Արցախի գլխավոր դատախազը կառավարությանն առաջարկել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջոցառումների ծրագիր մշակել
12:16 - 05 հուլիսի, 2022

Արցախի գլխավոր դատախազը կառավարությանն առաջարկել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջոցառումների ծրագիր մշակել

Արցախի Հանրապետության գլխավոր դատախազը դիմել է Արցախի կառավարությանը՝ Արցախի Հանրապետությունում թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջոցառումների ամենամյա ծրագիր մշակելու և գործարկելու առաջարկությամբ: Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության գլխավոր դատախազությունից:

«Հաշվի առնելով թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործությունների և վարչական իրավախախտումների դեպքերի վիճակագրությունը  և հիշյալ բնույթի արարքների դեմ պայքարում ոստիկանության միջոցների և բացառապես պատժողական քաղաքականության ոչ բավարար լինելը, ԱՀ գլխավոր դատախազը դիմել է ԱՀ կառավարությանը՝ Արցախի Հանրապետությունում թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջոցառումների ամենամյա ծրագիր մշակելու և գործարկելու առաջարկությամբ՝ հիշյալ արատավոր երևույթների դեմ պայքարի գործում պետական իրավասու մարմինների ջանքերը համակարգելու և փոխգործակցության ուղղությունները սահմանելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել