Տաթևիկ Ռևազյան

Տաթևիկ Ռևազյանը Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախկին նախագահն է: 

Ծնվել է 1988թ․ հունվարի 22-ին։ 2007-2010թթ. սովորել է Կոպենհագենի բիզնես-դպրոցում։  Ստոկհոլմի տնտեսագիտության դպրոցի մագիստրոս է։

2013-2016թթ․ եղել է «Ամսթրիմ» հասարակական կազմակերպության համահիմնադիր և գործադիր տնօրեն։ 2015-2017թթ. եղել է «Մոմոնդո» ընկերության ընդհանուր վաճառքի և համագործակցության մենեջեր։ 2017-2018թթ. եղել է «FLYR» գործակալության գլոբալ համագործակցության տնօրեն։ 2018թ. հուլիսի 10-ին նշանակվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ։

Տաթևիկ Ռևազյանը թողնում է  Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ղեկավարի պաշտոնը

Տաթևիկ Ռևազյանը թողնում է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ղեկավարի պաշտոնը

Ժամանակը եկավ հրաժեշտ տալու ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ղեկավարի պաշտոնին: Այս մասին հայտնում է Տաթևիկ Ռևազյանը։ «Ես երախտապարտ եմ այս հնարավորության համար, որն ինձ ընձեռվեց՝ գրեթե 4 փորձություններով և հաջողություններով լի տարիներ ծառայելու ավիացիայի ոլորտին և մեր ժողովրդին: Ես հպարտ եմ այն արդյունքներով, որոնց մեր թիմը հասավ, հատկապես՝ մեր երկնքի անվտանգության ապահովմանն ուղղված քայլերով: Առաջիկայում հստակորեն տեսանելի կլինեն նաև անվտանգության բարելավմանն ուղղված քայլերի արդյունքները: Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն այս ընթացքում անցավ և անցնում է շատ լուրջ բարեփոխումների և արդիականացման գործընթացներով, նկատի ունենալով այն հանգամանքը, որ ավիացիոն իշխանություններն այժմ ճիշտ ուղու վրա են՝ միջազգային բարձր որակի ստանդարտներին հասնելու առումով: Սա հաշվի առնելով, վստահ եմ, որ շուտով ևս ականատեսը կլինենք լավ լուրերի: Երբ 2018 թվականին ես միացա Քաղաքացիական ավիացիայի կոմիտեին, գլխավոր նպատակս էր Հայաստանը դարձնել ներդրողների համար գրավիչ ուղղության: Քովիդ 19-ի ի հայտ չգալու պարագայում ուղևորահոսքերի ակնկալվող աճի տեմպերը ՀՀ-ն կդասեին աշխարհում աճի ամենաբարձր ցուցանիշներն ունեցող երկրների ցանկում։ Միևնույն ժամանակ ես ցանկանում էի, որպեսզի Հայաստանը ունենա մրցունակ և անվտանգ ազգային փոխադրող, և Ֆլայ Առնայի մեկնարկի հայտարարությունը կարևոր քայլ էր այդ իմաստով: Էյր Արաբիա Գրուպի կողմից իրականացված ներդրումը մեզ բերեց աշխարհի ամենաանվտանգ և ամենամրցունակ ավիաընկերություններից մեկի knowhow-ն: Այսպիսով, ես հասա այն նպատակներին, որոնք դրել էի իմ առջև 2018 թվականին, բայց, ինչևիցե, այսուհետ ևս ես պատրաստ եմ ամեն կերպ աջակցելու հայկական ավիացիայի լուսավոր ապագային հասնելու գործին: Կուզենայի նաև նշել ևս մեկ կարևոր հանգամանքի մասին։ Լինելով քաղաքականությունից հեռու մարդ, և հետևաբար կաշկանդված չլինելով որևէ քաղաքական գործընթացներով, ես միշտ ընդգծել եմ ազատ, անկախ և պրոֆեսիոնալ գործարար կին լինելու կարևորությունը և որոշել եմ շուտով կրկին վերադառնալ բիզնեսի աշխարհ: Իմ՝ Կոմիտեի ղեկավար լինելու ընթացքում կյանքն ինձ օրհնեց երկու երեխաներով, բայց ես անդադար աշխատում էի, և բոլոր կանանց, ովքեր ունեն հատկապես ղեկավար պաշտոններ, խորհուրդ եմ տալիս, որ իրենց կարիերան չզոհաբերեն նմանատիպ իրավիճակներում, քանի որ մայրությունը և առաջնորդությունը խորապես փոխկապակցված են: Այսպիսով, սրանք իմ կյանքի ամենադժվարին տարիներն էին, բայց և ամենաիմաստալիցները: Ես երախտապարտ եմ և գնահատում եմ այս հնարավորությունը, որն ինձ ընձեռվել էր՝ իմ ներդրումն ունենալու մեր սիրելի ոլորտի զարգացման գործում: Ես կցանկանայի իմ շնորհակալությունը հայտնել իմ գործընկերներին, իմ թիմին, այն նվիրվածության և սիրո համար, որ նրանք տածում են ավիացիայի հանդեպ: Հարգելի ընկերներ, ինչպես միշտ, այժմ ևս ենթադրում եմ կլինեն իմ հրաժարականի պատճառների հետ կապված հոլիվուդյան մոտիվներով համեմված կեղծ լուրեր և բամբասանքներ։ Ես աշխատանքից դուրս եմ գալիս դրական էմոցիաներով և ոչ ոքի հետ չունեմ միջանձնային որևէ տարաձայնություն։ Խնդրում եմ թեթև տանեք և չհավատաք։ Հ.Գ. Լուսանկարը՝ Ֆլայ Առնա ավիաընկերության գործունեության մեկնարկին նվիրված միջոցառումից»,-գրել է Ռևազյանը։
13:19 - 13 հունիսի, 2022
«SkyUP» ավիաընկերությունը հետաքննություն է սկսել՝ պարզելու՝ ինչու է  Օդեսա-Երևան չվերթն իրականացրել ադրբեջանական ավիաընկերություն

«SkyUP» ավիաընկերությունը հետաքննություն է սկսել՝ պարզելու՝ ինչու է Օդեսա-Երևան չվերթն իրականացրել ադրբեջանական ավիաընկերություն

Օդեսա-Երեւան չվերթն ադրբեջանական ավիաընկերության կողմից իրականացնելու վերաբերյալ ՀՀ քաղավիացիայի կոմիտեն կապ է հաստատել «SkyUP» ավիաընկերության հետ, ինչին ի պատասխան՝ ավիաընկերությունն իր խոր մտահոգությունն է հայտնել։ Այս մասին Infocom-ի հարցմանն ի պատասխան՝ տեղեկացրին Քաղավիացիայի կոմիտեից։ Այս տարվա օգոստոսի 6-ին ֆեյսբուքյան օգտատեր Լուսինե Սարգսյանը գրել էր, որ նույն օրը Օդեսայից Երեւան թռիչքն իրականացրել է ադրբեջանական Buta Airways ավիաըներությունը։ Գրառման մեկնաբանությունների դաշտում Քաղավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթեւիկ Ռեւազյանը նշել էր, որ 06.08.2021 թվականի Օդեսա-Երեւան (չվերթի համարը PQ 407) չվերթն իրականացրել է ուկրաինական «SkyUp» ավիաընկերությունը, որին Քաղաքացիական ավիացիայի կոմիտեին տվել է համապատասխան թույլտվություն, իսկ Buta Airways ավիաընկերությանը Քաղավիացիայի կոմիտեն որեւէ չվերթի թույլտվություն չի տրամադրել: Քաղավիացիայի կոմիտեից հայտնել են, որ Օդեսա-Երեւան երթուղով չվերթի թույլտվություն տրամադրվել է բացառապես ուկրակինական «SkyUP» ավիաընկերությանը։ «SkyUP»-ից նշել են, որ նստեցման կտրոնի տրամադրման պատասխանատուները հանդիսանում են միջնորդ ընկերությունները (handling companies): Քաղավիացիայի կոմիտեից ստացած պատասխանի համաձայն՝ ուկրաինական ավիաընկերությունը հայտնել է նաեւ, որ հետաքննությունն է սկսել՝ պարզելու սխալ նստեցման կտրոնների տրամադրման պատճառները։  Կոմիտեից հայտնում են, որ Օդեսա-Երեւան չվերթի հաշվառումն իրականացվել է Օդեսա քաղաքի օդանավակայանում եւ նստեցման կտրոնները տրամադրել են Օդեսա քաղաքի օդանավակայանի ծառայությունները։ Ասպրամ Փարսադանյան
18:05 - 23 օգոստոսի, 2021
«Fly Armenia»-ն հաստատում է, որ սկանդալի կենտրոնում հայտնված օդանավն իրենցն է
 |armtimes.com|

«Fly Armenia»-ն հաստատում է, որ սկանդալի կենտրոնում հայտնված օդանավն իրենցն է |armtimes.com|

armtimes.com: Հայկական գրանցմամբ եւ համարանիշով Բոինգ-737 ինքնաթիռի չարտոնված վայրէջքի ու հնարավոր առեւանգման մասին առաջինը բարձրաձայնել է օդաչու, ՀՀ առաջին մասնավոր «Ֆենիքս Ավիա» ավիաընկերության հիմնադիր, վարչապետի նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը։ «Հայկական ժամանակի» հետ զրույցում Ճաղարյանը մանրամասներ է ներկայացրել ինքնաթիռը շահագործող նորաստեղծ ավիաընկերության մասին, զրուցել ենք նաեւ թեմային առընչվող այլ հարցերի շուրջ․ - Պարոն Ճաղարյան, կխնդրեի ասել, թե ե՞րբ եք տեղեկացել օդանավի հետ կապված խնդրի մասին, եւ եթե գաղտնքի չէ ինչպե՞ս եք իմացել։ - Խնդրի մասին իմացել եմ կիրակի երեկոյան Արաբական Միացյալ Էմիրություններում աշխատող գործընկերներիցս մեկից։ Քանի որ ես Էմիրաթներում եմ աշխատել՝ ավիացիոն շուկայում բազմաթիվ գործընկերներ ունեմ։ Նրանցից մեկն ինձ ասաց, որ Էմիրաթներում լուրեր են տարածվել, թե հայկական օդանավ են առեւանգել, հարցրեց՝ ես ի՞նչ գիտեմ այդ մասին։ Հարցրեցի ե՞րբ են առեւնագել, ասաց՝ այսօր (հեղ․՝ կիրակի)։ Ուսումնասիրելուց հետո հասկացա, որ խոսքը Fly Armenia ավիաընկերության տեխնիկական թռիչքի մասին է, որը Տալլինից պիտի գար Երեւան եւ հայտնվել է Թեհրանի օդանավակայանում։ Մինչեւ երկուշաբթի ես ձայն չէի հանում, սպասում էի․ Հայաստանի ավիացիոն իշխանությունները մի ռեակցիա պիտի տայի՞ն չէ։ Սա համաշխարհային ավիացիայում արտառոց դեպք է․ Կան հատուկ կարգավորումներ, որ եթե օդանավը նախանշված օդանավակայան չի հասնում պլանավորված ժամանակից 30 րոպե հետո սկսվում են որոնողափրկարարական աշխատանքները։ Չի կատարվել ո՛չ որոնողափրկարարական աշխատանքներ, ո՛չ էլ հայտարարություն է տարածվել օդանավի առեւանգման մասին։ Այսինքն՝ այստեղ (ՔԱԿ-ում) այնպիսի տպավորություն էր, որ ոչինչ չի եղել։ - Երբ հայտարարեցիք ինքնաթիռի հնարավոր առեւանգման մասին, դուք ֆեյսբուքյան ձեր էջում գրել էիք, որ ՀՀ քաղաքացիական ավիացիայի Կոմիտեն (ՔԱԿ) հեռագիր է ստացել Արաբական Միացյալ Էմիրությունների (Աբու Դաբի) Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կողմից (GDCA), հայկական գրանցմամբ, EK-FAA համարանիշով Բոինգ-737 օդանավի առեւանգման մասին: Այդ գրության մասին կոմիտեի՞ց էիք տեղեկացել։ - Այդ մասին Էմիրաթների իմ գործընկերներից էի իմացել, ու գիտեմ, որ իրենք այդ առընչությամբ գրություն են ուղարկել կոմիտե։ - Այսինքն հնարավո՞ր է, որ ՀՀ քաղավիացիայում իսկապես խնդրի մասին տեղյակ չե՞ն եղել, թե դա անհնար է, պարզապես հարկ են համարել լռել։ - Այ հենց սա է հարցը՝ օդանավը առեւանգվե՞լ է, թե գնացել է ավիանընկերության նախատեսված պլանով։ Լավ, եթե գնացել է ավիանընկերության նախատեսված պլանով, ինչո՞ւ ավիացիոն իշխանությունները դրանից տեղյակ չեն եղել։ Եթե ավիացիոն իշխանությունները դրանից տեղյակ են եղել, ապա ինչո՞ւ իրենք առաջինը չեն զանգել միջազգային ավիացիոն ստրուկտուրաներին։ Ինչո՞ւ են հիմա անմեղսունակ հայտարարություններ անում, թե համապատասխան իրավասու մարմիններից այդպիսի տեղեկություն չեն ստացել։ Թող հիմա ասեն, թե ովքե՞ր են այդ իրավասու մարմինները։ Իրավասու մարմինները հենց իրենք են՝ Հայաստանի ավիացիոն իշանությունները։ Հենց իրենք պիտի մեզ հայտնեին, հայտարարեին առեւանգման մասին, կամ ժխտեին այդ փաստը։ - Իսկ տեղյա՞կ եք դեպի Տալլին թռիչքի նպատակների մասին։ - Օդանավը կատարել է տեխնիկական թռիչք։ Իմ տեղեկություններով՝ օդանավաը վարձակալվել է լիտվական ընկերության կողմից, բայց գտնվել է (Էստոնիա) Տալինում: Այստեղ իրավական որեւէ խախտում չկա, սա չէ խնդիրը։Շարունակությունը կարդացեք Armtimes.com-ում։
19:14 - 24 փետրվարի, 2021
Այս ամենը վերաբերում է միայն երկու ավիաընկերության. Ռևազյանի բացառիկ հարցազրույցը

 |armenpress.am|

Այս ամենը վերաբերում է միայն երկու ավիաընկերության. Ռևազյանի բացառիկ հարցազրույցը |armenpress.am|

armenpress.am: Եվրահանձնաժողովը հայկական ավիաընկերություններին արգելել է չվերթներ իրականացնել դեպի Եվրոպական միության տարածք: «Արմենպրես»-ն այս որոշման և հետագա անելիքների մասին խոսել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի՝ դեկրետային արձակուրդում գտնվող ղեկավար Տաթևիկ Ռևազյանի հետ: «Aircompany Armenia-ին և Atlantis European Airways-ին է վերաբերում այս ամեն ինչը, որ կարող է լուրջ խոչընդոտ ստեղծել: Սակայն բավականին քիչ կանոնավոր չվերթներ են իրականացնում այդ ընկերությունները, բայց չարտերներ ևս կազմակերպում են: Հանրությունը շատ մեծ փոփոխություն չի զգա, բայց պարզ է, որ ավիաընկերության համար կարող է դա մեծ խոչընդոտ լինել»,-նշել է նա: Ռևազյանը նաև մանամասներ ներկայացրեց մայիսի 12-ին Եվրոպական անվտանգության թիմի հետ նիստից: Ռևազյանի խոսքով՝ նիստում գրեթե ոչ մի հարց չի հնչել․ «6 ժամ էր այդ նիստը, մենք էինք խոսում և ավիաընկերությունները։ Կարևորն այն է, որ մենք պետք է մեր խնդիրները լուծենք: Համաձայն ենք, թե համաձայն չենք ամեն դետալի հետ կապված, դա իրականում բան չի փոխում»։ Անդրադառնալով հարցին, թե կա արդյոք հնարավորություն թերությունները շտկելուց հետո նորից դիմել Եվրահանձնաժողով՝ որոշումը վերանայելու առաջարկով, կոմիտեի ղեկավարն ասաց՝ անպայման, այդ հնարավորությունը կա: Այդ ուղղությամբ աշխատելու են, բոլոր ջանքերն այդ ուղղությամբ են գործադրելու: Կոնկրետ քայլեր արդեն իսկ ձեռնարկվել են, և նախատեսվում են: Ռևազյանը կոմիտեի նախագահին հարցրել է նաև, թե երբ կկարողանան նորից դիմել: «Նա ասաց, որ եթե նույն պրոակտիվ ձևով շարունակեք մեր աշխատանքը, բավականին արագ կարող ենք դուրս գալ, իսկ արագ ասելով ի նկատի ունի 2.5 տարի: Այսինքն՝ 2022 թվականի նիստի ընթացքում»,- ասաց Ռևազյանը:
21:28 - 03 հունիսի, 2020
Վարչապետին պարզաբանումներ են ներկայացվել քաղավիացիայի ոլորտում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ

Վարչապետին պարզաբանումներ են ներկայացվել քաղավիացիայի ոլորտում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հեռավար ռեժիմով կառավարությունում խորհրդակցություն է անցկացրել Հայաստանի քաղաքացիական ավիացիայի ոլորտի ներկա իրավիճակի և զարգացման հեռանկարների վերաբերյալ: Քննարկմանը տեսակապի միջոցով մասնակցել է նաև Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը: Քաղավիացիայի կոմիտեի նախագահը վարչապետ Փաշինյանին պարզաբանումներ է ներկայացրել ոլորտում տեղի ունեցող գործընթացների մասին. նա զեկուցել է, որ 2020թ. մայիսի 12-ին տեղի է ունեցել Եվրոպական թռիչքային անվտանգության թիմի նիստը, որի արդյունքում՝ այս տարվա փետրվարին կատարված ԵՄ գնահատման այցի դիտողությունների հիման վրա, որոշում է կայացվել Հայաստանում գրանցված բոլոր օդանավ շահագործողներին ընդգրկել ԵՄ թռիչքային անվտանգության ցանկում: Համաձայն Եվրոպական հանձնաժողովի և ԵՄ թռիչքային անվտանգության կոմիտեի՝ նման որոշման պատճառը երկար տարիներ ՀՀ քաղավիացիայի կոմիտեի կողմից ոչ պատշաճ վերահսկողության և ոչ լիարժեք սերտիֆիկացման գործառույթների իրականացումն է: Որոշմամբ սահմանափակվում է ՀՀ-ում գրանցված օդանավ շահագործողների՝ դեպի Եվրոպա չվերթներ իրականացնելու իրավունքը (բացառությամբ քաղաքացիների տարհանման, մարդասիրական և բժշկական նպատակներով իրականացվող թռիչքների): Հարկ է նշել, որ տվյալ ավիաընկերությունները շարունակելու են չվերթներ իրականացնել դեպի այլ երկրներ: Միաժամանակ, որոշումը որևէ ազդեցություն չի ունենա միջազգային ավիաընկերությունների կողմից ԵՄ-ՀՀ և ՀՀ-ԵՄ ուղղություններով չվերթներ իրականացնելու վրա: Տ Ռևազյանը նշել է, որ 2019թ. նոյեմբերի 20-ին տեղի ունեցած Եվրոպական թռիչքային անվտանգության թիմի նիստից ի վեր Կոմիտեն շարունակական միջոցառումներ է իրականացնում Հայաստանում թռիչքային անվտանգության մակարդակը բարձրացնելու նպատակով, և որոշման փոփոխության հարցը կարող է քննարկվել 2022 թ. նոյեմբերին: Այս համատեքստում ԵՄ ավիացիոն ոլորտի մարմինները ողջունել են ՀՀ կառավարության՝ թռիչքային անվտանգության մակարդակը բարելավելու հանձնառությունը և համագործակցության պատրաստակամություն հայտնել: Վարչապետը, անդրադառնալով ներկայացված պարզաբանումներին, նշել է, որ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն պետք է սեղմ ժամկետում մշակի մինչև 2022 թ. նոյեմբերը հետագա քայլերի ճանապարհային քարտեզ և դրա իրականացման ժամանակացույց: Կառավարության ղեկավարի խոսքով՝ միջոցառումներ պետք է ձեռնարկվեն ոչ միայն թռիչքային անվտանգության մակարդակի բարելավման, այլև տեղական ավիացիայի մրցունակության բարձրացման ուղղությամբ, ինչն էլ հնարավորություն կտա զարգացնել քաղաքացիական ավիացիան Հայաստանում: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև ՀՀ քաղավիացիայի կոմիտեի բարեփոխումներին վերաբերող մի շարք հարցեր: Անդրադարձ է եղել, մասնավորապես, կառույցում որակյալ մասնագետների ներգրավման, ինստիտուցիոնալ, օրենսդրական, տեխնիկական ուղղություններով անելիքներին, ներկայացվել են մի շարք առաջարկներ: Կոմիտեի նախագահը նշել է, որ արդեն իսկ իրականացվել է կառույցում առկա խնդիրների գույքագրում և ախտորոշում, որոնց կապակցությամբ մշակվում են լուծումներ: Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է Քաղավիացիայի կոմիտեի նախագահին, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համատեղ քննարկման արդյունքներով, երկշաբաթյա ժամկետում ներկայացնել Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի բարեփոխումների գործողությունների ծրագիր:
14:29 - 03 հունիսի, 2020
Տաթեւիկ Ռեւազյանի վերաբերյալ վիրավորական գրառում կատարելու փաստով քրեական գործի հարուցումը մերժվել է |armtimes.com|

Տաթեւիկ Ռեւազյանի վերաբերյալ վիրավորական գրառում կատարելու փաստով քրեական գործի հարուցումը մերժվել է |armtimes.com|

armtimes.com: Քաղավիացիայի ղեկավար Տաթեւիկ Ռեւազյանի վերաբերյալ վիրավորական գրառում կատարելու փաստի առթիվ քրեական գործի հարուցումը մայիսի 27-ին մերժվել է: Այս մասին տեղեկացրեց Ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը: Նրա փոխանցմամբ՝ քրեական գործի հարուցումը մերժվել է հանցակազմի բացակայության հիմքով: Մայիսի 19-ին shame.am կայքի խմբագիր Արտյոմ Խաչատրյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում էր արել՝ Ռեւազյանի եւ նրա նորածին դստեր հասցեին վիրավորանքներ, ընդհուպ մինչեւ հայհոյանքներ հնչեցնելով: Գրառմանն անմիջապես արձագանքել էին հասարակական-քաղաքական գործիչներ՝ դատապարտելով կնոջ եւ մանկահասակ երեխայի նկատմամբ նման անհարգալից վերաբերմունքը:  Առավել մանրամասն՝ armtimes.com-ում
13:42 - 02 հունիսի, 2020
Այդպիսի արատավոր երևույթներն ուղղակի պետք է ի սպառ բացառվեն․ Արման Թաթոյանը՝ Տաթևիկ Ռևազյանի ու նրա նորածին երեխայի մասին գրառման վերաբերյալ

Այդպիսի արատավոր երևույթներն ուղղակի պետք է ի սպառ բացառվեն․ Արման Թաթոյանը՝ Տաթևիկ Ռևազյանի ու նրա նորածին երեխայի մասին գրառման վերաբերյալ

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ատելության խոսքի դեմ պայքարի հարցում իրավապահ մարմինների գործունեության սկզբունքները և քրեական քաղաքականության ուղղությունները հասկանալու, ճիշտ կանխարգելիչ քայլեր ձեռնարկելու նպատակով այսօր համապատասխան գրություններ կհասցեագրեմ իրավապահ մարմիններին, այդ թվում՝ կապված Տաթևիկ Ռևազյանի ու նրա նորածին երեխայի մասին գրառման հետ: Հստակության համար հատուկ նշում եմ, որ որ Մարդու իրավունքների պաշտպանը չունի անձանց նկատմամբ պատասխանատվության, այդ թվում՝ հարկադրանքի միջոցներ կիրառելու, ինչպես նաև պաշտոնյաներին քաղաքացիներից պաշտպանելու կամ քաղաքացիների միջև հարաբերություններում վերջիններիս պաշտպանելու իրավասություն: Երեկվա իմ հայտարարությունը նպատակ ուներ ևս մեկ անգամ ընդգծել ատելության խոսքի՝ արատավոր երևույթի բացարձակ անթույլատրելիությունը: Այդպիսի արատավոր երևույթներն ուղղակի պետք է ի սպառ բացառվեն, որոնք, ցավոք, ստանում են լայն տարածում ու դա առաջացնում է վտանգավոր հետևանքներ, դա բազմապատկում է վիրավորանքն ու ատելությունը»։ Ավելի վաղ Արման Թաթոյանը նաև գրել էր․ «Հենց նոր տեսա Տաթևիկ Ռևազյանի և նրա նորածին դստեր հետ կապված ինչ որ մի անձի բացարձակ անընդունելի, հակամարդկային ու հակաիրավական գրառումը։ Այդ գրառումն ամբողջությամբ ատելության խոսք է, ամենախիստ դատապարտելի երևույթն է՝ մարդու, մայր դարձած կնոջ արժանապատվությունը բացարձակ ոնտահարող արտահայտություններով։ Բացարձակ դատապարտելի է առավել ևս նորածին երեխային ուղղված ատելությունը։ Նման երևույթները պետք է ի սպառ բացառվեն, արմատախիլ արվեն, իսկ այդպիսի անձինք պետք է ենթարկվեն պատասխանատվության խիստ միջոցների։ Սոցիալական ցանցերի օգտատերերին խնդրում եմ այդ անձի գրառումը որևէ կերպ չօգտագործել հրապարակումներում՝ ատելության խոսք չտարածելու և նրա անձը առավել չհանրայնացնելու համար։ Մարդու իրավունքների պաշտպանի իրավասության սահմաններում կձեռնարկվեն բոլոր միջոցները, հարցը կլինի իմ անմիջական ուշադրության ներքո։ Առավոտյան ձեռնարկված քայլերի մասին կտեղեկացնեմ լրացուցիչ»։
11:30 - 20 մայիսի, 2020
Ռևազյանը 2 ավիաընկերությունների եվրոպական լիցենզիայից զրկելը համարում է քաղավիացիայի թերությունը

 |armenpress.am|

Ռևազյանը 2 ավիաընկերությունների եվրոպական լիցենզիայից զրկելը համարում է քաղավիացիայի թերությունը |armenpress.am|

armenpress.am: Երկու հայկական ավիաընկերություններին՝ եվրոպական ուղղություններով չվերթներ իրականացնելու լիցենզիայից զրկելը Քաղավիացիայի կոմիտեի թերությունն է։ Ապրիլի 14-ին այս մասին տեսակապով ասուլիսում հայտնեց Քաղավիացիայի կոմիտեի՝ արձակուրդում գտնվող ղեկավար Տաթևիկ Ռևազյանը։ «Ընդունում ենք, որ դա քաղավիացիայի կոմիտեի հիմնական թերությունն է, որովհետև եթե մենք, օրինակ՝ տեսչական ստուգումների ընթացքում  նկատեինք և արձանագրեինք, որ այս ավիաընկերությունը խնդիր ունի և կասեցնեինք աշխատանքը, այդ ընկերությունը չէր կարողանա դիմել Եվրոպայում չվերթներ իրականացնելու համար»,- ասաց Ռևազյանը։ Ըստ Քաղավիացիայի կոմիտեի ղեկավարի՝ իրենց կառույցը վերահսկող մարմին է և պետք է առաջինը նկատի ընկերությունների թերությունները։ «Ճիշտ չի, որ ավիաընկերության կողմից Եվրոպային դիմելուց հետո հասկանանք, որ խնդիր կա»,- եզրափակեց Ռևազյանը։
18:18 - 14 ապրիլի, 2020
Ինչ թերություններ է ԵՄ գործակալությունը նկատել ՀՀ քաղավիացիայի աշխատանքում. պարզաբանում է Ռևազյանը |armenpress.am|

Ինչ թերություններ է ԵՄ գործակալությունը նկատել ՀՀ քաղավիացիայի աշխատանքում. պարզաբանում է Ռևազյանը |armenpress.am|

armenpress.am: Չներկայացված զեկույցներ, վարչություններում աշխատանքի տարբեր մոտեցումներ. ահա, թե Եվրոպական միության թռիչքային անվտանգության գործակալությունը ինչ թերություններ է հայտնաբերել Հայաստանի քաղավիացիայի աշխատանքում: Դրանց լուծման ուղղությամբ կոմիտեում արդեն իսկ ձեռնարկվել են քայլեր: Այս մասին տեսակապով ասուլիսում հայտնեցին Քաղավիացիայի կոմիտեի՝ արձակուրդում գտնվող ղեկավար Տաթևիկ Ռևազյանն ու նրա տեղակալ Գալուստ Պողոսյանը: «Գործակալության զեկույցում որևէ կերպ նշված չէ, թե թերությունները վերջին 2 տարվա ընթացքում են հայտնաբերվել: Նշվում են կոնկրետ թերություններ, որոնք նկատել են փետրվարի 3-7-ը կատարած այցի ընթացքում: Բայց նշված չէ, թե թերությունները փոխկապված են վերջին 2 տարվա հետ: Հակառակը կարող եմ ասել, որ մենք իրականում ունենք նրանց կողմից հայտարարություն, որտեղ ղեկավար կազմն իրականում նշում է, որ դրանք ընդհանրապես կապ չունեն նոր ղեկավարության հետ»,-ասաց Ռևազյանը:  Գալուստ Պողոսյանը ներկայացրեց զեկույցում արձանագրված թերություններից մի քանիսը՝ նկատելով, որ դրանք բազմաբնույթ են: «Օրինակ մենք պարտավոր էինք ու պետք է զեկույց ներդնեինք զեկույցների համակարգում, որը կարգավորվում է թե եվրոպական գործակալության միջոցով, թե միջազգային ավիացիոն կազմակերպության միջոցով: Իրականում դրանք ներդրված չեն եղել: Սա միանշանակ պետք է շտկվի: Զեկույցները ներկայացվել են միայն լուրջ միջադեպերի ժամանակ: Սակայն դրանք պետք է ներկայացվեին յուրքանչյուր իրադրության ժամանակ, և շատ խորը ուսումնասիրություն պետք է անցկացվի այդ զեկույցների վերաբերյալ»,-ասաց նա:  Պողոսյանը նշեց՝ կա ընդհանուր պահանջ, որ իրականացվի մարդ-անհրաժեշտություն-աշխատանք հաշվարկ որպեսզի կոմիտեն հասկանա, թե ինչ ծավալի աշխատանք ունի, ինչ քանակությամբ մասնագետներ են պետք: Նա նշեց, որ աշխատանքն ընդհանուր առմամբ կատարվել է, սակայն այն միասնական չի եղել: «Այսինքն՝ տարբեր վարչություններ, տարբեր մոտեցումներ են եղել: Խնդիրներից մեկն այն է, որ մոտեցումներն ընդհանուր առմամբ եղել են ոչ միասնական: Պետք է լինի մի ուղղություն և աշխատանքը կազմակերպված լինի մի ձևով, այլ ոչ թե բաժանած տարբեր վարչությունների վրա, ամեն ինչ պետք  արձանագրվի, ամեն ինչի մասին պետք է լինեն փաստարկներ»,-ասաց նա:  Տեղակալի վստահեցմամբ՝ իրականում կոմիտեում կատարվել են շատ աշխատանքներ, սակայն դրանք եղել են զուտ հանդիպումների ընթացքում և պարզապես չեն արձանագրվել: Եվ դա միանշանակ եվրոպական կառույցների կողմից մտահոգություն է առաջացնում: Արձանագրված այլ թերությունների մասին նա խոստացավ ավելի ուշ ևս խոսել:  Ռևազյանը, անդրադառնալով հարցին, թե որքան արագ կարող են այդ խնդիրները լուծել, ասաց՝ հիմնականում մտածելակերպի խնդիր է:  «Աշխատակիցները պետք է հասկանան՝ հարցը կարելի է արագ լուծել հեռախոսակապով, անձնական միջոցով և այլն, սակայն շատ կարևոր է այդ ամենն արձանագրել: Մենք պետք է կարողանանք մեր ամբողջ պատմությունը կոմիտեում ունենալ: Պետք է ունենանք, թե 5 տարի առաջ կոմիտեն ինչ խնդիր է ունեցել, հնարավոր է այդ 5 տարվա խնդիրն ազդի այսօրվա աշխատանքի վրա: Բայց այդ ամբողջ պատմությունը չկա, չի հավաքագրվել կամ ամեն վարչություն դա առանձին-առանձին է արել: Աշխատել են միասին, սակայն տվյալները մեկ հարթակում չի եղել»,-ասաց նա ու նկատեց՝ մտածելակերպը փոխելու համար դժվար է ասել, թե ինչքան ժամանակ է պետք: Ռևազյանը, սակայն, վստահեցրեց, որ արդեն իսկ նկատել են շատ լուրջ փոփոխություններ, մասնագետներ են ներգրավել արտերկրից, որոնք եկել, աջակցել են, բացատրել, թե ինչպես կարող են գործառույթները փոխել: Նա նկատեց՝ արդեն զգացվում է, որ մարդիկ սկսել են այլ կերպ մտածել ու աշխատել: 
15:54 - 14 ապրիլի, 2020
Թուրքիան շարունակում է Հայաստանի շրջափակման քաղաքականությունը. Դա ամենավառ ապացույցն է |lragir.am|

Թուրքիան շարունակում է Հայաստանի շրջափակման քաղաքականությունը. Դա ամենավառ ապացույցն է |lragir.am|

lragir.am: Հարցազրույց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանի հետ։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Պոլսո պատրիարքի հետ հեռախոսազրույցի ժամանակ պատրաստակամություն է հայտնել դեղորայքով աջակցել Հայաստանին: Ինչպե՞ս եք գնահատում նման հայտարարությունը: Ձեր կարծիքով համաճարա՞կն է ստիպել Թուրքիայի նախագահին այլ հայացքով նայել աշխարհին: Ընդհանուր առմամբ, իհարկե, բարդ իրավիճակներում օգնության առաջարկը կամ նմանատիպ ժեստերը բնականաբար, կարող են դրական դիտարկվել, բայց իրավիճակն այստեղ բավականին այլ է: Թուրքիան ունի նման գործելաոճ՝ բարդ իրավիճակներում փորձել հանդես գալ դրական լույսի ներքո և անել նմանատիպ, իմ կարծիքով բնավ ոչ անկեղծ հայտարարություններ: Մենք հիշում ենք, որ Ցեղասպանության հետ կապված ևս նա ինչ-որ հայտարարություններ, ժեստեր էր անում ընդհանուր ցավի գոյության մասին, բայց իրական գործողությունները լրիվ հակառակի մասին են փաստում: Թուրքիան շարունակում է ապօրինի, անօրինական ձևով Հայաստանի շրջափակման քաղաքականությունը՝ բազմաթիվ խնդիրներ հարուցելով: Ես կարծում եմ, որ դրանից վառ ապացույց, որ Թուրքիայի իշխանությունները բնավ էլ որևէ մարդասիրական և հումանիտար օգնության միտումներ չունեն Հայաստանի նկատմամբ, դժվար է պատկերացնել: Իսկ այդ հայտարարությամբ ուղղակի փորձում են ստեղծված բարդ իրավիճակի առիթն օգտագործել և փորձել իրենց ներկայացնել դրական լույսի ներքո: Սա ոչ առաջին, ոչ էլ կարծում եմ վերջին դեպքն է Թուրքիայի կողմից: Դեղորայքով օգնելու և մարդկանց տեղափոխման հետ կապված հայտարարությունները կրկին նույն լույսի ներքո են: Հայտնի են այն բազմաթիվ խնդիրները, որոնց տարիներով մեր քաղաքացիները բախվել են փակ սահմանների պատճառով: Դա շատ խոսուն է և վկայում է Թուրքիայի գործելաոճի և Հայաստանի նկատմամբ վարվող իրական քաղաքականության մասին: Ընդհանրապես հնարավոր համարո՞ւմ եք կորոնավիրուսի հաղթահարումից հետո հայ-թուրքական հարաբերություններում որոշակի փոփոխություն, որովհետև անընդհատ խոսվում է, որ մենք բոլորովին այլ աշխարհում ենք ապրելու, այլ հարաբերություններ են լինելու: Հայ-թուրքական հարաբերությունների հնարավոր կարգավորման հարցում Թուրքիան շատ անելիք ունի: Ընդհանուր առմամբ, համաշխարհային պատմության մեջ, իհարկե, լինում են դեպքեր, երբ ընդհանուր ռիսկերը, համաճարակները, սպառնալիքները կարող են երկրների հարաբերությունների նորմալացման հիմք դառնալ, բայց տվյալ պարագայում հայ-թուրքական հարաբերությունների համատեսքստում, անկեղծ ասած, ես բնավ նման միտումներ չեմ տեսնում: Առավել ևս Թուրքիայի առկա իշխանությունների պարագայում: Ես դա այս դեպքում անիրատեսական կհամարեի: Շարունակությունը՝ lragir.am-ում
12:45 - 11 ապրիլի, 2020
Թռիչքային անվտանգության եվրոպական գործակալությունը չի վստահում Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի տված լիցենզիաներին

Թռիչքային անվտանգության եվրոպական գործակալությունը չի վստահում Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի տված լիցենզիաներին

2020 թվականի ապրիլի 4-ին Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն տարածեց հայտարարություն այն մասին, որ Թռիչքային անվտանգության եվրոպական գործակալության և ԵՄ մասնագետները փետրվարի 3-7-ը աուդիտ են իրականացրել Քաղացիական ավիացիայի կոմիտեում և թվով երկու հայկական ավիաընկերությունում։ Նախ նշենք, որ խոսքը "Atlantis European Airways" և «Ավիակոմպանիա Արմենիա» ավիաընկերությունների մասին է։ Infocom-ի տրամադրության տակ է հայտնվել Թռիչքային անվտանգության եվրոպական գործակալության՝ «Ավիակոմպանիա Արմենիա»-ի տնօրենին ուղարկած նամակը։ Ստորև ներկայացնում ենք որոշ թարգմանված հատվածներ։ Նամակում ասվում է, որ Եվրոպական հանձնաժողովի՝ փետրվարի 3-7-ը ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեում (ՔԱԿ) անցկացրած մոնիթորինգի արդյունքում եկել են այն եզրակացության, որ Հայաստանը ներկայումս ի վիճակի չէ լիցենզավորել և վերահսկել իր օպերատորներին (ՀՀ-ում օդանավ շահագործողներին-հեղ․) և օդանավերին՝ միջազգային ստանդարտարտներին համապատասխան։ Որպես նշվածի հետևանք՝ ՀՀ ՔԱԿ-ը ներկայումս պատրաստվում է վերալիցենզավորել նախկինում իր կողմից լիցենզավորած բոլոր օպերատորներին։ Ըստ «Երրորդ երկրների օպերատորների մասին» կարգավորման 235-րդ հոդվածի` Թռիչքային անվտանգության եվրոպական գործակալությունը միջոցներ է ձեռնարկում սահմանափակելու կամ կասեցնելու երրորդ երկրների օպերատորների թույլտվությունները, երբ կան ստուգելի ապացույցներ, որ օպերատորի պետությունը ընդունակ չէ լիցենզավորել և վերահսկել օպերատորին և/կամ օդանավին՝ Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության ստանդարտներին համապատասխան։ Կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված՝ երրորդ երկրի օպերատորի՝ այս դեպքում «Ավիակոմպանիա Արմենիա»-ի թույլտվությունը կգործի միայն 2 դեպքում․ Օդային շտապօգնության թռիչքներ՝ հիվանդ կամ վնասված հիվանդներին առողջապահական հաստատությունների միջև տեղափոխման և/կամ հիվանդին բժշկական օգնություն ցուցաբերելու համար։ Չնախատեսված թռիչքներ՝  չնախատեսված, հրատապ նշանակության, որոնք իրականացվում են հանրային շահի համար (հումանիտար առաքելություններ կամ աղետների հետ կապված գործողություններ)։ «Ավիակոմպանիա Արմենիա»-ն, ըստ պահանջի, պետք է Թռիչքային անվտանգության եվրոպական գործակալությանը և անդամ երկրների իրավասու մարմիններին ապացուցի, որ թռիչքներն իրականացնում են վերոնշյալ նպատակներով։ Վերոնշյալի մասին «Ավիակոմպանիա Արմենիա»-ն տեղեկացվել էր դեռևս սույն թվականի մարտի 12-ին և հնարավորություն էր տրվել, որպեսզի իր կարծիքը հայտնի մինչ սույն թվականի մարտի 19-ը։ Մարտի 18-ին «Ավիակոմպանիա Արմենիա»-ն հայտնել է իր աջակցությունը վերալիցենզավորման գործըթացին և իր պատրաստակամությունը՝ անցնելու Թռիչքային անվտանգության եվրոպական գործակալություն ավելի խիստ հսկողության։ Ավիաընկերությունը նաև տեղեկացրել է «Միջազգային օդային տրանսպորտի ասոցիացային» ներգրավվելու իր մտադրության և IOSA-ում գրանցվելու ցանկության մասին։ Սակայն Թռիչքային անվտանգության եվրոպական գործակալությունը հայտնել է, որ ավիաընկերության նշածը չի վերաբերում այս իրավիճակին։ Գործակալությունը նշել է, որ ներկայումս չունի վստահություն ՀՀ ՔԱԿ-ի կողմից տրված լիցենզիայի նկատմամբ։ Այդ լիցենզիան է այն հիմքը որով «Ավիակոմպանիա Արմենիա»-ն տրվել է TCO (Երրորդ երկրի օպերատոր) լիցենզիա։ Ստորև կարող եք տեսնել նամակի բնօրինակը․
14:20 - 07 ապրիլի, 2020