Վլադիմիր Զելենսկի

Վլադիմիր Ալեքսանդրովիչ Զելենսկին Ուկրաինայի նախագահ, քաղաքական գործիչ, շոումեն, արտիստ, կատակերգու, «Թաղամաս-95» ստուդիայի գեղարվեստական ղեկավար և մշտական առաջնորդ, պրոդյուսեր և սցենարիստ:

Ծնվել է 1978 թվականի հունվարի 25-ին Կրիվոյ Ռոգ քաղաքում:

1998-2003 թվականներին «95-րդ թաղամասը» ելույթ է ունեցել ՈւՀԱ-ի բարձրագույն լիգայում։  Եղել է Ուկրաինայի Հանրապետության կառավարության անդամ և «Ինտեր» հեռուստաալիքի գլխավոր պրոդյուսեր 

2019 թվականի հունվարի 21-ին «Ժողովրդի ծառա» կուսակցությունն առաջարկել է Վլադիմիր Զելենսկու թեկնածությունը որպես նախագահ։ Ուկրաինայի նախագահական ընտրությունների երկու փուլերի հաղթել է։

 

Ես հեղաշրջման մասին չեմ խոսել, մեր բանակը հեղաշրջում իրականացնող չէ․Զելենսկին՝ հնարավոր հեղաշրջման մասին |armenpress.am|

Ես հեղաշրջման մասին չեմ խոսել, մեր բանակը հեղաշրջում իրականացնող չէ․Զելենսկին՝ հնարավոր հեղաշրջման մասին |armenpress.am|

armenpress.am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բացատրել է իր հայտարարությունը հնարավոր պետական հեղաշրջման վերաբերյալ՝ ընդգծելով, որ որևէ հեղաշրջման մասին խոսք լինել չի կարող: Այս մասին հայտնել է «Ինտերֆաքսը»: «Սա զինվորականների հետ կապ չունի... համոզված եմ՝ մենք լուրջ բանակ ունենք... ես գիտեմ, որ ինձ հարգում են, պաշտպանում են մեր պետությունը և հաստատ ոչ մի հեղաշրջումով չեն զբաղվում... Ես ասել եմ, որ տեղեկություններ կան, հեղաշրջման հնարավոր նախապատրաստությունների մասին, գործակալներից... կա ձայնագրություն այս հարցի քննարկմամբ՝ իմ ասած անձի մասնակցությամբ։ Դա ոչ մի հեղաշրջման հետ կապ չունի»,- ուրբաթ օրը Կիևում «30 հարց Ուկրաինայի նախագահին» մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Զելենսկին: Միաժամանակ Զելենսկին վստահեցրել է. «Մեր բանակը հեղաշրջում իրականացնող չէ, նրանք դա չեն անում, նրանք ժողովրդի հետ են»։ Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ասել էր, որ գաղտնի տեղեկությունների համաձայն՝ դեկտեմբերի 1-ին պետական հեղաշրջում կարող է նախապատրաստվել գործարար Ռինատ Ախմետովի մասնակցությամբ:
23:10 - 26 նոյեմբերի, 2021
Զելենսկին և Պուտինը Մերկելի և Մակրոնի հետ քննարկել են Դոնբասում հակամարտության կարգավորման քայլերը |armenpress.am|

Զելենսկին և Պուտինը Մերկելի և Մակրոնի հետ քննարկել են Դոնբասում հակամարտության կարգավորման քայլերը |armenpress.am|

armenpress.am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Այս մասին Զելենսկին գրառում է կատարել «Թվիթեր»-ում: Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, նա նշել է, որ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Դոնբասում առկա իրավիճակի կարգավորմանն ուղղված հարցեր, ինչպես նաև «Նորմանդական քառյակ»-ի (Գերմանիա, Ֆրանսիա, Ռուսաստան և Ուկրաինա) գագաթնաժողովի նախապատրաստական ընթացքը: Զելենսկին հայտնել է, որ Գերմանիան ու Ֆրանսիան կողմ են հաջորդական քայլերի շուրջ համաձայնության հասնելուն, որը կարող է ապահովել խաղաղություն երկրի արևելքում: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նույնպես հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: «Նորմանդական քառյակի» առաջնորդների գագաթնաժողովի անցկացման հնարավորության քննարկումը կշարունակվի: Այս մասին երկուշաբթի հայտնել Է Կրեմլի մամուլի ծառայությունը ՝ ամփոփելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցի արդյունքները։ «Քառյակի երկրների արտգործնախարարները գործը կվարեն դեպի այդ ձևաչափով իրենց մակարդակով հանդիպման անցկացումը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև նպատակահարմարության դեպքում շարունակել համապատասխան խողովակներով «նորմանդական գագաթաժողովի» հնարավոր կազմակերպման նախադրյալների ուսումնասիրությունը», - ասված է հաղորդագրության մեջ:  
22:06 - 11 հոկտեմբերի, 2021
Զելենսկին Էրդողանին շնորհակալություն է հայտնել ՄԱԿ-ի ԳՎ ամբիոնից Ղրիմի «բռնակցման» մասին խոսքերի համար և նրան Ուկրաինա հրավիրել |tert.am|

Զելենսկին Էրդողանին շնորհակալություն է հայտնել ՄԱԿ-ի ԳՎ ամբիոնից Ղրիմի «բռնակցման» մասին խոսքերի համար և նրան Ուկրաինա հրավիրել |tert.am|

tert.am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ԱՄՆ-ում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպմանը շնորհակալություն է հայտնել նրան Ղրիմի «բռնակցման» մասին խոսքերի համար, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ մանրամասնելով, որ այս մասին հայտնել է պետության ղեկավարի գրասենյակի մամուլի ծառայությունը: Էրդողանը, ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում, ասել է, որ կարևոր է պահպանել Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, ներառյալ «բռնակցված» Ղրիմի տարածքը: Էրդողանը նաև նշել է Ղրիմի թաթարների իրավունքների պաշտպանության համար ավելի մեծ ջանքեր գործադրելու անհրաժեշտությունը:«Ուկրաինայի ղեկավարը շնորհակալություն է հայտնել Թուրքիայի առաջնորդին` Ռուսաստանի Դաշնության կողմից Ղրիմի բռնակցումը չճանաչելու վերաբերյալ իր հաստատակամ դիրքորոշման համար ... Զելենսկին նշել է ուկրաինա-թուրքական հարաբերությունների ռազմավարական բնույթը և քաղաքական, առևտրատնտեսական, ռազմատեխնիկական և հումանիտար ոլորտներում երկկողմ համագործակցության տեմպերի ամրապնդման կարևորությունը», - հավելել է Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայությունը:
12:11 - 22 սեպտեմբերի, 2021
Լավրովը մեկնաբանել է հնարավոր պատերազմի մասին Զելենսկու հայտարարությունը |armenpress.am|

Լավրովը մեկնաբանել է հնարավոր պատերազմի մասին Զելենսկու հայտարարությունը |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի կարծիքով` Ռուսաստանի հետ պատերազմի սկսելու վտանգի  մասին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հայտարարությունը արժանի չէ նույնիսկ ուշադրության: «Կարծում եմ, որ այդ հայտարարությունը նույնիսկ արժանի չէ ուշադրության: Մենք սովոր ենք այդ գռեհիկ հայտարարություններին, որոնք ռուսատյացությամբ են լցված»,- Լավրովի խոսքերը մեջբերում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Նախարարը ափսոսանք է հայտնել, որ Զելենսկին, ով իշխանության է եկել բոլորովին այլ կարգախոսների ներքո և աջակցություն է ստացել նաև Ուկրաինայի արևելքում, այժմ հայտարարում է, որ նա, ով ապրում է Ուկրաինայում և իրեն ռուս է համարում, պետք է մեկնի Ռուսաստան: Ավելի վաղ,  Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ հավանական է համարում Ռուսաստանի հետ լայնամասշտաբ պատերազմի սկսումը:
20:53 - 10 սեպտեմբերի, 2021
Զելենսկին հայտարարել է Ռուսաստանի հետ լայնամասշտաբ պատերազմի վտանգի մասին |armenpress.am|

Զելենսկին հայտարարել է Ռուսաստանի հետ լայնամասշտաբ պատերազմի վտանգի մասին |armenpress.am|

armenpress.am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հավանական է համարում Ռուսաստանի հետ լայնամասշտաբ պատերազմի սկսումը: Զելենսկին այս մասին ասել է «YES Brainstorming» ֆորումի ժամանակ: «Կարծում եմ ՝  այն կարող է լինել, պոտենցիալ այդ թեմայի մեջ կա: Դա կլինի Ռուսաստանի ամենամեծ սխալը, դրանից հետո երբեք գոյություն չի ունենա հարևանական հարաբերություն Ռուսաստանի, Ուկրաինայի և  Բելառուսի միջև», - ասել է Զելենսկին: Նրա կարծիքով ՝ պետությունները թշնամիներ են դարձել Մոսկվայի գործողությունների պատճառով։ «Խնդիրն այն է, որ Ռուսաստանի տեղեկատվական քաղաքականությունը Ուկրաինայի ինքնուրույնության հանդեպ անհարգալից վերաբերմունք է ցուցաբերում: Եվ խնդիրը ոչ թե այս կամ այն քաղտեխնոլոգի ընտրության մեջ է, որոնք մտցրել են այդ «ռուսական աշխարհ» եզրույթը և այլն, այլ այն, որ ուկրաինացի ժողովրդի վերաբերմունքը ռուսների հանդեպ դրանից հետո կոտրվեց», - պնդում է Զելենսկին:
20:17 - 10 սեպտեմբերի, 2021
Ուկրաինան շարունակում է հզորացնել երկրի ռազմածովային ուժերը․ Զելենսկի |azatutyun.am|

Ուկրաինան շարունակում է հզորացնել երկրի ռազմածովային ուժերը․ Զելենսկի |azatutyun.am|

azatutyun.am: «Ուկրաինան շարունակում է ամրապնդել երկրի ռազմածովային ուժերի կարողությունները՝ այդ թվում սեփական արտադրության սպառազինությունը զորքերին մատակարարելով», - հայտարարել է Վլադիմիր Զելենսկին։ Ուկրաինայի նախագահն այդ մասին հայտարարել է Sea Breeze-2021 զորավարժություններին մասնակցելու նպատակով Օդեսայի նավահանգիստ ժամանած ամերիկյան Ross ռազմանավի անձնակազմի հետ նախօրեին կայացած հանդիպման ընթացքում։ «Մենք շարունակում ենք հզորացնել ուկրաինական նավատորմի մարտական հզորությունները հայրենական արտադրության սպառազինության և տեխնոլոգիաների կիրառման միջոցով։ Օրերս հաջողությամբ ավարտին են հասցվել ուկրաինական արտադրության «Նեպտուն» տեսակի հրթիռային համակարգերի պետական փորձարկումները։ Դա հնարավորության կտա մեզ Սև և Ազովի ծովերում հաջողությամբ դիմակայել ռուսական ագրեսիային», - ասել է Զելենսկին։
12:53 - 05 հուլիսի, 2021
Ուկրաինացիներն ու ռուսները մեկ ժողովուրդ չեն․ Զելենսկին պատասխանել է Պուտինին |azatutyun.am|

Ուկրաինացիներն ու ռուսները մեկ ժողովուրդ չեն․ Զելենսկին պատասխանել է Պուտինին |azatutyun.am|

azatutyun.am: Վլադիմիր Զելենսկին արձագանքել է Վլադիմիր Պուտինի Ուկրաինայի և ուկրաինացիների մասին մի քանի արտահայտություններին, որ Ռուսաստանի նախագահն արել էր երկրի բնակիչների հետ ուղիղ կապով ամենամյա հարց-պատասխանի ժամանակ։ Զելենսկին ասել է, թե ուկրաինացիներն ու ռուսները մեկ ժողովուրդ չեն, ինչը պնդել էր Պուտինը։ «Չնայած նրանք պատմական ընդհանուր հատվածներ ունեն, հիշողություն, հարևանություն, ազգականներ, ֆաշիզի դեմ ընդհանուր հաղթանակ և ընդհանուր ողբերգություններ, բայց մենք, ևս մեկ անգամ կրկնում եմ՝ մեկ ժողովուրդը չենք։ Եթե մեկ ժողովուրդ լինեինք, ապա Մոսկվայում պետդումայի շենքի վրա կծածանվեր դեղնա-երկնագույն դրոշը», - ասել է Զելենսկին, նկատի ունենալով Ուկրաինայի պետական դրոշը և մեկ ժողովուրդ լինելու մասին ևս մեկ նկատառում ներկայացրել․ «Հնարավոր չէ միաժամանակ խոսել մեկ ժողովրդի մասին և բացեիբաց գրավել մեր տարածքներն ու շարունակել սպանդը Դոնբասում»։ Հունիսի 30-ին անցկացված ուղիղ կապի ընթացքում Պուտինը նաև ասել էր, թե Ուկրաիանայի նախագահի հետ հանդիպելու իմաստը չի տեսնում, քանի որ Ուկրաինայի համար կենսական նշանակություն ունեցող առանցքային հարցերը լուծվում են Վաշինգտոնում, մասամբ Բեռլինում և Փարիզում։ Զելենսկու խոսքերով՝ հասկանալի է, որ արտաքին կառավարման թեզերը պարզ քարոզչական մանտրա է Ռուսաստանում ներքին օգտագործման համար։ Նա ասել է, որ Ուկրաինաին վերաբերող բոլոր հարցերը բացառապես լուծվում են Ուկրաինայում և Ուկրաինայի պետության կողմից, այլ ոչ թե հարևան երկրում և հաստատ ոչ ստվերային միջնորդների կողմից, որոնք հիմա տնային կալանքի տակ են, կամ գտնվում են հետախուզման մեջ։ Զելենսկիի ակնարկը ենթադրաբար վերաբերում է ուկրաինացի ռուսամետ գործիչ Վիկտոր Մեդվեդչուկին։ Պետական դավաճանության և ազգային հարստության յուրացման մեջ մեղադրվող Մեդվեդչուկը Ռուսաստանի նախագահի հետ անձնական սերտ կապեր ունի, նրա դստեր կնքահայրը Վլադիմիր Պուտինն է։ Ուկրաինայի արտաքին կառավարման Պուտինի պնդումներին ի պատասխան Զելենսկին ասել է, թե «դա նույնն է, եթե ես օրինակի համար ասեի իսկ ռուսաստանցիներին ինչո՞ւ են պետք ընտրությունները, եթե ամեն ինչ որոշվում է բացառապես Կրեմլում»։ Ամեն դեպքում Զելենսկին ասել է, որ «պատրաստ է հանդիպել Պուտինին, եթե Ռուսաստանի նախագահին իսկապես հետաքրքրում է մի շարք ճգնաժամային հարցերի լուծումը, որոնք օբյեկտիվորեն առկա են Ուկրաինայի և Ռուսաստանի երկկողմ հարաբերություններում»։
22:09 - 01 հուլիսի, 2021
Կիևն արևմտյան գործընկերներից հստակ ազդակների է սպասում՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հեռանկարների մասին. Զելենսկի |azatutyun.am|

Կիևն արևմտյան գործընկերներից հստակ ազդակների է սպասում՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հեռանկարների մասին. Զելենսկի |azatutyun.am|

azatutyun.am: Պաշտոնական Կիևն արևմտյան գործընկերներից հստակ ազդակների է սպասում՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հեռանկարների մասին, հայտարարել է նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ ՄԲ վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ հեռախոսազրույցում։ «Մենք ամեն ինչ արել ենք անդամակցության ծրագիրը ստանալու համար, և հիմա եկել է ժամանակը, որ մեր գործընկերներն ու դաշնակիցներն աջակցեն Ուկարինային՝ հստակ քայլերով ու որոշումներով», - ըստ նախագահական նստավայրի, ասել է Զելենսկին։ Վերջինս նաև պնդել է, թե լավ կլիներ, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Ռուսաստանի առաջնորդի հետ առաջիկա չորեքշաբթի կայանալիք բանակցություններից առաջ նախ իր հետ հանդիպեր։ «Ուկրաինան ամեն օր է ապացուցում, որ մենք ավելի պատրաստ ենք լինել ՆԱՏՕ-ում, քան եվրոպական երկրներից շատերը», - ասել է Զելենսկին։
09:31 - 15 հունիսի, 2021
Բայդենը Զելենսկուն հրավիրել է Վաշինգտոն |armenpress.am|

Բայդենը Զելենսկուն հրավիրել է Վաշինգտոն |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երկուշաբթի հեռախոսազրույց է ունեցել իր ուկրաինացի գործընկերոջ՝ Վլադիմիր Զելենսկու հետ և նրան հրավիրել Վաշինգտոն: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանը: Նրա խոսքով՝ Բայդենը Զելենսկուն հավաստիացրել է, որ կպաշտպանի Ուկրաինայի շահերը հունիսի 16-ին Ժնևում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կայանալիք հանդիպմանը: «Դա հեռախոսազրույց էր, որը նրանք ծրագրել էին անցկացնել նախագահ Բայդենի՝ Եվրոպա ուղևորվելու և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ նրա հանդիպման նախաշեմին: Նրանք հնարավորություն ունեին բավական երկար խոսել ԱՄՆ-ի և Ուկրաինայի հարաբերությունների բոլոր հարցերի մասին։ Նախագահ Բայդենը կարողացել է նախագահ Զելենսկուն ասել, որ հաստատակամորեն կպաշտպանի Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, ինչպես նաև նրա ապագա ձգտումները: Նա նաև հայտնել է նախագահ Զելենսկուն, որ անհամբերությամբ սպասում է Սպիտակ տանը, Վաշինգտոնում, այս ամռանը, Եվրոպայից վերադառնալուց հետո»,- հայտնել է Սալիվանը: Ավելի վաղ Զելենսկին Axios պորտալին տված հարցազրույցում հայտարարել էր, որ պատրաստ է Բայդենի հետ հանդիպել Ժնևում՝ Պուտինի հետ հանդիպումից առաջ, սակայն նման առաջարկ չի ստացել: Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ջո Բայդենը կհանդիպեն հունիսի 16-ին Ժնևում:
21:55 - 07 հունիսի, 2021