Զելենսկին ստում է, երբ խոսում է Ուկրաինայի ԶՈՒ կորուստների մասին |azatutyun.am|
09:02 - 26 փետրվարի, 2024

Զելենսկին ստում է, երբ խոսում է Ուկրաինայի ԶՈՒ կորուստների մասին |azatutyun.am|

azatutyun.am: Ուկրաինայի բնակչությունը հասկանում է, որ երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկին ստում է, երբ խոսում է հատուկ ռազմական գործողության ընթացքում 31 հազար ուկրաինացի զինվորականների մահվան մասին, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Ուկրաինայի քաղաքացիները Զելենսկու համար մարդիկ չեն, այլ միավորներ, որ կարող են օգտագործվել՝ արևմտյան փողերը ստանալու համար», - Տելեգրամի իր էջում գրել է Զախարովան։

«Կարծում եմ՝ հենց դրանով է բացատրվում այն փաստը, որ նա մի քանի անգամով նվազեցրել է կորուստների թիվն՝ այդքան շատ «մեռած հոգիներ» թողնելով Ուկրաինայի զինված ուժերի շարքերում, որպեսզի նրանք ֆինանսավորվեն, ասես նրանք ողջ են։ Իսկ կիևյան հանցախումբը կշարունակի տեղափոխել գումարներն արտասահմանում իր հաշիվների վրա»,- նշել է նա։

Զելենսկին երեկ առաջին անգամ բացահայտել է ուկրաինական բանակի կորուստները Ռուսաստանի դեմ պատերազմում։ Նրա խոսքով՝ ագրեսիան ետ մղելիս մահացել է 31 հազար ուկրաինացի զինվոր։ Սա, ըստ էության, ուկրաինական բանակի զոհերի թվի առաջին պաշտոնական հրապարակումն է:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել