1lurer.am: Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը ստորագրել է օրենսդրական փոփոխություններ, որոնք նախատեսում են տուգանք՝ 405-810 դոլարի չափով՝ հասարակական վայրերում դեմքը թաքցնող և նույնականացմանը խոչընդոտող կանացի հագուստ կրելու համար, հայտնում է երկրի արդարադատության նախարարության մամուլի ծառայությունը։
Բացառություն կարող է լինել հագուստը, որը թաքցնում է դեմքը բժշկական պատճառներով, կամ կապված է աշխատանքային ու ծառայողական գործունեության հետ, հավելում է արդարադատության նախարարությունը։
Ուզբեկստանում նաև տուգանք և մինչև 15 օր ժամկետով կալանք է սպառնում երկու և ավելի կանանց հետ ապրելը խրախուսողներին կամ նման գաղափարներ տարածողներին:
comment.count (0)