Պատրաստ ենք ամեն կերպ աջակցել ԵԱՏՄ-ի հետ կապված Ձեր առաջարկների իրագործմանը. Միշուստինը՝ Փաշինյանին |tert.am|
16:17 - 02 փետրվարի, 2024

Պատրաստ ենք ամեն կերպ աջակցել ԵԱՏՄ-ի հետ կապված Ձեր առաջարկների իրագործմանը. Միշուստինը՝ Փաշինյանին |tert.am|

tert.am: Մենք ուշադիր ուսումնասիրել ենք ԵԱՏՄ ինտեգրման հետագա զարգացման համար Ձեզ առաջարկած առաջնահերթությունները, դրանք ընդունելի են և մեծամասամբ համընկնում են Ռուսաստանի դիրքորոշման հետ. այս մասին Ալմաթիում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում հայտարարել է ՌԴ կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինը՝ դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

«Իհարկե, պատրաստ ենք ամեն կերպ աջակցել դրանց իրագործմանը»,-ասել է նա:

Նշենք, որ Փաշինյան իր բացման խոսքում ասել էր, որ ներկա փուլում ԵԱՏՄ-ի համար առաջնահերթ պետք է լինեն ոլորտային համագործակցության ամրապնդումը, նոր բիզնես կապերի ստեղծումը, անդրսահմանային առևտրի՝ թվային ծառայությունների և տվյալների փոխանակման կիրառմամբ կարգավորումը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել