Ուզբեկստան

Ուզբեկստանը պետություն է Միջին Ասիայի կենտրոնական մասում։ Սահմանակցում է Ղազախստանին հյուսիսում և հյուսիս-արևելքում, Ղրղզստանին՝ հյուսիս-արևելքում, Թուրքմենստանին՝ արևմուտքում և Տաջիկստանին ու Աֆղանստանին՝ հարավում։ Մայրաքաղաքը Տաշքենդն է։

Ադրբեջանն ու Ուզբեկստանը դաշնակցային հարաբերությունների մասին համաձայնագիր են ստորագրել
 |1lurer.am|

Ադրբեջանն ու Ուզբեկստանը դաշնակցային հարաբերությունների մասին համաձայնագիր են ստորագրել |1lurer.am|

1lurer.am: Տաշքենդում Ուզբեկստանի և Ադրբեջանի նախագահների մասնակցությամբ տեղի է ունեցել երկու երկրների գերագույն միջպետական խորհրդի առաջին նիստը: Իլհամ Ալիևը և Շավքաթ Միրզիյոևը նաև նեղ և ընդլայնված կազմերով հանդիպումներ են անցկացրել: Ղեկավարները գոհունակություն են հայտնել, որ երկկողմ հարաբերությունները ռազմավարական դաշնակցային բնույթ ունեն: Քննարկվել են էներգետիկայի, տրանսպորտի և զբոսաշրջության ոլորտներում գործակցության հարցեր, մտքեր են փոխանակվել միջազգային և տարածաշրջանային հարցերի շուրջ։ Ալիևը հայտարարել է՝ Կենտրոնական Ասիայի, Հարավային Կովկասի և Կասպից ծովի տարածաշրջանները վերածվում են աշխարհաքաղաքական միասնական տարածաշրջանի, որտեղ դրական գործընթացները, ըստ Ադրբեջանի նախագահի, մեծապես կախված են Ուզբեկստանի և Ադրբեջանի արդյունավետ շփումներից։ Միրզիյոևն էլ շեշտել է, որ Բաքուն Տաշքենդի կարևոր ռազմավարական գործընկերն ու դաշնակիցն է: Նա պատմական է որակել Ալիևի այցը, տեղեկացրել, որ Ադրբեջանն ու Ուզբեկստանը գործակցության 20 նոր ուղղություն են նախանշել: Միրզիյոևի խոսքով՝ ադրբեջանական պատվիրակության հետ հանդիպումն անցել է բաց և կառուցողական մթնոլորտում։ Նախագահների հանդիպման արդյունքներով մի շարք փաստաթղթեր են ստորագրվել, մասնավորապես՝ «Ադրբեջանի և Ուզբեկստանի միջև դաշնակցային հարաբերությունների մասին համաձայնագիրը», Ադրբեջանի ՆԳՆ-ի և Ուզբեկստանի ազգային գվարդիայի միջև գործակցության մասին պայմանագիրը, երկու երկրի քաղաքացիների աշխատանքային իրավունքների պաշտպանության, առևտրի, տնտեսության, ներդրումների, նավթային և այլ ոլորտներում գործակցության ընդլայնման մասին փաստաթղթեր: Միրզիյոևը և Ալիևը նաև հանդիպել են երկու երկրի գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ:
15:56 - 23 օգոստոսի, 2024
Ալիևն այսօր պետական այցով մեկնում է Ուզբեկստան
 |azatutyun.am|

Ալիևն այսօր պետական այցով մեկնում է Ուզբեկստան |azatutyun.am|

azatutyun.am: Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևի հրավերոց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր պետական այցով կժամանի Տաշքենդ։ Ըստ Ուզբեկստանի նախագահի պաշտոնական կայքէջի՝ նախատեսված են բարձր մակարդակի բանակցություններ, ինչպես նաև Ալիևի և Միրզոյոևի նախագահությամբ տեղի կունենա Գերագույն միջպետական խորհրդի առաջին նիստը, օրակարգում ռազմավարական գործընկերության և բազմակողմ համագործակցության խորացման և ընդլայնման հարցեր են։ Նշվում է, որ ուշադրության կենտրոնում են լինելու նաև փոխադարձ առևտրաշրջանառության ավելացմանը, գործարար կապերի զարգացմանը մշակութային և հումանիտար կապերի ակտիվացմանն առնչվող հարցեր։ 2022-ի հունիսին Ադրբեջանի և Ուզբեկստանի նախագահները երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության խորացման մասին հռչակագիր են ստորագրել՝ պայմանավորվելով խորացնել գործակցությունը մի շարք առանցքային ոլորտներում, այդ թվում՝ ռազմական։
09:10 - 22 օգոստոսի, 2024
Ալիեւն ընդունել է Արիպովին եւ քննարկել ադրբեջանա-ուզբեկական համագործակցությունը
 |news.am|

Ալիեւն ընդունել է Արիպովին եւ քննարկել ադրբեջանա-ուզբեկական համագործակցությունը |news.am|

news.am: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ընդունել է Ուզբեկստանի Հանրապետության վարչապետ Աբդուլա Արիպովին։ Ինչպես տեղեկացրել է APA-ն, նշելով, որ տարեցտարի երկկողմ կապերը զարգանում են՝ Ալիեւը վստահություն է հայտնել, որ ապագայում կիրականացվեն նոր հաջող նախագծեր՝ ուղղված համագործակցության ընդլայնմանը։ Ողջույնների եւ սիրալիրությունների փոխանակումից հետո Աբդուլա Արիպովն «ընդգծել է Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնման կարեւորությունը»։ Զրույցի ընթացքում ընդգծվել է Միջին միջանցքի նշանակությունը, նշվել են  Ադրբեջանում ազատ տնտեսական գոտու ստեղծմանն ուզբեկական ընկերությունների մասնակցության հեռանկարները, միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը, նշվել է օկուպացված հայկական Շուշի քաղաքում հուլիսի 18-ին տեղի ունեցած ադրբեջանա-ուզբեկական միջկառավարական հանձնաժողովի 12-րդ համատեղ նիստի կարեւորությունը։
13:40 - 19 հուլիսի, 2023
ԿԸՀ-ի նախնական տվյալներով Միրզիյոևը 87,05 %-ով հաղթել է Ուզբեկստանի նախագահական ընտրություններում
 |panorama.am|

ԿԸՀ-ի նախնական տվյալներով Միրզիյոևը 87,05 %-ով հաղթել է Ուզբեկստանի նախագահական ընտրություններում |panorama.am|

panorama.am: Ուզբեկստանի գործող նախագահ Շավքաթ Միրզիյոևը հավաքել է ձայների 87,05 %-ը և հաղթում է արտահերթ նախագահական ընտրություններում: «ՌԻԱ նովոստի»-ն գրում է, որ այդ մասին հայտարարել է ԿԸՀ ղեկավար Զայնիդդին Նիզամխոջաևը։ «Ուզբեկստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության թեկնածու Շավքաթ Միրզիյոևի օգտին քվեարկել է ընտրողների ընդհանուր թվի 87,05 %-ը»,-մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ընտրական հանձնաժողովի ղեկավարը։ Երկրորդ տեղում է Սոցիալ-դեմոկրատական կուսակցության «Ադոլաթ» («Արդարություն») նախագահ, Գերագույն դատարանի նախագահի առաջին տեղակալ Ռոբախոն Մախմուդովան ձայների 4,43 %-ով, երրորդում՝ Ուզբեկստանի Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության նախագահ  Ուլուգբեկ Ինոյաթով 4,02 %-ով , չորրորդը՝ Էկոլոգիական կուսակցության առաջնորդ Աբդուշուքյուր Խամզաևն էր, ով ստացել է ձայների 3,74 %ը։ Ըստ ԿԸՀ-ի՝ վերջնական մասնակցությունը կազմել է 79,8 % կամ 15,6 մլն ընտրող։ 2021 թվականի նախագահական ընտրություններում Միրզիյոևը հաղթել է ձայների 80,31 %-ով, մասնակցությունը կազմել է 80,04 %։
11:23 - 10 հուլիսի, 2023
Ղրղզստանն ու Ուզբեկստանը հաստատել են սահմանագծման փաստաթղթերը
 |1lurer.am|

Ղրղզստանն ու Ուզբեկստանը հաստատել են սահմանագծման փաստաթղթերը |1lurer.am|

1lurer.am: Ղրղզստանն ու Ուզբեկստանը Սամարղանդում կայացած բանակցությունների ընթացքում հաստատել են համատեղ սահմանի սահմանագծման վերաբերյալ նորմատիվ-իրավական և տեխնիկական փաստաթղթերը, հայտնել Է Ղրղզստանի կառավարության մամուլի ծառայությունը, հաղորդում է Interfax-ը: Բանակցությունները վարել են կառավարական պատվիրակությունները, որոնց ընթացքում տեղի են ունեցել աշխատանքային խմբերի հանդիպումներ և սահմանագծման համատեղ հանձնաժողովի առաջին հանդիպումը։ «Նիստում քննարկվել են ղրղզա-ուզբեկական սահմանի առանձին հատվածներում իրականացված համատեղ դաշտային հետազոտությունների արդյունքները: Դրանց հիման վրա էլ կողմերը հաստատել են նորմատիվ իրավական և տեխնիկական փաստաթղթերը, ստորագրել համապատասխան արձանագրություններ»,- նշել են մամուլի ծառայությունից: Այսպիսով, Ղրղզստանն ու Ուզբեկստանն ավարտել են սահմանազատման գործընթացը և սկսել սահմանագծումը։
17:47 - 29 մայիսի, 2023
ԱՊՀ երկրների Պաշտպանության նախարարությունների ներկայացուցիչները կհանդիպեն Մինսկում
 |armtimes.com|

ԱՊՀ երկրների Պաշտպանության նախարարությունների ներկայացուցիչները կհանդիպեն Մինսկում |armtimes.com|

armtimes.com: ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարությունների ներկայացուցիչները ուժային կառույցների անձնակազմի հետհանդիպում կունենան Մինսկում, կքննարկվեն աշխատանքային հարցեր: Տեղեկությունը հայտնում է Բելառուսի պաշտպանության նախարարությունը՝ նշելով, որ ապրիլի 6-7-ը Մինսկում կկայանա Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների պաշտպանության նախարարությունների անձնակազմի հետ աշխատանքների (դաստիարակչական աշխատանքի) մարմինների ղեկավարների կոմիտեի և Անկախ Պետությունների Համագործակցության պաշտպանության նախարարների խորհրդին առընթեր ռազմական-հիշատակի կոմիտեի համատեղ նիստը: Նիստին կմասնակցեն Հայաստանի, Բելառուսի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի պաշտպանության նախարարությունների պատվիրակությունները:  
14:59 - 06 ապրիլի, 2023