանագրած՝ մարդկանց էլեկտրոնային եղանակով նախազգուշացնելու դեպքերի քանակը։ Նախորդ ժամանակաշրջանում այդպիսի զգուշացում արվել է 84421, մեր ժամանակահատվածում՝ 221617։ Սա այն դեպքն է, երբ քաղաքացուն տուգանելու փոխարեն պարզապես ուղարկվում է իր կատարած խախտման տեսագրությունը՝ ի գիտություն։
  • Ուսանողական վարկեր հասանելի են համապատասխանաբար՝ 6 տոկոսով բարձր առաջադիմությամբ ուսանողների համար եւ 7 տոկոսով ՝ նախկին 9 և 10 տոկոսի փոխարեն։ Վարկավորման գումարները դարձել են 700 հազար դրամ՝ նախկին 450 հազար դրամի փոխարեն։
  • Զինծառայողները հանարվորություն ունեն իրենց բարձր տոկոսադրույքով և կարճ ժամկետով վարկերը վերակառուցելու ավելի ցածր տոկոսադրույքով վարկերի։ Ծրագրի մեկնարկից մինչ օրս արդեն վերակառուցվել է շուրջ 650 հազար վարկ՝ 350 մլն դրամ ծավալով։ Արդյունքում վարկի տոկոսադրույքը նվազում է մինչեւ 10 տոկոսով, վճարման ժամկետը կարող է երկարացվել վարկառուի ցանկությամբ։
  • Բանկային հաշիվներին առկա դրամական միջոցների հարկային արգելադրման էլեկտրոնային համակարգի փորձարկումը մեկնարկել է։ Համակարգը տնտեսվարող սուբյեկտներին թույլ է տալիս ազատորեն տնօրինել իրենց հաշիվներին առկա հարկային պարտավորություններից ավել գումարները, որոնք նախկինում ամբողջությամբ սառեցվում էին։
  • 2018 թվականի հոկտեմբերին Եվրոպական ներդրումային բանկի և Կենտրոնական բանկի միջև կնքվել է 50 մլն դրամի վարկային պայմանագիր՝ փոքր և միջին ձեռնարկության վարկավորման նպատակով։ Այն չի հանդիսանում կառավարության պարտք և չի ներառվում պարտքի սահմանափակումների հաշվարկում, և ծախսվելու է ՓՄՁ-ների վարկավորման համար։
  • 2019 թվականի օգոստոսից գովազների ժամանակ վարկերի փաստացի տոկոսադրույքն այսուհետ կհրապարակվի անվանական տոկոսադրույքին համահունչ՝ միևնույն տառաչափով և տեսանելի վայրում։ Այսինքն՝ կբացառվի այն իրավիճակը, երբ հայտարարված և իրական տոկոսադրույքի միջեւ գոյություն ունի տարբերություն։
  • Սրտի ստենտավորման վճարովի գներն իջել են 250 հազար դրամով, իսկ «Stent for Life» սրտի անվճար ստենտավորում ծրագրում կատարվել է փոփոխություն, որի արդյունքում ոչ դեղապատ ստենդի փոխարեն տեղադրվում է դեղապատ ստենտ։
  • Փետրվարի մեկից մեկնարկել է սուր իշեմիկ ինսուլտի դեպքում անվճար բուժման ծրագիրը, որի արդյունքում արդեն 85 քաղաքացի՝ պետպատվերի շրջանակում, ստացել է անվճար բուժօգնություն։ 
  • Սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկված շուրջ 230 հազար քաղաքացիներ սկսել են օգտվել բարելավված հիվանդանոցային բուժօգնության փաթեթից՝ ներառյալ 18 տեսակի նորագույն թանկարժեք ծառայություններ։ Աստեղ տեսանելի փոփոխությունն այն է, որ պետպատվերի շրջանակը կառուցվել է այնպես, որ քաղաքացին հավելյալ վճարումներ անելու անհրաժեշտություն չունենա։
  • Ստամատոլոգիական բուժօգնությունը կազմակերպվում է անվճար առաջին խմբի հաշմանդամություն ունեցող անձանց, մինչև յոթ տարեկան երեխաների, մինչև 18 տարեկան սոցիալական անապահով երեխաների, նախազորակոչային և զորակոչային տարիքի անձանց համար՝ նախկինում գործող համավճարային սկզբունքի փոխարեն։
  • Չարորակ ուռուցքների վիրահատություն իրականացվում է անվճար պետական բյուջեի միջոցներով։ 15 անուն մանկական հակաուռուցքային դեղեր են ձեռք բերվել՝ ապահովելով հանրապետության ամբողջ պահանջարկը։ Այս դեղերի մի մասը արդեն շրջանառության մեջ է, մյուսը մասը՝ արդեն տեղ է հասել՝ մաքսային պահեստներում է։
  • Հայաստանում ներեդրվել է սանիտարական ավիացիայի ծառայություն, որի արդյունքում հեռավոր բնակավայրերից արդեն իսկ տեղափոխվել են 11 հիվանդներ։
  • Մեծ թափ է հաղորդվել դեռևս 2006 թվականին մեկնարկած Հայաստան֊Իրան երրորդ էլեկտրահաղորդման գծի շինարարական աշխատանքներին, ինչի շնորհիվ, 2018 թվականի վեց ամիսների արդյունքներով կատարվել են մոտավորապես նույն քանակի աշխատանքներ, ինչ նախորդ 12 տարվա ընթացքում։
  • 2018 թվականին 60 տոկոսով գերակատարվել է ճանապարհաշինարարության պլանը։ Նորոգվել է 200 կմ ճանապարհ և 11 տրանսպորտային օբյեկտ։ 2019 թվականին նախատեսվում է նորոգել շուրջ 300 կմ ճանապարհ և 12 տրանսպորտային օբյեկտ։ Կենսական նշանակության բարելավման ծրագրերի շրջանակում՝ 2018 թվականին վերականգնվել է 62,3 կմ ճանապարհ, որը ներառում է Շիրակի, Տավուշի, Արարատի, Վայոց Ձորի, Արագածոտնի, Սյունիքի մարզերի 21 համայնքներ՝ շուրջ 23 հազար բնակչությամբ։ 2019 թվականին նախատեսվում է հիմնանորոգել շուրջ 58 կմ ընդհանուր երկարությամբ կենսական նշանակության ճանապարհներ։ Այս տարի ռեկորդային ծավալների ճանապարհաշինարարություն է իրականացվելու Հայաստանի Հանրապետությունում վերջին 9-10 տարվա համար։
  • 11 քաղաքների և 41 գյուղերի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգում վերակառուցվել է շուրջ 555 կմ նոր ջրագծեր, 36,5 կմ կոյուղագծեր, տեղադրվել է 27400 հատ անհատական տների ջրաչափական հորեր։ Ձկնաբուծական տնտեսությունների 19 ջրառի կետերում և 97 փոքր ՀԷԿ֊երում տեղադրվել են առցանց հոսանքաչափական սարքավորումներ։ Արձանագրվել և տեսչություն է ուղարկվել 372 ջրօգտագործման խախտումներ․ նախորդ երեք տարվա այդպիսի ընդամենը 15 խախտում ա հայտնաբերվել։ Արարատյան Արտեզյան ավազանից խնայվել է 706 լ/վրկ ջուր։
  • Հանրապետությունում առկա շուրջ 350 ավտոգազալցման կայաններում իրականացվում են զուգարանների վերանորոգման աշխատանքներ, որոնց մի մասում աշխատանքներն ավարտված են։ Այս փաստը ես շատ կարևոր եմ համարում զբոսաշրջության զարգացման տեսակետից, որովհետև 15 տարի է՝ մեր երկրում քննարկվում է, որ զուգարանների խնդիրը չի լուծվում։ 2018 թվականին 17֊ի համեմատությամբ Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվն աճել է 10, 5 տոկոսով։ Իմ հանձնարարականով՝ տարածքային կառավարման նախարարը ավտոգազալցման կայաններին պարտավորեցրել է օրենքով իրենց պարտավորությունները կատարել։
  • Գյուղատնտեսական և կոմունալ ծառայությունների համար նախատեսված մեքենա֊սարքավորումներ են ձեռք բերվել միավորված 18 համայնքների համար՝ 94 միավոր տեխնիկա՝ շուրջ 3,7 մլն․ դոլար արժողությամբ։
  • Հիմնվել են 17 նախակրթարան Երևանում և մարզերում՝ շուրջ 425 երեխայի ընդգրկմամբ։
  • Փոխհատուցվել է ապրիլյան պատերազմի օրերին մարտական հերթապահություն կատարած ուսանողների վարձավճարը՝ 50 տոկոսով՝ նախկին 30 տոկոսի փոխարեն, իսկ երկու և ավելի երեխա ունեցող ուսանողների վարձավճարը փոխհատուցվել է 100 տոկոսով՝ պետական բյուջեի միջոցներով։  Այս ծրագիրը նախկինում էլ է եղել, բայց եղել է ֆինանսավորում հիմնադրամների  միջոցով։ Բուհերը փողը փոխանցել են երիտասարդական հիմնադրամին՝ անտեղից ֆինանսավորվորում է կատարվել։ Այդ մեխանիզմի արդյունքում է նաև, որ որոշ բուհերում աշխատավարձերի բարձրացում է տեղի ունեցել։ Կառավարությունը Հայ բարեգործական ընդհանուր միության, Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամի համաֆինանսավորմամբ փոխհատուցել է 2018-19 թվականների ուստարվա սիրիահայ ուսանողների ուսման վարձավճարները՝ 50 տոկոսի չափով, որի վերաբերյալ ընդունվել է կառավարության համապատասխան որոշում։ Հայտագրվել է 294 ուսանող, որից 47֊ի վարձավճարների 50 տոկոսը՝ մոտ 13 մլն 700 հազար դրամի չափով, փոխհատուցվել է կառավարության կողմից։
  • Շուրջ մեկ մլրդ դրամով ավելացել է ավագ դպրոցների ֆինանսավորումը, ինչի արդյունքում վերացվել է դպրոցի ուսուցիչերի աշխատավարձի նվազման վտանգը, որն առաջացել էր՝ նախորդ կառավարության կողմից ֆինանսավորման բանաձևը փոխելու հետևանքում։ Արդյունքում դպրոցները ստիպված չեն եղել կրճատել աշխատավարձերը, որոշ տեղերում էլ վերականգնվել են նախորդ տարվա սկզբին կրճատված վարձատրությունը։
  • Աշխատանք է տարվել դպրոցներն ու ուսումնական այլ հաստատությունները ապաքաղաքականացնելու ուղղությամբ, ինչի արդյունքում մեկ համապետական ընտրության և ՏԻՄ ընտրությունների ժամանակ ուսումնական հաստատությունները չեն ներգրավվել ընտրական գործընթացներում, չեն նկատվել ուսումնական հաստատություններում ցուցակագրման, քարոզչության, ուղղորդման և նմանատիպ այլ դեպքեր։
  • Դպրոցական բաժանորդային ծրագրի արդյունքում շուրջ 380 հազար աշակերտներ և 35 հազար ուսուցիչներ ստացել են և դեռ կստանան եռակի անվճար մուտքի հնարավորություն մշակույթի հաստատություններ՝ թանգարան, թատրոն, համերգասրահ։ Ներդրվել է «ԴԱՍ Ա» ծրագիրը, որը հիմա պիլոտային կարգով իրականացվում է Երևանի դպրոցներում, որի շրջանակում Երևանի Պետական Սիմֆոնիկ նվագախմբի երաժիշտները այցելում են Երևանի ավագ դպրոցներ և իրականացնում երաժշտական կրթություն։ Ծրագրի շրջանակում դպրոցականներին տրամադրվում է շուրջ 13 հազար անվճար տոմս։ «Քո արվեստը դպրոցում» ծրագրի շրջանակում մշակութային շուրջ 50 գործիչներ հանրակրթական բոլոր հաստատություններում ներկայացնում են իրենց արվեստը։ Ես այս կետը շատ կարևոր եմ համարում։ 
  • Գրահրատարակչական և հարակից ծրագրերի իրականացման արդյունքում՝ ՀՀ֊ի ամբողջ տարածքում գրադարաններն աննախադեպ կերպով համալրվել են առավել քան 25 հազար միավոր ժամանակակից և արժեքավոր գրականությամբ։ 2018 թվականին Երևանի գրախանութներում երրորդ հանրապետության պատմության ընթացքում ռեկորդային թվով գիրք է վաճառվել։
  • 2018 թվականին գրանցվել է 20229 անհատ ձեռնարկատեր, որը 2017 թվականի համեմատ ավել է 5492-ով։ 2018 թվականին գրանցվել է 6137 ՍՊԸ, որը 2017 թվականի համեմատ ավել է 1694-ով։ Իսկ 2019 թվականի առաջին եռամսյակում գրանցված անհատ ձեռնարկատերերի թիվը կազմել է 6059, որը 2018 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ավել է 1475֊ով, իսկ 2017 թվականի առաջին եռամսյակի համեմատ՝ 2753-ով։
  • Կառավարության՝ պարտքի նվազեցման ծրագրի ներդրման արդյունքում 2018 թվականին, նախորդ տարվա համեմատ, կառավարության պարտք֊ՀՆԱ ցուցանիշը նվազել է 2,3 տոկոսային կետով՝ կազմելով 51,4 կետ։
  • փոխվել է դեսպաններ նշանակելու մոտեցումը։ Վերջին մեկ տարվա ընթացքում դիվանագիտական համակարգում ոչ մի քաղաքական նշանակում չի արվել և դեսպանների պաշտոնում նշանակվել են միայն պրոֆեսիոնալ դիվանագետներ՝ հիմնականում պահպանելով ռոտացիայի սկզբունքը։ Սա, իհարկե, չի նշանակում, որ տեսականորեն բացառվում են քաղաքական նշանակումները դեսպանների պաշտոնում, բայց դրանք միջազգայնորեն ընդունված շրջանակներից երբեք դուրս չեն գա։
  • Համաշխարհային մամուլի ազատության ինդեքսում Հայաստանը 2018 թվականի արդյունքերով առաջընթաց է գրանցել 19 կետով՝ բարելավելով իր դիրքերը և հայտնվելով 61-րդ հորիզոնականում։ Մամուլը Հայաստանում ազատ է, քան երբևէ։ Ըստ «Ֆրիդոմ Հաուզ» միջազգային կազմակերպության՝ համացանցի մասին 2018 թվականի զեկույցի, Հայաստանը գրանցել է զգալի առաջընթաց՝ մասամբ ազատ երկրի շարքից անցում կատարելով ազատ երկրների շարքը։ 66 երկրների շարքում Հայաստանն այն 19 երկրներից է, որտեղ համացանցի ազատությունը գրանցել է նշանակալի առաջընթաց։ 2018 թվականին «The Economist» հանդեսի կողմից Հայաստանը ճանաչվել է տարվա երկիր։
  • 2019 թվականի հոկտեմբերի 31-ին հրապարակված՝ «Գործարարությամբ զբաղվելը 2019: Վերապատրաստում և բարեփոխումներ» վարկանիշային զեկույցի տվյալներով, Հայաստանը 190 երկրների շարքում արձանագրել է դիրքի առաջընթաց վեց կետով՝ 47-րդ տեղից բարձրանալով 41-րդ տեղը։ «Fitch Ratings» միջազգային վարկանիշային գործակալությունը 2018 թվականի դեկտեմբերի երեքին հրապարակած զեկույցում հաստատել է Հայաստանի երկարաժամկետ վարկանիշը B+ մակարդակում դրական կանխատեսմամբ։ 2016-17 թվականներին նույն վարկանիշը եղել է B+ մակարդակում կայուն կանխատեսմամբ։ Այսինքն՝ մի մակարդակ Հայաստանի վարկանիշը բարձրացվել է։ Հայաստանն առաջընթաց է արձանագրել նաև մի շարք այլ միջազգային ինդեքսներում, այդ թվում՝ 13 կետանոց առաջընթաց երջանկության ինդեքսում։
  • Քրեական գործերով որպես մեղադրյալ ներգրավվել են երկրի պաշտոնաթող նախագահ, փոխվարչապետ, պաշտպանության նախարար, գլխավոր շտաբի պետ, բնապահպանության նախարար, դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության պետ և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։ Ընդ որում՝ նախկին փոխվարչապետին կալանավորելու նախաքննության մարմնի միջնորդությունը դատարանը մերժել է։ Որպես մեղադրյալ ներգրավվել են երկու գործող փոխնարար, ՊՎԾ պետ և այլ գործող պաշտոնյաներ։ Ես սա չեմ ասում որևէ մեկի անմեղության կանխավարկածը խախտելով՝ ուղղակի որպես վիճակագրական փաստ, աննախադեպ վիճակագրական փաստ։
  • Վերջին մեկ տարվա ընթացքում տեղի են ունեցել ՏԻՄ, Երևանի ավագանու ընտրություններ, ԱԺ արտահերթ ընտրություններ, որոնք բոլորն էլ գնահատվել են ազատ, արդար, մրցակցային և թափանցիկ։ Երրորդ հանրապետության պատմության մեջ առաջին անգամ ընտրվել է կին քաղաքապետ։ 2018 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունները առաջինն էին, որոնց արդյունքները չեն վիճարկվել դատական կարգով։ Խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի վերջին օրը տեղի է ունեցել Հայաստանի պատմության համար աննախադեպ իրադարձություն՝ խորհրդարանական ընտրություններին մասնակցող բոլոր ուժերի՝ առաջին դեմքերի մասնակցությամբ բանավեճ է կայացել հանրային հեռուստատեսության ուղիղ եթերում։ Ընտրական համակարգի նկատմամբ ժողովրդի վստահությունը վերականգնված է։

  • Երկրում հաղթահարված է համակարգային կոռուպցիան։ Օլիգարխիան զրկված է կառավարության որոշումների վրա ազդելու լծակներից։
  • Կառավարության գործուներության արդյունքում ՀՀ֊ում օրենքի առաջ արտոնյալներ չկան։ Քաղաքացիների քաղաքական և քաղաքացիական իրավունքները պաշտպանված են և լիարժեք կիրառելի։ Հետևողականորեն իրականացվել են դատական և գործադիր իշխանությունների տարանջատում և ապահովվել է դատարանի անկախ գործունեությունը։ Կառավարությունն առաջնորդվել է դատական համակարգի անկախության սկզբունքով՝ բացառելով հրահանգավորման որևէ մեխանիզմի կամ դրսևորման գոյությունը։
  • Հայաստանի Հանրապետությունում չկան քաղբանտարկյալներ և քաղաքական հալածյալներ։
  • ԱԺ֊ի և նախագահական նստավայրի դռները բաց են հանրության առաջ։ Բաղրամյան 26-ին վերադարձվել է ՀՀ նախագահի նստավայրի կարգավիճակը։
  • Կառավարության նիստերը դռնբաց են և հրապարակային՝ ի հեճուկս հեղափոխությունից առաջ ընդունված օրենքի, որով նախատեսվում էր, որ կառավարության նիստերը պետք է լինեն դռնփակ։
  • Սկսվել է նախարարությունների թվի կրճատելու գործընթաց։ Կրճատվում է առաջին փոխվարչապետի պաշտոնը, որը դեռ այլ կարգավիճակի հիմնադրման պահին ընդդիմությունը համարում էր հակասահմանադրական։
  • Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում և Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովում ընդդիմությանն առաջարկվել է թեկնածուներ ներկայացնելու քվոտա։ Այս առաջարկը առաջիկայում կստանա նաև օրենսդրական տեսք։
  • 2018 թվականին Հայաստան ժամանածների թիվը 15313-ով գերազանցել է մեկնածների թվին, ինչն առաջին անգամ է արձանագրվել վերջին 12 տարիների ընթացքում։ Եվրոստատի տվյալներով՝ 2018 թվականին Եվրոպական միության երկրներից ապաստան հայցած ՀՀ քաղաքացիների թիվն ավելի, քան երեք անգամ նվազել է։ Նախորդ տարի ԵՄ երկրներից ապաստան են հայցել ՀՀ 2190 քաղաքացի, մինչդեռ 2017֊ին այդ թիվը կազմել է 6805, այսինքն՝ մեկ տարվա ընթացքում երեք անգամ նվազել է։ Ներգաղթային միտումները շարունակվում են։ Այս տարվա առաջին եռամսյակում Հայաստան վերադարձած քաղաքացիների թիվը 2536֊ով գերազանցում է մեկնածների թվին։ Աստեղ ուզում եմ մի նրբության մասին էլ ասել, երբ անցած տարի ես հրապարակեցի, շատ մտահոգություններ կային, որ այլ երկրներից ապօրինի միգրանտներ կան և այլն ։ Ուրեմն, այս տարվա առաջին եռամսյակում մոտավորապես երեք հազար այդպիսի միգրանտ հեռացել է ՀՀ֊ից։ Ընդ որում, մենք ոչ մի ռեպրեսիվ միջոցներ չենք ձեռնարկել, պարզապես օրենքով նախատեսված ինչ֊ինչ միջոցներ ենք ձեռնարկել, հետաքրքրվել ենք և մարդկանց հետ խոսել ենք։ 
  • Այս տարվա առաջին եռամսյակում ամուսնությունների թիվը նախորդ տարվա ցուցանիշը գերազանցել է հինգ տոկոսով, ամուսնալուծությունները նվազել են 17 տոկոսով։
  • Տնտեսական մենաշնորհները վերացված են։ 2018 թվականի վերջին շաքարավազ ներմուծող ամենախոշոր ընկերության տեսակարար կշիռը կազմել է 78 տոկոս՝ նախկին 95-ի փոխարեն։ Բանան ներմուծող ամենախոշոր ընկերության տեսակարար կշիռը՝ 38 տոկոս, նախկին 57֊ի փոխարեն։ Բենզին ներմուծող ամենախոշոր ընկերության տեսակարար կշիռը 29 տոկոս՝ նախկին 43֊ի փոխարեն, իսկ դիզվառելիքի մասով՝ 29 տոկոս՝ նախկին 51 տոկոսի փոխարեն։ Ուշադրություն դարձրեք, 2018 թվականի մայիսից մինչև դեկտեմբեր արձանագրված ցուցանիշներն են։ Սրա հետ նույնպես մենք կապ չունենք, պարզապես ինչ֊որ գործարարներ որոշել են, որ շաքարավազ ներկրեն ՀՀ։ Բնականաբար, մենք չենք որոշում՝ ով ինչ ներկրի։
  • Լուծվել է քրեակատարողական հիմնարկների գերբեռնվածության խնդիրը։ 2019 թվականի ապրիլի մեկի (սա այն կետերից է, որ 5-6 կետը մի կետի մեջ սեղմել ենք, որ 100-ի մեջ տեղավորվենք) դրությամբ քրեակատարողական հիմնարկներում պահվում է 2287 անձ, ինչը 1248-ով պակաս է 2018֊ի նույնժամանակահատվածից։ Տեղի է ունեցել լայնածավալ քրեական համաներում։ Սկսել է գործել պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու ինստիտուտը։ Պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատվել է 276 անձ, այդ թվում՝ մեկ ցմահ ազատազրկման դատապարտված անձ։ Ցմահ և առանձնապես ծանր հանցագործության համար որոշակի ժամկետով ազատազրկման դատապարտված անձանց կարճատև և երկարատև տեսակցությունների թիվը կրկնապատկվել է։ Տարվա ընթացքում առնվազն վեց կարճատև և երկու երկարատև տեսակցության տրամադրման հնարավորություն է ստեղծվել։ ԱԺ֊ում առաջին ընթերցում անցած օրենսդրական փաթեթով նախատեսվում է կալանավորված անձանց բացի կարճատև տեսակցություններից տրամադրել նաև երկարատև տեսակցություն՝ երկու ամսվա ընթացքում առնվազն մեկ անգամ՝ մինչև երեք օր տևողությամբ։ Մերձավոր ազգականների հետ կարճատև տեսակցության հնարավորություն չունեցող անձանց համար՝ այդ թվում օտարերկրյա քաղաքացիների, կարճատև տեսակցության փոխարեն հնարավորություն է ընձեռնվել ամսվա ընթացքում երկու անգամ օգտվել մինչև 20 րոպե տևողությամբ տեսազանգից։ Ներկայումս բոլոր քրեակատարողական հիմնարկներն ապահովված են տեսազանգի համար անհրաժեշտ տեխնիկական սարքավորումներով։ Որպես նախկին կալանավոր, կարող եմ ասել, որ այս միջոցառումները շատ կարևոր են հանցագործին ճիշտ ճանապարհ վերադարձնելու համար։

  • Բացառվել է պատմամշակութային հուշարձանների քանդումը։ Նախորդ տարվա համեմատ ավելի քան 121 հազարով ավել է թանգարան այցելած քաղաքացիների թիվը։
  • 2018 թվականին ՀՀ֊ում արձանագրվել է սպանության 35 դեպք, որը նվազագույն ցուցանիշն է 1980 թվականից ի վեր։ Սրա հետ էլ մենք կապ չունենք, պարզապես քաղաքացիները երկրում հաստատել են սիրո և համերաշխության մթնոլորտ, և հույս ունեմ, որ այդ մթնոլորտը կշարունակվի։
  • 2018 թվականի ապրիլից մինչև 2019 թվականի մարտ բանկային համակարգի ցուցանիշները աճել են հետևյալ չափերով՝ ակտիվները 15, 7 տոկոսով, կամ 698 մլրդ, պարտավորությունները՝ 17,4 տոկոսով կամ 646 մլրդ դրամով, կապիտալը՝ 7,4 տոկոսով կամ 53 մլրդ դրամով, վարկերը՝ 16 տոկոսով կամ 412 մլրդ դրամով, ավանդները՝ 11,8 տոկոսով կամ 292 մլրդ դրամով։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել