ՋՌԿԳ - Ջրային ռեսուրսների կառավարման գործակալություն

ՔԿ-ն մեղադրանք է առաջադրել ջրային ռեսուրսների կառավարման գործակալության բաժնի պետին

ՔԿ-ն մեղադրանք է առաջադրել ջրային ռեսուրսների կառավարման գործակալության բաժնի պետին

ՀՀ բնապահպանության նախարարությունում առերևույթ կատարաված չարաշահումների դեպքերի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես  կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով պարզվել են մի շարք հանգամանքներ: Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, իրականացված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել՝ հիշյալ նախարարության համապատասխան պաշտոնատար անձանց կողմից պետության օրինական շահերին անզգուշությամբ ծանր հետևանքներ առաջացրած էական վնաս պատճառելու վերաբերյալ: Պարզվել է, որ ՀՀ բնապահպանության նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալության ջրօգտագործման թույլտվությունների բաժնի պետի, նախարարության մի խումբ այլ պաշտոնատար անձանց, այդ թվում՝ բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի կողմից, առերևույթ պաշտոնեական դիրքի չարաշահմամբ, համապատասխան իրավական ակտերի պահանջների խախտմամբ, ջրօգտագործման թույլտվություն է տրամադրվել Հայաստանում գործող ՀԷԿ-երից մեկին: Քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ ՀՀ բնապահպանության նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալության ջրօգտագործման թույլտվությունների բաժնի պետին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը): Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատախազություն՝ այն հաստատելու և գործը դատարան ուղարկելու միջնորդությամբ: Ավելի վաղ նույն քրեական գործի շրջանակներում որոշում էր կայացվել՝ ՀՀ բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի կողմից առերևույթ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերաբերյալ մասն առանձին վարույթ անջատելու և ՀՀ հատուկ քննչական ծառայություն ուղարկելու վերաբերյալ: Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
20:13 - 20 ապրիլի, 2020
Ջրօգտագործման թույլտվություն չտալու մասին նախագահի հանձնարարականը չի կատարվել, որովհետեւ «հանձնարարականն իրավական ակտ չէ» |hetq.am|

Ջրօգտագործման թույլտվություն չտալու մասին նախագահի հանձնարարականը չի կատարվել, որովհետեւ «հանձնարարականն իրավական ակտ չէ» |hetq.am|

hetq.am: 2008-ին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի, իսկ 2013-ին՝ նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարականներով արգելվել է Արարատյան դաշտում խորքային հորերի ջուրթույլտվության տրամադրումը, սակայն բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը տասնյակից ավելի թույլտվություններ է տվել ձկնաբուծության նպատակով: Բնապահպանության նախարարության Ջրային ռեսուրսների կառավարման գործակալության (ՋՌԿԳ) նախկին պետ Վոլոդյա Նարիմանյանը հարցաքննվել է Արարատի մարզում ստորգետնյա ջրային պաշարների գերշահագործում թույլ տալու դեպքով հարուցված քրեական գործով: «Նույնիսկ 2013թ. սեպտեմբերի 6-ին ՀՀ նախագահի կողմից կայացված խորհրդակցությունից հետո բնապահպանության նախարարի կողմից տրվել է խորքային հորի 10 ՋԹ, որից 7-ը՝ ձկնաբուծության նպատակով։ Ի՞նչ կասեք այս մասին»,- դիմել է քննիչը ՋՌԿԳ նախկին պետին։ «Իմ անձնական կարծիքով՝ այդ հանձնարարականներն իրավական ակտեր չեն ու ջրօգտագործման թույլտվություն չտալու հիմք չէին կարող հանդիսանալ»,- պատասխանել է այդ տարիներին ՋՌԿԳ պետի պաշտոնը զբաղեցրած Վոլոդյա Նարիմանյանը։ Այնուհետեւ ավելացրել է« «Ամեն դեպքում ասեմ, որ հայտերը գնահատողը եւ թույլտվություն տվողը ես չեմ եղել։ ՋԹ-ն տրամադրել է բնապահպանության նախարարը»։ Վոլոդյա Նարիմանյանը 2002-2012թթ.-ին եղել է բնապահպանության նախարարության ՋՌԿԳ պետի տեղակալը, իսկ 2012-14թթ.-ներին զբաղեցրել է ՋՌԿԳ պետի պաշտոնը: 2013թ. դեկտեմբերի 27-ին Արարատի մարզի քննչական բաժնում, Քրեական օրենսգքրի 291 հոդվածի 2-րդ մասով քրեական գործ է հարուցվել Արարատի մարզում ջրօգտագործողների կողմից ստորգետնյա ջրային պաշարների սահմանված առավելագույն շեմից ավելի գերշահագործում թույլ տալու, դրա հետեւանքով շրջակա միջավայրին, ընդերքին եւ դրանում պարփակված օգտակար հանածո հանդիսացող ջրային պաշարներին էական վնաս պատճառելու դեպքի առթիվ: Քրեական գործը հարուցվել է Հայկական բնապահպանական ճակատի եւ մի խումբ քաղաքացիների դիմումի հիման վրա: Վ. Նարիմանյանը որպես վկա այս գործով հարցաքննվել է երկու անգամ: Առաջին անգամ՝ 30.04.2014թ.-ին, ընդամենը հայտնել է, որ ջրօգտագործման թույլտվությունները տրվել են օրենքի պահանջին համապատասխան: Քրեական գործի վարույթը 26.12.2016թ.-ին կարճվել է այն պատճառաբանությամբ, որ կատարված նախաքննության ընթացքում չի հիմնավորվել Արարատի մարզում ստորերկրյա ջրային պաշարների գերշահագործումը: Երկրորդ անգամ Վ. Նարիմանյանը հարցաքննվել է 16.05.2019 թ.-ին՝ քրեական գործի քննությունը վերսկսվելուց հետո, երբ պաշտոնյա չէր եւ հայտնել է, որ 1980թ.-ից մինչեւ 2014թ. օգոստոս ամիսն աշխատել է բնապահպանության բնագավառում։ 2002 թ.-ին բնապահպանության նախարարության կազմում ստեղծվել է Ջրային ռեսուրսների կառավարման գործակալություն, եւ ինքը նշանակվել է գործակալության պետի տեղակալ։ Քննիչին հայտնել է, որ 2002-07թթ.-ին տնտեսվարողներին ջրօգտագործման թույլտվությունները տրամադրում էր նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալությունը։ 2007թ.-ի կեսերից, երբ նախարարի պաշտոնը զբաղեցնում էր Արամ Հարությունյանը, ջրօգտագործման թույլտվություն տրամադրելու գործառույթն անցավ բնապահպանության նախարարին, 2007-ից նա էր ստորագրում թույլտվությունները։ Քննիչն արձանագրել է, որ Արարատյան դաշտում ստորգետնյա ջրերի քանակի նվազման պատճառով 2013թ. դեկտեմբերի 6-ին խորհրդակցություն է տեղի ունեցել երկրի նախագահի մոտ, որից հետո նախագահի կարգադրության հիման վրա օրենսդրական նախագծեր են կազմվել, եւ կառավարության որոշում է ընդունվել, որով Արարատյան դաշտավայրում նոր խորքային հորերի տրամադրումն արգելվել է։ Քննիչը ներկայացրել է հետեւյալ փաստարկները, որի պայմաններում նախարարությունը պետք է դադարեցներ ջրօգտագործման թույլտվությունների (ՋԹ) տրամադրումը, սակայն չի արել: Այսպես, քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ 2008թ. օգոստոսի 26-ին ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի մոտ կայացած խորհրդակցության ժամանակ բնապահպանության նախարարին հանձնարարվել է Արարատի մարզում խորքային հորերի ջրօգտագործման նոր թույլտվություններ չտրամադրել մինչեւ Արարատյան ջրհավաք ավազանի հիդրոերկրաբանական ուսումնասիրություն անցկացնելը, սակայն նախարարը միչեւ 2009թ.-ը տվել է խորքային հորերի 21 ՋԹ, որից 3-ը՝ ձկնաբուծության նպատակով։ Շարունակությունը՝ hetq.am-ում
13:18 - 06 մարտի, 2020