Օդեսա-Երեւան չվերթն ադրբեջանական ավիաընկերության կողմից իրականացնելու վերաբերյալ ՀՀ քաղավիացիայի կոմիտեն կապ է հաստատել «SkyUP» ավիաընկերության հետ, ինչին ի պատասխան՝ ավիաընկերությունն իր խոր մտահոգությունն է հայտնել։ Այս մասին Infocom-ի հարցմանն ի պատասխան՝ տեղեկացրին Քաղավիացիայի կոմիտեից։
Այս տարվա օգոստոսի 6-ին ֆեյսբուքյան օգտատեր Լուսինե Սարգսյանը գրել էր, որ նույն օրը Օդեսայից Երեւան թռիչքն իրականացրել է ադրբեջանական Buta Airways ավիաըներությունը։
Գրառման մեկնաբանությունների դաշտում Քաղավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթեւիկ Ռեւազյանը նշել էր, որ 06.08.2021 թվականի Օդեսա-Երեւան (չվերթի համարը PQ 407) չվերթն իրականացրել է ուկրաինական «SkyUp» ավիաընկերությունը, որին Քաղաքացիական ավիացիայի կոմիտեին տվել է համապատասխան թույլտվություն, իսկ Buta Airways ավիաընկերությանը Քաղավիացիայի կոմիտեն որեւէ չվերթի թույլտվություն չի տրամադրել:
Քաղավիացիայի կոմիտեից հայտնել են, որ Օդեսա-Երեւան երթուղով չվերթի թույլտվություն տրամադրվել է բացառապես ուկրակինական «SkyUP» ավիաընկերությանը։ «SkyUP»-ից նշել են, որ նստեցման կտրոնի տրամադրման պատասխանատուները հանդիսանում են միջնորդ ընկերությունները (handling companies): Քաղավիացիայի կոմիտեից ստացած պատասխանի համաձայն՝ ուկրաինական ավիաընկերությունը հայտնել է նաեւ, որ հետաքննությունն է սկսել՝ պարզելու սխալ նստեցման կտրոնների տրամադրման պատճառները։
Կոմիտեից հայտնում են, որ Օդեսա-Երեւան չվերթի հաշվառումն իրականացվել է Օդեսա քաղաքի օդանավակայանում եւ նստեցման կտրոնները տրամադրել են Օդեսա քաղաքի օդանավակայանի ծառայությունները։
Ասպրամ Փարսադանյան
comment.count (0)