news.am: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հայտարարությունը Մոսկվայի մարզի «Crocus City Hall» համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչության վերաբերյալ։
«Միակ պետության ղեկավարը, որի խելքը հերիքել է ահաբեկչության մեջ Ռուսաստանին մեղադրելու, Զելենսկին է։ Որովհետև գողի գլխին գլխարկը վառվում է։
Ոչ մի անեծք չէր կարող ոչնչացնել նրան այնքան զորեղ, որքան իր սեփական ինքնախոստովանական հայտարարությունը:
Երբեք մի մոռացեք։ Հանուն նրանց, ովքեր երեկ տուն չեն վերադարձել, հանուն բոլորի, ովքեր գտնվում են առաջին գծում, հանուն «Հրեշտակների ծառուղու»։ ՄԻ ՄՈՌԱՑԵ՛Ք»,- գրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչն իր Telegram ալիքում։
comment.count (0)