ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հանդիպել է Ուզբեկստանի գյուղատնտեսության նախարար Ազիզ Վոիտովի հետ․
«Քննարկել ենք երկու երկրների ագրոարդյունաբերական բնագավառում համագործակցությանը, գյուղատնտեսության մեջ չօգտագործված ներուժի ու հնարավորությունների օգտագործմանը վերաբերող հարցեր։
Անդրադարձել ենք նաև երկու երկրներում գործող պետական աջակցության գործիքակազմին և այդ ծրագրերի արդյունավետությանը»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարարը։
comment.count (0)