ԵԱՏՄ երկրների հետ Հայաստանի ապրանքաշրջանառությունն աճել է 39 տոկոսով․ Փաշինյան |armenpress.am|
16:15 - 02 փետրվարի, 2024

ԵԱՏՄ երկրների հետ Հայաստանի ապրանքաշրջանառությունն աճել է 39 տոկոսով․ Փաշինյան |armenpress.am|

armenpress.am: ԵԱՏՄ երկրների հետ Հայաստանի Հանրապետության ապրանքաշրջանառությունը 2023 թվականին նախորդ տարվա համեմատ աճել է 39%-ով և կազմել մոտ 7,8 մլրդ դոլար։ ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստի ժամանակ ունեցած ելույթում այս մասին ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Արտահանումն աճել է 40,8%-ով, իսկ ներմուծումը` 37,5%-ով։

Այս փուլում ԵԱՏՄ-ի առաջնահերթ խնդիրների շարքում պետք է դիտարկել արդյունաբերական կոոպերացիայի ամրապնդումը, նոր բիզնես կապերի ստեղծումը, թվային ծառայությունների անդրսահմանային առևտրի հաստատումը և տվյալների փոխանակումը»,- հայտարարել է Հայաստանի վարչապետը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել