Ուզբեկստանի Հանրապետության նախագահ Շավքաթ Միրզիյոևին շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին` ծննդյան օրվա առթիվ։
Շնորհավորական ուղերձում նշված է.
«Հարգելի Նիկոլ Վովայի,
Սրտանց շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա առթիվ և հղում լավագույն բարեմաղթանքներս։
Համոզված եմ, որ համատեղ ջանքերով մեր երկրների միջև գործնական համագործակցությունը կշարունակի հետևողականորեն զարգանալ՝ ի նպաստ մեր ժողովուրդների ընդհանուր շահերի։
Օգտվելով առիթից՝ Ձեր կյանքի այս անմոռանալի օրը մաղթում եմ Ձեզ արևշատություն, առողջություն, ընտանեկան երջանկություն, հաջողություններ պետական պատասխանատու գործունեության մեջ, իսկ Հայաստանի ժողովրդին՝ խաղաղություն, բարեկեցություն և առաջընթաց»։
comment.count (0)