civilnet.am: Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը չգերեվարվելու հնարավորություն չուներ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը:
«Հենց առաջին օրվանից, երբ մենք հարց ենք բարձրացրել՝ բացել Լաչինի միջանցքը, որ խաղաղ բնակչությունը հնարավորություն ունենա դուրս գալու, այդ պահանջը ներկայացվել է ադրբեջանական կողմից: Եվ այդ մարդիկ մնալով կենդանի պատանդ՝ ապահովել են մեր խաղաղ բնակչության դուրսբերումը»,- ասել է Շահրամանյանը:
Հարցին, արդյոք ինքը տեսե՞լ է, թե ինչպես են գերեվարում Արցախի նախկին նախագահներին, Շահրամանյանը պատասխանել է՝ «Այո, տեսել եմ»:
«Ես ամենավերջում եմ դուրս եկել Արցախից: Մնացած հարցերի մասին չեմ ուզում խոսել»,- ասել է Արցախի նախագահը:
comment.count (0)