ԵԱՏՄ

Եվրասիական տնտեսական միությունը միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որը հիմնադրվել է Եվրասիական Տնտեսական Ընկերակցության Մաքսային Միության հիման վրա՝ 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի ստորագրմամբ և ուժի մեջ է 2015 թվականի հունվարի 1-ից։ Անդամ երկրներն են Բելառուսը, Հայաստանը, Ռուսաստանը, Ղրղզստանը և Ղազախստանը։

«Մաքսային կարգավորման մասին» օրենքը կհամապատասխանեցվի  ԵԱՏՄ նոր մաքսային օրենսգրքով ազգային օրենսդրությունների կարգավորմանը վերապահված դրույթներին

«Մաքսային կարգավորման մասին» օրենքը կհամապատասխանեցվի  ԵԱՏՄ նոր մաքսային օրենսգրքով ազգային օրենսդրությունների կարգավորմանը վերապահված դրույթներին

«Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքը կհամապատասխանեցվի  ԵԱՏՄ նոր մաքսային օրենսգրքով ազգային օրենսդրությունների կարգավորմանը վերապահված դրույթներին։ Կառավարությանն այսօրվա նիստի ընթացքում ընդունեց «Մաքսային կարգավորման մասին» և մի շարք այլ օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագծերի փաթեթը։ Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ գործող «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքը չի արտացոլում ԵԱՏՄ նոր մաքսային օրենսգրքով ազգային օրենսդրությունների կարգավորմանը վերապահված դրույթների ամբողջ բովանդակությունը, քանի որ մշակված է եղել ԵԱՏՄ հին մաքսային օրենսգրքի կարգավորումների հիման վրա:  Առաջարկվող փոփոխություններով, ի թիվս այլնի, սահմանվում է հետևյալը։ Նախատեսել, որ բոլոր դեպքերում դիմումները մաքսային մարմիններին կարող են ներկայացվել նաև էլեկտրոնային եղանակով, ինչպես նաև հայտարարատունների կողմից մաքսային հայտարարագրման էլեկտրոնային համակարգ ունենալու դեպքում մաքսային մարմինները ծանուցումները և այլ փաստաթղթեր ու որոշումներ կարող են հայտարարատուներին ուղարկել էլեկտրոնային եղանակով։ Հայտարարատուի կողմից մաքսատուրքի, հարկերի, մաքսային գործառնությունների իրականացման համար գանձվող պետական տուրքի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի գծով վճարումների իրականացման համար ներդնել կանխավճարների համակարգ։ Ներդնել կամերալ մաքսային ուսումնասիրության համակարգ, որը հնարավորություն կընձեռի մինչև մաքսային ստուգում սկսելը մաքսային մարմնում իրականացնելու համապատասխան ուսումնասիրություններ և խախտումների հայտնաբերման դեպքում հայտարարատուններին առաջարկել վերացնել խախտումները։ Նախատեսել ՀՀ ներմուծվող ապրանքների մաքսային արժեքի որոշման մեթոդների վերաբերյալ մաքսային մարմինների կողմից նախնական որոշումների տրամադրման հնարավորություն։ Նվազեցնել սահմանված ժամկետներում մաքսատուրքը, հարկերը, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերը, ինչպես նաև մաքսային գործառնությունների իրականացման համար գանձվող պետական տուրքը չվճարելու կամ ոչ ամբողջությամբ վճարելու համար գանձվող տույժերի հաշվարկման դրույքաչափը գործող՝ ժամանակին չվճարված գումարի 0.15 տոկոսի փոխարեն սահմանելով՝ 0.04 տոկոս, իսկ տույժերի կիրառման ժամանակահատվածն առաջարկվում է 365 օրից դարձնել 730 օր։
16:10 - 22 ապրիլի, 2022
2022 թ. թույլատրվում է ՀՀ ներմուծել Էլեկտրաշարժիչով մեքենաներ՝ զրո տոկոս մաքսատուրքի դրույքաչափի կիրառման պայմանով

2022 թ. թույլատրվում է ՀՀ ներմուծել Էլեկտրաշարժիչով մեքենաներ՝ զրո տոկոս մաքսատուրքի դրույքաչափի կիրառման պայմանով

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2022 թվականի ապրիլի 16-ին ուժի մեջ է մտել ՀՀ կառավարության 2022 թվականի ապրիլի 15-ի N 514-Ն որոշումը, որի համաձայն՝ 2022 թվականի ընթացքում էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8703 80 000 2 ծածկագիր) ներմուծումը Հայաստանի Հանրապետություն թույլատրվում է զրո տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի կիրառման պայմանով` 6400 հատից ոչ ավելի ծավալով: Մաքսատուրքի սակագնային այս արտոնությունը ստանալու նպատակով հայտարարատուն տրանսպորտային միջոցը ՀՀ ներմուծումից հետո պետք է համապատասխան մաքսային մարմին ներկայացնի մաքսային հայտարարագիրը: ՀՀ մինչև 6400 հատ էլեկտրաշարժիչով տրանսպորտային միջոցների ներմուծման դեպքում մաքսային մարմինների կողմից այդ հայտարարագիրը կգրանցվի և կտրամադրվի մաքսատուրքի արտոնություն։ Նշված քանակը սպառվելու պարագայում մաքսային մարմինների կողմից տվյալ տարվա ընթացքում մաքսատուրքի արտոնություն չի տրամադրվի, իսկ արտոնության կիրառմամբ հաշվարկված հայտարարագիրը, գրանցումը կամ բացթողումը կմերժվի։ Կոմիտեն տեղեկացնում է, որ այս արտոնության կիրառման նպատակով նախնական մաքսային հայտարարագրման դեպքում մաքսատուրքի արտոնությունը կարող է տրամադրվել միայն էլեկտրաշարժիչով տրանսպորտային միջոցի ՀՀ ներմուծումից հետո՝ մաքսային մարմիններին վերջնական հայտարարագրի ներկայացման պարագայում։ Միաժամանակ գրանցված մաքսային հայտարարագրերի առկայության պարագայում՝ սակագնային արտոնության կիրառման հնարավորությունը տրամադրվում է առավել վաղ ՀՀ մաքսային սահմանը հատած տրանսպորտային միջոցներին: Հիշեցնենք, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2022 թվականի մարտի 17-ի N 39 որոշման պահանջներին համապատասխան, այս արտոնության կիրառմամբ Հայաստանի Հանրապետություն ներմուծված տրանսպորտային միջոցները չեն կարող տրամադրվել Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներին և (կամ) Ռուսաստանի Դաշնությունում մշտական բնակություն ունեցող անձանց տիրապետման, տնօրինման և օգտագործման նպատակով։  
16:42 - 20 ապրիլի, 2022
ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց ԵԱՏՄ-Սինգապուր համագործակցության համաձայնագրի նախագծին

 |armenpress.am|

ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց ԵԱՏՄ-Սինգապուր համագործակցության համաձայնագրի նախագծին |armenpress.am|

armenpress.am: Էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է վավերացնել Եվրասիական տնտեսական միության եւ նրա անդամ պետությունների և Սինգապուրի Հանրապետության միջեւ համապարփակ տնտեսական համագործակցության մասին համաձայնագրի նախագիծը: ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստին նախագիծը ներկայացրեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը: Նախարարը նշեց, որ Եվրասիական տնտեսական միության եւ Սինգապուրի Հանրապետության միջեւ առեւտրատնտեսական համագործակցության զարգացման մասին պայմանավորվածությունների միասնական փաթեթը մշակվել է Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհրդի 2016 թվականի դեկտեմբերի 26-ի որոշման համաձայն: «Համապարփակ տնտեսական համագործակցության մասին համաձայնագրով նախատեսվում է կողմերի փոխազդեցության բազմակողմ զարգացման պարտավորություն, որի նպատակն է հանդիսանում ապրանքների եւ ծառայությունների առեւտրի խթանումը, կոոպերացիայի ընդլայնումը, ինչպես նաեւ կապիտալ ներդրումների, ընկերությունների հիմնադրման եւ գործունեության պաշտպանության ժամանակակից ստանդարտների ապահովումը: Միաժամանակ, վերոնշյալ համաձայնագրով ամրագրվում է ապրանքների ազատ առեւտրի, ներդրումների եւ ծառայությունների մասով համաձայնագրերի կնքման կողմերի մտադրությունը՝ համաձայն վերջիններիս կողմից սահմանված կանոնների եւ իրավասությունների»,- ասաց Քերոբյանը: Նախարարի խոսքով` Սինգապուրի Հանրապետության հետ անցկացվել է 7 բանակցային փուլ, որոնց շրջանակներում բանակցություններ են տարվել նաեւ Շրջանակային համաձայնագրի կնքման մասով, որի նպատակն է ձեւավորել պայմանավորվածությունների «փաթեթ»՝ «ապրանքներ + ծառայություններ + ներդրումներ» ձեւաչափով, ինչպես նաեւ երկկողմ բանակցություններ ծառայությունների առեւտրի եւ ներդրումների իրականացման համաձայնագրերի կնքման վերաբերյալ: «Համաձայնագրի նպատակն է ստեղծել շահավետ միջավայր եւ պայմաններ փոխադարձ առեւտրային հարաբերությունների զարգացման եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բնագավառներում Կողմերի միջեւ տնտեսական համագործակցության խթանման համար, ինչպես նաեւ վերացնել Կողմերի միջեւ առեւտրային եւ ներդրումային խոչընդոտները, նվազեցնել բիզնեսի ծախսերը եւ բարձրացնել տնտեսական արդյունավետությունը»,- ասաց Քերոբյանը: Ըստ նախարարի` համաձայնագրի վավերացումը պայմանավորված է Եվրասիական տնտեսական միության շրջանակներում համագործակցությամբ, որը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի որոշմամբ հավանության արժանացած Կառավարության 2021-2026թթ. ծրագրի համապատասխան կետի դրույթներից, մասնավորապես՝ ԵԱՏՄ-ի շրջանակներում կառավարությունը շարունակելու է նախաձեռնողական եւ փոխշահավետ համագործակցության տարբերակների քննարկումները՝ միտված կառույցի ընձեռած հնարավորությունների առավելագույն օգտագործմանը, գործընկեր երկրների միջեւ առեւտրաշրջանառության ծավալների աճին եւ կոոպերացիաների զարգացմանը: «Ելնելով վերոգրյալից` ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը նպատակահարմար է գտնում համաձայնագրի վավերացումը Հայաստանի Հանրապետության կողմից»,- եզրափակեց Քերոբյանը: ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց նախագծին:  
15:53 - 18 ապրիլի, 2022
Պատժամիջոցներն ազդել են Եվրասիական տնտեսական միության երկրների վրա. ՌԴ ԱԳՆ |armenpress.am|

Պատժամիջոցներն ազդել են Եվրասիական տնտեսական միության երկրների վրա. ՌԴ ԱԳՆ |armenpress.am|

armenpress.am: ՌԴ-ի եւ Բելառուսի դեմ Արեւմուտքի կողմից սահմանված իր չափերով աննախադեպ պատժամիջոցներն ազդել են Եվրասիական տնտեսական միության երկրների վրա, «հնգյակը» աշխատում է հետեւանքների համահարթման վրա: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարարության ԱՊՀ-ի երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Եվդոկիմովը: «Անպայմանորեն, վերջին ամիսներին Ռուսաստանի եւ Բելառուսի նկատմամբ Արեւմուտքի կողմից սահմանված իր չափերով աննախադեպ միակողմանի անօրինական սահմանափակիչ միջոցները չեն կարողացել չազդել ԵԱՏՄ-ի անդամ պետությունների վրա՝ նկատի ունենալով տնտեսությունների խորը փոխկապվածությունը միասնական շուկայի շրջանակներում»,-հայտարարել է դիվանագետը: «Հնգյակի» հիմնական ուշադրությունը հատկացվում է արեւմտյան պատժամիջոցների բացասական հետեւանքների համահարթման միջոցներին, անհրաժեշտ ապրանքներով (ինչպես արդյունաբերական, այնպես էլ գյուղատնտեսական) ԵԱՏՄ-ի շուկայի ապահովմանը: Այդ առումով առավել մեծ էֆեկտն ունի ներմուծման փոխարինման քաղաքականությունը»,-ընդգծել է Եվդոկիմովը: Արեւմտյան երկրները բազմաթիվ պատժամիջոցներ են սահմանել Ուկրաինայի պատճառով: Մի շարք ընկերություններ հայտարարել են ռուսական շուկայից հեռանալու եւ երկրում արտադրությունը փակելու մասին: Ռուսաստանի ԱԳՆ-ի ղեկավար Սերգեյ Լավրովը նշել է, որ արեւմտյան ընկերությունները, որոնք հրաժարվում են աշխատել Ռուսաստանի հետ, դա արել են հսկայական ճնշման ներքո, բայց Ռուսաստանը կլուծի տնտեսության հետ կապված բոլոր խնդիրները, որոնք իր համար ստեղծում է Արեւմուտքը:
12:16 - 14 ապրիլի, 2022
Իրանն ու ԵԱՏՄ-ն մինչև տարեվերջ ազատ առևտրի համաձայնագիր կկնքեն
 |1lurer.am|

Իրանն ու ԵԱՏՄ-ն մինչև տարեվերջ ազատ առևտրի համաձայնագիր կկնքեն |1lurer.am|

1lurer.am: Իրանի առևտրի զարգացման կազմակերպության նախագահ Ալիռեզա Փեյմանփաքը, անդրադառնալով Մոսկվա կատարած այցին, հայտարարել է, որ մինչև 2022 թ. տարեվերջ Իրանի ու ԵԱՏՄ միջև ազատ առևտրի համաձայնագիր կկքնվի: Որոշվել է արագացնել ապրանքների ցուցակը կազմելու գործընթացը: Երկու կողմն էլ ընդգծել են, որ մինչև 2022 թ. տարեվերջ պետք է կարողանանք ազատ առևտրի համաձայնագիրը ստորագրել: Միաժամանակ, հաշվի առնելով Հյուսիս-հարավ միջանցքի ակտիվացման կարևորությունը, այդ առնչությամբ ևս քննարկումներ են եղել: Որոշվել է ԵԱՏՄ և Իրանի առևտրի զարգացման կազմակերպության միջև համատեղ աշխատանքային խումբ ստեղծել, որպեսզի Հյուսիս-հարավ միջանցքի լիարժեք գործարկման համար ստեղծվեն անհրաժեշտ ենթակառուցվածքները, և ձեռնարկվեն անհրաժեշտ քայլերը»: Փեյմանփաքը շեշտել է, որ Հյուսիս-հարավի շնորհիվ ԵԱՏՄ-ից Հնդկաստան և Պարսից ծոցի երկրներ բեռնափոխադրումների ժամանակն ու ծախսերը կկրճատվեն 30 տոկոսով: Այդ մասին հայտնել է «ԻՍՆԱ» գործակալությունը: Իրանի մաքսային ծառայութան խոսնակի հաղորդմամբ՝ 2020 թ․ մարտի 20-ից 2021 թ․ մարտի 20-ը Իրանի և ԵԱՏՄ միջև առևտուրը կազմել է 5,6 մլրդ դոլար, որից 1,2 մլրդ-ը՝ Իրանից ԵԱՏՄ արտահանումը: Մասնավորապես՝ Իրանից ՌԴ է արտահանվել 583 մլն դոլարի ապրանք (15% աճ), Հայաստան՝ 302 մլն (0.5% անկում), Ղազախստան՝ 188 մլն (13% աճ), Ղրղզստան՝ 78 մլն (72% աճ), Բելառուս՝ 16 մլն (20% անկում): Իրանից ԵԱՏՄ ներկրումը կազմել է 4,4 մլրդ: Ռուսաստանից Իրան ներկրումը կազմել է 4 մլրդ (92% աճ), ինչը ԵԱՏՄ-ից Իրան ներկրման 91 տոկոսն է: Ղազախստանից Իրան ներկրումը կազմել է 379 մլն (88% աճ), Բելառուսից՝ 28 մլն (8% անկում), Հայաստանից՝ 9,7 մլն (24% անկում), Ղրղզստանից՝ 1,6 մլն (35% անկում):
19:46 - 11 ապրիլի, 2022
Ռուսաստանի ՆԳՆ-ն պլանավորում է ԵԱՏՄ միլիոնավոր քաղաքացիներից մատնահետքեր վերցնել

Ռուսաստանի ՆԳՆ-ն պլանավորում է ԵԱՏՄ միլիոնավոր քաղաքացիներից մատնահետքեր վերցնել

Ռուսաստանի ՆԳՆ-ն, երկրի նոր օրենքի համաձայն, պլանավորում է ԵԱՏՄ 3-5 մլն քաղաքացիներից մատնահետք վերցնել՝ ՌԴ-ում օտարերկրացիների նկատմամբ վերահսկողության որակի բարձրացման և հանցագործությունների բացահայտման գործընթացի բարելավման նպատակով, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ ասել է Ռուսաստանի ՆԳՆ Միգրացիայի հարցերով գլխավոր վարչության պետի տեղակալ Օլեգ Կադոչնիկովը։ Մատնահետք վերցնելու մասին օրենքը Ռուսաստանում ընդունվել է նախորդ տարվա վերջին։ Դրա համաձայն՝ ժամկետը, որի ընթացքում օտարերկրացիները պետք է մատնահետք հանձնեն, կախված է նրանց ՌԴ ժամանման նպատակից։ Եթե անձը երկրում ավելի քան 90 օր է անցկացնում ոչ աշխատանքային հարցերով, պետք է այս ընթացակարգն անցնի երկիր մտնելուց հետո ոչ ուշ, քան 90 օրում։ Աշխատանքային միգրանտները պետք է մատնահետք հանձնեն 30 օրվա ընթացքում։ «Մեր գնահատակով՝ նոր պահանջները թույլ կտան ԵԱՏՄ 3-5 մլն քաղաքացու ներգրավել մատնահետք հանձնելու և լուսանկարվելու գործընթացում, ինչը զգալիորեն կբարձրացնի երկրի տարածքում օտարերկրացիների գտնվելու նկատմամբ վերահսկողության իրականացման, հանցագործությունների բացահայտման որակն ու կանխարգելիչ աշխատանքների արդյունավետությունը», - ասել է Կադոչնիկովը։    Նորա Վանյան
16:27 - 08 ապրիլի, 2022
Արևմուտքի կողմից Ռուսաստանին հայտարարված տնտեսական պատերազմը նաև նոր հնարավորություններ է ստեղծում. ՌԴ դեսպան Կոպիրկին

 |armenpress.am|

Արևմուտքի կողմից Ռուսաստանին հայտարարված տնտեսական պատերազմը նաև նոր հնարավորություններ է ստեղծում. ՌԴ դեսպան Կոպիրկին |armenpress.am|

armenpress.am: Հավաքական Արևմուտքի կողմից Ռուսաստանի դեմ ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական պատերազմի սանձազերծման հետևանքով ստեղծված իրավիճակը, իր բոլոր դժվարություններով հանդերձ, նաև նոր հնարավորություններ է ստեղծում եվրասիական ինտեգրման մասնակից պետությունների համար, այդ մասին «ԵԱՏՄ հնարավորությունները և հեռանկարները հավաքական Արևմուտքի կողմից Ռուսաստանին տնտեսական պատերազմ հայտարարելուց հետո» թեմայով կլոր սեղան-քննարկման շրջանակում հայտնեց Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը: Դեսպանի խոսքով՝ Ռուսաստանը միշտ դեմ է հանդես եկել և այժմ էլ դեմ է աշխարհում որևէ պետության կամ դաշինքի հեգեմոնիային՝ գերիշխանությանը, սակայն արևմտյան գործընկերները, ի հեճուկս Մոսկվայի բռնած դիրքի, այդպիսի քաղաքական գիծ են այսօր որդեգրել, և արդյունքում ձևավորվել է ներկա իրավիճակը: «Ոչ միայն տնտեսական, այլև ընդհանուր քաղաքական պատերազմը, որը սանձազերծել է հավաքական Արևմուտքը Ռուսաստանի դեմ, աշխարհում վաղուց հասունացած և գլոբալիզացիայի ու դոլարի գերիշխանության ամերիկյան մոդելին հակընդդեմ գնացող այն փոփոխությունների կատալիզատորն է, որոնք ստեղծում են վաղուց հասունացած նախադրյալներ շատ լուրջ փոփոխությունների համար աշխարհի քաղաքական և տնտեսական ճարտարապետության մեջ: Եվ այս առնչությամբ կուզեի ասել, որ այս ամենը, Ռուսաստանի և մեր գործընկերների համար առաջացած շատ մեծ դժվարություններով հանդերձ, նաև ստեղծում է նոր հնարավորություններ», - նշեց Ռուսաստանի դեսպանը: Դիվանագետի խոսքով՝ Ռուսաստանը շատ լավ հասկանում է, որ իր դեմ սահմանված պատժամիջոցները լուրջ հարված են հասցնելու նաև եվրասիական տարածության դաշնակից պետություններին, և Ռուսաստանի մեկուսացման քաղաքականությունը իրականացվելու է նաև Եվրասիական տնտեսական միության մյուս երկրների նկատմամբ: Բայց Ռուսաստանը հույս ունի, որ եվրասիական գործընկերների շահերի ընդհանրությունը, նրանց տնտեսական փոխկապակցվածությունը կթելադրեն այն ըմբռնումը, որ անհրաժեշտ է միասին մնալ և միասին զարգանալ: «Մենք ելնում ենք այն համոզմունքից, որ կկարողանանք համատեղ ջանքերով հաղթահարել ներկայիս դժվարությունները և նույնիսկ ավելի ուժեղանալ», - ընդգծեց դեսպանը: Կոպիրկինը այս համատեքստում շատ խորհրդանշական է համարում այն փաստը, որ Եվրասիական տնտեսական միության հիմնադրումը և գործարկումը, ըստ էության, համընկել է Ռուսաստանի դեմ արևմտյան առաջին պատժամիջոցների կիրառման հետ 2014 թվականին: Ավելի ուշ սկսվեց կորոնավիրուսի համավարակը իր բոլոր տնտեսական և այլ բնույթի բացասական ազդեցություններով, բայց չնայած բոլոր այն դժվարություններին, որոնց առերեսվեց ամբողջ աշխարհը, ասում է դեսպան Կոպիրկինը, ԵԱՏՄ-ն շարունակել է զարգանալ և ցույց է տվել միության արդյունավետությունը, նրա պահանջված լինելը և ցույց է տվել տնտեսական աճի ցուցանիշներ: «Ներկայիս պատժամիջոցներն, իհարկե, իրենց ծավալներով աննախադեպ են, բայց դա միաժամանակ նաև լավ խթան է առաջ շարժվելու, այդ թվում՝ սեփական արտադրանքը ավելացնելու համար: Ես նաև կարծում եմ, որ ներկա իրավիճակը պետք է խթանի մեզ արագացնելու Եվրասիական տնտեսական միության սերտաճումը Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության հետ եվրասիական մեծ գործընկերության ոգով, ինչի մասին խոսել է նախագահ Վլադիմիր Պուտինը», - ասում է Ռուսաստանի դեսպանը: Ըստ ռուս դիվանագետի՝ այդ երկու խոշոր նախագծերի միջև ինտեգրացիոն փոխգործակցության կարևոր ուղղություններից պետք է լինեն անդամ պետությունների ազգային արժույթների գործածման ընդլայնումը, ներմուծվող ապրանքների փոխարինումը տեղական արտադրանքով, այդ թվում այն մասնաճյուղերում, որտեղ նկատվում է գիտատեխնիկական առաջընթաց: «Այդ առումով հատուկ արդիականություն է ստանում արդյունաբերական փոխգործակցությունը մեր պետությունների միջև: Ինչպես փորձագետներն են կարծում՝ այս հարցում անհրաժեշտ է մակրոտնտեսական կարգավորումների կիրառումը կառավարությունների կողմից, ինչը թույլ կտա օպերատիվորեն արձագանքել ի հայտ եկող մարտահրավերներին և սպառնալիքներին», - հավելեց Սերգեյ Կոպիրկինը: «ԵԱՏՄ հնարավորությունները և հեռանկարները հավաքական Արևմուտքի կողմից Ռուսաստանին տնտեսական պատերազմ հայտարարելուց հետո» թեմայով կլոր սեղանը կազմակերպել էին «Ինտեգրացիա և զարգացում» հետազոտության և վերլուծության հասարակական կազմակերպությունը և Եվրասիական փորձագիտական ակումբը: Քննարկմանը մասնակցում էին եվրասիական այլ գործընկեր պետությունների դիվանագիտական ներկայացուցիչներ, ԵԱՏՄ կառույցների բարձրաստիճան պաշտոնյաներ, հայաստանցի և ռուսաստանցի հեղինակավոր փորձագետներ:
16:42 - 06 ապրիլի, 2022
ԵԱՏՀ-ի խորհուրդն ընդունել Է ԵԱՏՄ-ի շուկան սոցիալապես կարեւոր ապրանքներով հագեցման միջոցների նոր փաթեթ |armenpress.am|

ԵԱՏՀ-ի խորհուրդն ընդունել Է ԵԱՏՄ-ի շուկան սոցիալապես կարեւոր ապրանքներով հագեցման միջոցների նոր փաթեթ |armenpress.am|

armenpress.am: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) խորհուրդն ապրիլի 5-ի արտահերթ նիստում ընդունել Է միջոցների լրացուցիչ փաթեթ՝ նպատակաուղղված Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) միասնական շուկան սոցիալապես կարեւոր ապրանքներով հագեցմանը: Այդ մասն հաղորդել Է ՌԴ-ի տնտեսական զարգաման նախարարության մամուլի ծառայությունը: «(ԵԱՏՀ-ի) խորհուրդն ընդունել Է որոշում մինչեւ 2022 թվականի սեպտեմբերի 30-ը 938 ապրանքների համար ներկրման մաքսատուրքերի զրոյացման մասին, ըստ որում առանձին ապրանքների վերաբերյալ զրոյացման որոշում ԵԱՏՀ-ի կոլեգիան կընդունի մոտ ժամանակներս: Այդ միջոցները թույլ կտան ապահովել  (Եվրասիական տնտեսական) միության ներքին շուկայում ապրանքների անխափան մատակարարումները»,- հայտարարել Է Ռուսաստանի տնտեսական զարգացման փոխնախարար Վլադիմիր Իլյիչովը, որի խոսքը բերվում Է հաղորդագրության մեջ: Նրա տեղեկատվությամբ՝ զրոյացված ապրանքների գծով ներմուծման ծավալը գնահատվում Է տարեկան 31 միլիարդ դոլար, ներմուծողների խնայողությունը կես տարում կարող Է կազմել շուրջ 800 միլիոն դոլար՝ ապրանքների ներկրման ծավալները 2021 թվականի մակարդակում պահպանվելու դեպքում: Բացի դեանից, 150 ապրանքների համար կշարունակի գործել սակագնային արտոնությունը, որն այդ ապրանքներն ազատում Է ներմուծման մաքսատուրքերից: Արտոնություն ստանալու համար կպահանջվի ներկայացնել փաստաթղթեր, որոնք հաստատում են ներկրվող արտադրանքի նպատակային նշանանակությունը, ճշտել Է Իլյիչովը: ԵԱՏՀ-ի խորհուրդը նաեւ որոշում Է ընդունել արտոնյալ ապրանքների համար մաքսային ստուգման ժամետի կրճատման մասին եւ պարզեցրել Է ներկրվող ապրանքների ծագման հավաստման ընթացակարգը ՝ դրանց ծագման երկրի որոշման ոչ արտոնյալ կանոնների շրջանակներում, նշված Է մամուլի տեղեկագրում: ԵԱՏՄ-ի երկրները նաեւ համաձայնության են եկել պարզեցված ազգային կանոններով մեքենաների արտադության հնարավորության շուրջ: ԵԱՏՄ-ի տեխնիկական կանոնակարգի գործողության համապատասխան բացառությունները կգործեն մինչեւ 2023 թվականի փետրվարի 1-ը, ասել են տնտեսական զարգացման նախարարությունում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
11:41 - 06 ապրիլի, 2022
ԵԱՏՄ երկրների առևտրաշրջանառությունում ռուբլու մասնաբաժինը գերազանցում է երկու երրորդը

ԵԱՏՄ երկրների առևտրաշրջանառությունում ռուբլու մասնաբաժինը գերազանցում է երկու երրորդը

Եվրասիական տնտեսական միության երկրների առևտրաշրջանառությունում ռուբլու մասնաբաժինն արդեն գերազանցում է երկու երրորդը, և այն ավելացնելու հնարավորություն կա, ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում ասել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման և մակրոտնտեսության նախարար Սերգեյ Գլազևը։ «Եթե խոսենք փոխադարձ առևտրի մասին, ապա ԵԱՏՄ երկրների ներքին փոխադարձ հաշվարկներում լուրջ հաջողություններ են գրանցվել․ 2013-2020 թթ-ին ազգային արժույթներով վճարումներն աճել են՝ 63%-ից հասնելով 74%-ի։ Ռուսաստանը ռուբլի է օգտագործում Բելառուսի հետ առևտրաշրջանառության 82%-ի, Ղազախստանի հետ՝ 63%-ի, Ղրղզստանի հետ՝ 58%-ի վճարման համար», - ասել է նա։ Գործակալության զրուցակցի խոսքով՝ ռուբլու օգտագործման հնարավորությունները չեն սպառվում։ Այսպես, Ղրղզստանի հետ առևտրաշրջանառության 40%-ը սպասարկվում է դոլարով։ Ամերիկյան արժույթը երկրորդ տեղն է զբաղեցնում Ղազախստանի և Բելառուսի հետ առևտրում՝ համապատասխանաբար 28% և 9%: Միաժամանակ, նա նշել է, որ Ռուսաստանից դուրս ԵԱՏՄ առտրաշրջանառությունում ռուբլու տարածումը զբալիորեն ավելի ցածր է։ «Բացառություն է միայն Բելառուսը, որը ռուբլի է օգտագործում Ռուսաստանից դուրս ԵԱՏՄ երկրների հետ իր առևտրային գործարքների գրեթե մեկ երրորդ մասում», - ասել է Գլազևը։ ԵԱՏՄ երկրների փոխադարձ հաշվարկներում ազգային արժույթների մասնաբաժնի հետագա ավելացումը, նրա խոսքով, կախված կլինի նրանց առևտրատնտեսական հարաբերությունների խորացումից, առևտրի կառուցվածքից և դրա դիվերսիֆիկացիայի մակարդակից։ «Բացի դրանից, ԵԱՏՄ երկրների ապադոլարացման գործընթացը կախված կլինի արտաքին ռիսկերի մակարդակը նվազեցնելու երկրների ընդունակցությունից և մի շարք աջակցող միջոցներից», - հավելել է նա։ ԵԱՏՄ անդամ երկրներն են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանն ու Ռուսաստանը։   Նորա Վանյան
16:11 - 04 ապրիլի, 2022
Ռուսաստանն ապրիլի 1-ից արգելում է արևածաղկի արտահանումն այլ երկրներ, ԵԱՏՄ-ին սա չի վերաբերում

Ռուսաստանն ապրիլի 1-ից արգելում է արևածաղկի արտահանումն այլ երկրներ, ԵԱՏՄ-ին սա չի վերաբերում

Ռուսաստանն ապրիլի 1-ից արգելում է արևածաղկի և հլածուկի արտահանումը։ Սոյայի արտահանումը կպահպանվի, սակայն դրա արտահանման անցակետերի քանակը կկրճատվի, գրում է «Ինտերֆաքսը»։ ՌԴ կառավարության մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն՝ համապատասխան որոշումները ստորագրել է վարչապետ Միխայիլ Միշուստինը։ Արտահանման սահմանափակումները գործելու են մինչև 2022թ․-ի օգոստոսի 31-ը։ «Արևածաղկի և մյուս տեսակի ձեթի համաշխարհային գների կտրուկ աճի ֆոնին այժմ նկատվում է ռուսական արտադրանքի մեծ պահանջարկ։ Այս որոշումն ընդունվել է վերամշակման ձեռնարկությունների՝ հումքի պահանջարկն ապահովելու համար»,- ասված է հաղորդագրությունում։ Արտահանման սահմանափակումները չեն գործելու ԵԱՏՄ երկրների, ինչպես նաև միջազգային միջկառավարական համաձայնագրերի շրջանակում այս արտադրանքի արտահանման համար։   Նորա Վանյան
13:38 - 01 ապրիլի, 2022
Սննդի, դեղանյութերի, հագուստի որոշ տեսակների մաքսատուրքը զրոյացվել է |hetq.am|

Սննդի, դեղանյութերի, հագուստի որոշ տեսակների մաքսատուրքը զրոյացվել է |hetq.am|

hetq.am: Եվրասիական տնտեսական հանձնաժողովը մարտի 22-ին որոշում է ընդունել, որով լրացրել է մաքսային սակագնային կարգավորուման փաթեթն այն ապրանքների մասով, որոնցով ԵԱՏՄ երկրներում տնտեսական և պարենային կայունություն է ապահովվում։ Մասնավորապես, մինչև 2025թ. ապրիլի 30-ը կզրոյացվեն որոշ կակաո ապրանքների, մինչև 2023թ. դեկտեմբերի 31-ը՝ պղնձի փայլատի, մինչև 2024թ. վերջ` նաև բեղմնավորված ձկան ձկնկիթի ներմուծման մաքսատուրքերը։ Այն նախկինում ներկրվում էր 8% մաքսային վճարով։ «Մաքսային և սակագնային կարգավորման միջոցառումն ուղղված է Եվրասիական տնտեսական միության ձկնաբուծական արդյունաբերության ձեռնարկություններին աջակցելուն և հետագա զարգացմանը,- ասել է ԵՏՀ մաքսասակագնային և ոչ սակագնային կարգավորման վարչության տնօրեն Վահագն Ղազարյանը։- Ձեռնարկված միջոցառումները թույլ կտան արտադրողներին պահպանել հզորությունների օգտագործման առկա մակարդակը, ինչպես նաև՝ ծածկել փոխարժեքի կտրուկ փոփոխության հետ կապված լրացուցիչ ծախսերի մի մասը»։ Ավելի վաղ որոշում էր ընդունվել, որ մինչև 2023թ. ապրիլի 30-ը զրոյացվելու է 40 կգ-ից ավելի փաթեթներում ծիրանի, տանձի, դեղձի և այլ խյուսերի, իսկ մինչև 2025թ. ապրիլի 30-ը՝ անիլինի և հագուստի արտադրության մեջ օգտագործվող մի շարք գործվածքների մաքսատուրքը։ ԵՏՀ խորհրդի՝ մարտի 17-ին ընդունված որոշման համաձայն՝ սննդամթերքի և դրանց արտադրության մեջ օգտագործվող ապրանքների լայն տեսականի է ազատվելու ներմուծման մաքսատուրքից։ Որոշումը վերաբերում է նաև դեղագործական, մետալուրգիական և էլեկտրոնային ապրանքների արտադրության համար օգտագործվող ապրանքներին, ինչպես նաև՝ թվային տեխնոլոգիաների զարգացման, թեթև արդյունաբերության արտադրանքի, շինարարության և տրանսպորտային արդյունաբերության մեջ օգտագործվող ապրանքներին։ Առավել մանրամասն՝ hetq.am-ում
12:46 - 24 մարտի, 2022
Քննարկվում է ռուսական գազի դիմաց ռուբլով վճարման հնարավորությունը. ՀՀ փոխվարչապետ

 |armenpress.am|

Քննարկվում է ռուսական գազի դիմաց ռուբլով վճարման հնարավորությունը. ՀՀ փոխվարչապետ |armenpress.am|

armenpress.am: Քննարկվում է ռուսական գազի դիմաց Հայաստանի՝ ռուբլով վճարման հնարավորությունը: Այս մասին ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն՝ ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից Սերգեյ Բագրատյանի հարցին: Պատգամավորը, հիշեցնելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի խոսքերը՝ համաշխարհային պարենային համակարգի հնարավոր փլուզման մասին՝ հարցրեց, թե  Սևանից ջրառի հարց քննարկվելո՞ւ է , թե՞ ոչ, արդյոք որոշ պարենային ապրանքների արտահանման քվոտավորում չպե՞տք է նախատեսել, տեղական արտադրության հետ կապված լրացուցիչ ի՞նչ միջոցառումներ են իրականացվելու՝ ապահովելու համար հանրապետության պարենային անվտանգությունը: ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը պատասխանեց, թե թվարկված բոլոր գործողությունները պետք է ընդգծված իրականացնել և պատրաստվել մարտահրավերներին: «Մենք ԵԱՏՄ խորհրդի նիստ ենք ունեցել, և  բավականին երկար քննարկվել է այս հարցը, որովհետև միայն լոկալ արտադրությամբ բոլոր խնդիրները հնարավոր չի լինի լուծել, օբյեկտիվ ու ֆիզիկապես հնարավոր չէ. մենք որքան էլ որ մտածենք, ինչքան էլ պահուստների կոնֆիգուրացիա փոխենք, այնուամենայնիվ, ապրանքների շարժ առնվազն ԵԱՏՄ տարածքում պետք է տեղի ունենա, որպեսզի լիարժեք այդ խնդիրները լուծվեն: Եվ դա միայն Հայաստանին չի վերաբերվում: Կա հստակ պայմանավորվածություն, որ մինչև մարտի 25-ը հանձնաժողովը պետք է փոխադարձ բալանսների հաշվարկ իրականացնի և սահմանի այն քվոտավորված հոսքը, որն անհրաժեշտ կլինի ԵԱՏՄ երկրների պարենային անվտանգությունն ապահովելու համար»,- հայտարարեց ՀՀ փոխվարչապետը: Նրա խոսքով՝ բոլոր հնարավոր խթանները պետք է աշխատեցնել, որպեսզի տեղական արտադրությունը, մասնավորապես, առաջին անհրաժեշտության ապրանքների, սննդամթերքի մասով խթանվի: Փոխվարչապետի խոսքով՝ ակնհայտ է, որ տարածաշրջանում պակասուրդ է լինելու՝ ոչ թե արտադրության պակասուրդի հետևանքով, այլ՝ լոգիստիկ ու տրանսպորտային խնդիրների: «Բայց ես կարծում եմ, որ խնդիրը կառավարելի ու լուծելի է, ու այս պահի դրությամբ կարող եմ վստահ ասել, որ ԵԱՏՄ երկրները շատ կոնսոլիդացված են այդ հարցը քննարկում»,- նշեց Գրիգորյանը: Սերգեյ Բագրատյանը նաև հետաքրքրվեց՝ հնարավորություն կա՞ Ռուսաստանի հետ քննարկելու գազի դիմաց ռուբլով վճարման որոշակի ժամկետային ռեժիմ: «Այո, քննարկվում է, որովհետև նաև քննարկվում է ԵԱՏՄ մաքսատուրքերի բաշխման արժույթի խնդիրը: Քննարկման օրակարգում երկրները ներկայացնում են նաև իրենց առաջարկությունները: Եվ, բնականաբար, երկրները նախ և առաջ առաջարկություններ են ներկայացնում, որ այդ հարցի լուծմանը զուգահեռ նաև լուծվի ամենախոշոր ներմուծման դիմաց արտարժույթ արտահանող գործիքների հարցը: Հիմա չեմ կարող խոստանալ, որ հարցը լուծում կունենա, որովհետև կան օբյեկտիվ պատճառներ, բայց այսօր այդ հարցը  գլոբալ իմաստով քննարկվում է նաև հանրային տիրույթում, և ինչ-որ պահի կդառնա օրակարգային»,- հայտարարեց ՀՀ փոխվարչապետը: Անդրադառնալով պարենային խնդրին՝ նա ասաց, որ ԵԱՏՄ տարածքում ապրանքի պակասուրդ գոյություն չունի:
19:39 - 23 մարտի, 2022
ԱԺ-ն քննարկում է մինչև 1 մլն դրամի ապրանք արտահանելու դեպքում մաքսատուրք չգանձելու հնարավորության նախագիծը |armenpress.am|

ԱԺ-ն քննարկում է մինչև 1 մլն դրամի ապրանք արտահանելու դեպքում մաքսատուրք չգանձելու հնարավորության նախագիծը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովը քննարկում է կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է մինչև 1 մլն դրամի մաքսային արժեքով ապրանքներ արտահանելու դեպքում մաքսավճար չգանձել: «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը: Ըստ նախարարի՝ օրենքում փոփոխություն կատարելը պայմանավորված է փոքր և միջին ձեռնարկատիրական գործունեության իրականացման ընթացքում ապրանքների արտահանման գործընթացը պարզեցնելու անհրաժեշտությամբ: «Նախագծով նախատեսվում է հնարավորություն ընձեռել տնտեսավարող սուբյեկտներին չվճարել մեկ փոխադրողից մեկ ստացողին մեկ տրանսպորտային փաստաթղթով ՀՀ-ից արտահանվող ընդհանուր մաքսային արժեքը՝ 1 միլիոն ՀՀ դրամը չգերազանցող գումարի չափով ապրանքների համար գանձվող մաքսավճարները»,-ասաց Քերոբյանը: Նրա խոսքով՝ փոփոխությունն ուղղված է նաև մաքսային ձևակերպումների գործընթացի պարզեցմանը, մրցակցային միջավայրի բարելավմանը, մասնավորապես վերոնշյալ իրավական կարգավորման շրջանակում տնտեսավարողները ցածր արժողությամբ ապրանքների արտահանման դեպքում ազատվում են պետական տուրքի վճարման պարտավորությունից: Ըստ նախարարի՝ դա կհանգեցնի նշված շուկաներում մատակարարների քանակի, ինչպես նաև առևտրի ավելացմանը: Նախագծի ընդունման և կիրարկման դեպքում գործարար և ներդրումային միջավայրի վրա ակնկալվում է դրական ազդեցություն: Այսպիսով նախագծով սահմանվում է, որ պետական տուրքից ազատվում են մեկ առաքողից մեկ ստացողին մեկ տրանսպորտային փաստաթղթով ՀՀ սահմանով տեղափոխվող (բացառությամբ՝ արտահանվող, այդ թվում՝ ԵԱՏՄ անդամ երկիր)՝ ընդհանուր մաքսային արժեքը 200 եվրոյին համարժեք գումարը չգերազանցող ապրանքները, մեկ առաքողից մեկ ստացողին մեկ տրանսպորտային փաստաթղթով ՀՀ սահմանով արտահանվող, այդ թվում՝ ԵԱՏՄ անդամ երկիր՝ ընդհանուր մաքսային արժեքը 1 միլիոն ՀՀ դրամը չգերազանցող ապրանքները:
12:48 - 23 մարտի, 2022
ՊԵԿ-ը՝ «առանց անմաքս առևտրի շեմի» փոփոխության վերաբերյալ

ՊԵԿ-ը՝ «առանց անմաքս առևտրի շեմի» փոփոխության վերաբերյալ

Պետական եկամուտների կոմիտեն 2022թ․մարտի 18-ին տեղեկացրել էր, որ 2022 թվականի մարտի 17-ին Մոսկվայում կայացած Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստի ընթացքում ընդունված որոշմամբ՝ ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման համար առցանց անմաքս առևտրի շեմը՝ գործող 200 եվրոյի փոխարեն սահմանվել է 1000 եվրո և (կամ) 31 կգ: Որոշմամբ սահմանվել է, որ այն կգործի մինչև 2022թ․ հոկտեմբերի 1-ը․ տեղեկացնում են ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։Նշված որոշումը հրապարակվել է ԵԱՏՄ հանձնաժողովի կայքում 2022 թվականի մարտի 21-ին և ուժի մեջ է մտնում հրապարակվելուց հետո տասներորդ օրը՝ 2022 թվականի մարտի 31-ին։ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 20-ի N107 որոշմամբ սահմանված է, որ անդամ պետությունների ազգային օրենսդրությամբ կարող են սահմանվել որոշմամբ նախատեսված արժեքային, քաշային և (կամ) քանակական նորմերից ավելի խիստ նորմեր, որոնց դեպքում գործում են ազգային օրենսդրությամբ սահմանված նորմերը։ «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 249-րդ հոդվածի 4-րդ մասին 1-ին կետով առանց մաքսատուրքերի, հարկերի վճարման արժեքային, քաշային շեմը սահմանված է 200000 դրամ և (կամ) 30 կգ, հետևաբար Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 20-ի N107 որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից՝ մարտի 31-ից, կգործի «Մաքսային կարգավորման մասին» օրենքով սահմանված՝ 200000 դրամի և (կամ) 30 կգ-ի շեմը։ Միաժամանակ, տեղեկացնում ենք, որ այս պահին քննարկվում է ազգային օրենսդրության և ԵԱՏՄ կարգավորումների համապատասխանեցման նպատակահարմարությունը։
15:01 - 22 մարտի, 2022
ԵԱՏՄ-ն քննարկում է ինտեգրման ապագան՝ Ռուսաստանի և Բելառուսի դեմ սահմանված պատժամիջոցների ֆոնին․ «Կոմերսանտ»

ԵԱՏՄ-ն քննարկում է ինտեգրման ապագան՝ Ռուսաստանի և Բելառուսի դեմ սահմանված պատժամիջոցների ֆոնին․ «Կոմերսանտ»

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) խորհուրդը, որը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) կառավարող կառույցն է, երեկ և այսօր քննարկում է իր աշխատանքի հեռանկարները կտրուկ փոփոխված պայմաններում, երբ Ռուսաստանի և Բելառուսի նկատմամբ պատժամիջոցներ են կիրառվել ուկրաինական պատերազմի պատճառով։ Քննարկվող հարցերի մասին որոշակի մանրամասներ է հայտնել Կրեմլին մոտ կանգնած «Կոմերսանտ» թերթը: Փակ ռեժիմով քննարկումը Հայաստանի, Ղազախստանի և Ղրղզստանի հետ հեշտ չի ընթանում և առայժմ ավարտվել է սաղմոնի մանրաձկան համար զրոյական տուրքի որոշման երկարաձգմամբ։ Արդեն պարզ է, սական, որ նրանք այնքան բարձր չեն գնահատում ԵԱՏՄ երկրների տարանցման աճող հնարավորությունները, որպեսզի նախապես փոխհատուցեն ինտեգրացիոն նոր ռիսկերն ու երկրորդային պատժամիջոցների ռիսկերը, իսկ ՌԴ և Բելառուսի արտահանման պատասխան սահմանափակումները մատակարարման խնդիրներ են առաջացում հենց միության ներսում, գրում է թերթը։ ԵՏՀ խորհուրդը, որի կազմում են ԵԱՏՄ երկրների պրոֆիլային փոխվարչապետները, և որը գլխավորում է ԵՏՀ ղեկավար Միխայիլ Մյասնիկովիչը, մարտի 17-18-ին, ըստ հրապարակված օրակարգի, պետք է զբաղվեր առօրեական հարցերով, այդ թվում՝ միության երկրների աշխատակիցներին և նրանց ընտանիքներին տրամադրվելիք բուժօգնության նվազագույն երաշխիքների և տեխնիկական փաստաթղթերում կատարվելիք փոփոխությունների քննարկումով։ Սակայն, «Կոմերսանտի» տվյալներով, ողջ քննարկումն ընթանում է պատժամիջոցների հետ կապված նոր թեմաների շուրջ, որոնք Ռուսաստանի և Բելառուսի դեմ սահմանել է աշխարհի զարգացած երկրների մեծ մասը՝ Ուկրաինա ներխուժման պատճառով։ Ինչպես պատմել են թերթի աղբյուրները, ԵՏՀ խորհրդի նիստի մեծ մասն անցկացվել է նեղ կազմով (միայն ԵՏՀ ղեկավարն ու ՌԴ, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի վարչապետները) այն պատճառով, որ թեման զգայուն է միության բոլոր անդամ երկրների տնտեսությունների համար։ Ռուսական կողմից խորհրդի նիստին մասնակցում է փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ Նիստից առաջ նա առանձին հանդիպում է ունեցել Ղազախստանի՝ արդյունաբերական և առևտրային գծով փոխվարչապետ Բախիթ Սուլթանովի հետ։ Քննարկվել է «եվրասիական տարածքում կոոպերատիվ արտադրական շղթաների կարգավորման» և 2021-2025 թ-ի Տնտեսական համագործակցության համալիր ծրագրի իրականացման միջոցառումների պլանի կատարումը։ Այս ծրագիրը ենթադրում է սահմանային անցակետերի և տրանսպորտային մատակարարումների ընդլայնում (Ղազախստանը ԵԱՏՄ-ում Ռուսաստանի առավել հեռանկարային գործընկերն է Չինաստանից, պատժամիջոցների շրջանցմամբ, արդյունաբերական արտադրանքի և էլեկտրոնիայի մատակարարումների կազմակերպման հարցում)։ Քննարկվել է նաև «հակազդումը կասկածելի ֆինանսական գործարքներին»։ Ինչպես պատմել են «Կոմերսանտի» զրուցակիցները, որոնք տեղյակ են ԵՏՀ-ում երեկվա քննարկումների բովանդակությունից, խորհրդի աշխատանքը սկսվել է լարված մթնոլորտում՝ ԵԱՏՄ անդամներից երկուսի դեմ կոշտ պատժամիջոցների պայմաններում կառույցի ինտեգրացիոն աշխատանքում կտրուկ աճած հակասությունների  ֆոնին․ Ռուսաստանի ու Բելառուսի տնտեսական կայունությունը կախված է, այդ թվում, ԵԱՏՄ մնացած պետությունների «հակապատժամիջոցային» աջակցությունից։ Միության անդամ երկրները մեծապես շահագրգռված են իրենց երկրների վրա պատժամիջոցների չտարածման հարցում, սակայն կապված են իրավաբանորեն պարտավորեցնող միջպետական և միջկառավարական համաձայնագրերով։ Թերթը հիշեցնում է, որ վերջին տարիներին ԵԱՏՄ-ն մշակել է միասնական միությանն ազգային շուկաների ինտեգրման ծրագրերի մեծ շարք։ Դրանք վերաբերում են վառելիքաէներգետիկ համալիրին, առևտրին, ֆինանսներին, աշխատաշուկային, շինարարությանը և այլն։ Ենթադրվում էր, որ մասնակիորեն դա այլընտրանք կլինի ՌԴ և Եվրամիության շուկաների մերձեցմանը, որը կասեցվել է 2014 թ-ին Ռուսաստանի՝ Ղրիմի բռնակցումից հետո։ Սակայն ներկայիս պայմաններում ԵԱՏՄ շուկաների ինտեգրումը որոշակի ռիսկեր է կրում անդամ երկրների ազգային տնտեսությունների համար։ Որպես երեկվա քննարկումների «արտակարգ» թեմա՝ «Կոմերսանտի» զրուցակիցները նշել են, մասնավորապես, դոլարային հաշվարկներից և հավաքագրված տուրքերը դոլարի վերածելուց զերծ մնալու անհրաժեշտությունը (ԵԱՏՄ-ն միասնական մաքսային սահման ունի) և միության ներսում այդ միջոցների բաշխումը։ Այս երկու հարցերն, ըստ էության, միավորում է փոխարժեքի խնդիրը։ Քանի որ ռուբլին մասնակիորեն զրկվել է ազատ փոխանակման հնարավորությունից, պետք է որոշել, թե ոչ շուկայական որ փոխարժեքն է կիրառվելու հավաքագրված տուրքերի ողջ ծավալը ռուբլու վերածելու դեպքում, գրում է հոդվածագիրը։ Եվս մեկ խնդիր է այն, որ ԵԱՏՄ երկրների ազգային արժույթներով հավաքագրված տուրքերի «զամբյուղը» չի համապատասխանում միության արժութային շուկայի կառուցվածքին։ Քննարկվել է նաև անդամ պետությունների արձագանքը ՌԴ և Բելառուսի հակապատժամիջոցային արտակարգ միջոցներին, որոք սահմանափակում են առանձին տեխնոլոգիական և հումքային ապրանքների արտահանումը։ Դրանց զգալի մասի մատակարարումները ծայրահեղ կարևոր են ԵԱՏՄ գործընկերների համար և կարող են պատասխան սահմանափակումներ առաջացնել։ Ալեքսեյ Օվերչուկի աշխատակազմը երեկ չի մեկնաբանել ԵՏՀ խորհրդի նիստի ընթացքը․ հավանաբար, այս մասշտաբի խնդիրների արագ լուծում լինել չի կարող։ Հաշվի առնելով ինտեգրման մասշտաբները, ԵԱՏՄ-ն պատժամիջոցներից առաջ էլ էր դանդաղ գալիս ֆորմալ փաստաթղթերի ստորագրման։ Նկարագրված օրակարգի արդիականության հաստատումը կարող է լինել ԵՏՀ որոշման նախագծի՝ «Ինտերֆաքս» գործակալության երեկ հայտնաբերած հրապարակումը, որում խոսվում է ԵԱՏՄ երկրների միջև ներկրման մաքսատուրքերի հաշվարկման և բաշխման կարգի վերանայման մասին։ Դրանում արձանագրված է հրաժարումն ԱՄՆ դոլարի օգտագործումից՝ որպես արտաքին առևտրային ցուցանիշների արտահայտման ունիվերսալ արժույթ։ Սակայն հաշվարկների նոր մոդելի մասին տեղեկություններ չկան։ ԵԱՏՄ-ում հաշվարկների կարգի վերանայման շուրջ քննարկումների փաստն ավելի վաղ հաստատել էին նաև Ղազախստանի փոխվարչապետ Բախիթ Սուլթանովը և Բելառուսի ֆինանսների նախարար Յուրի Սելիվերստովը, որն ընդգծել էր, որ դոլարից «պետք է հրաժարվել», և «հաշվի առնելով ի հայտ եկող սահմանափակումները, դա պետք է անել շատ արագ»։ Արդյունքում՝ միակ «հակապատժամիջոցային» համաձայնեցված որոշումը, որը երեկ հրապարակվել է խորհրդի նիստից հետո, եղել է սաղմոնի և իշխանի մանրաձկան համար զրոյական տուրքերի մասին որոշման երկարաձգումը մինչև 2025 թ-ը՝ «միության ներքին շուկայի զարգացման համար»։ Կարմիր ձկան խնդիրներից զատ՝ այլ հարցերի լուծման մասին, եթե այդպիսիք եղել են, ԵՏՀ-ն չի հայտարարել, եզրափակում է թերթի հոդվածագիրը։   Նորա Վանյան
16:59 - 18 մարտի, 2022